Հայերեն


Հայաստանի հավաքականը պարտվեց Հս․ Մակեդոնիային ու կորցրեց ԱԱ-ին մասնակցելու բոլոր շանսերը

Սպորտ

ԱԱ-2022-ի ընտրական փուլի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել էր Հյուսիսային Մակեդոնիային ու 0-4 հաշվով պարտություն կրեց։

Հարկ է նշել, որ մեր ընտրանին ակտիվ էր սկսել խաղն ու մեկնարկային 15 րոպեների ընթացքում մի քանի վտանգավոր դրվագ ունեցավ։ Այսպիսով, 11-րդ րոպեին Նորբերտո Բրիասկոն հասավ մրցակցի դարպասային հրապարակ, գնդակը փոխանցեց Հենրիխ Մխիթարյանին, սակայն վերջինս չկարողացավ ավարտին հասցնել դրվագը։ Ապա, երկու րոպե անց մրցակցի դարպասի մոտ Տիգրան Բարսեղյանը գնդակը փոխանցեց Բրիասկոյին, որի՝ գլխով կատարած հարվածը բավականին շեղ ստացվեց։

22-րդ րոպեին մրցակցին հաջողվեց ճեղքել մեր պաշտպանությունը՝ շրջանցելով Կամո Հովհաննիսյանին, Էրիկ Վարդանյանին, Անդրե Չալըշրին ու Հովհաննես Համբարձումյանին, և գրավել Դավիդ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը․ գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Տրայկովսկին։

31-րդ րոպեին խառը իրադրությունում գնդակը հասավ Նորբերտո Բրիասկոյին, բայց նրա փոխանցումից հետո Տիգրան Բարսեղյանը չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։

36-րդ րոպեին հեռահար հարվածով Յուրչենկոյի դարպասը գրավեց Էնիս Բարդին։

Երկրորդ կեսը ևս մեր թիմը պասիվ չէր սկսել, սակայն այստեղ ևս հաջողության հասնել չհաջողվեց։ 64-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանը մրցակցի դարպասային հրապարակում կանոնները խախտեց մրցակցի ավագի՝ Էնիս Բարդիի նկատմամբ։ Մրցավարը 11-մետրանոց նշանակեց մեր թիմի դարպասին, գնդակին մոտեցած Բարդին այն ուղարկեց ուղիղ ցանցի մեջ՝ ձևակերպելով դուբլ։

Խաղավարտին հյուսիսմակեդոնացիներն ավելացրել էին ճնշումը մեր ֆուտբոլիստների նկատմամբ, ու 79-րդ րոպեին Միլան Ռիստովսկին գնդակով բավականին տարածություն  անցնելով ու շրջանցելով Հովհաննես Համբարձումյանին, խփեց իր թիմի 4-րդ գոլը։

89-րդ րոպեին մրցակցի նկատմամբ կանոնները խախտեց Դավիթ Տերտերյանը, մրցավարը կրկին 11-մետրանոց նշանակեց մեր դարպասին, գնդակին մոտեցավ կրկին Էնիս Բարդին ու կրկին գրավեց Յուրչենկոյի դարպասը՝ հեթ-տրիկ։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը կորցրեց հնարավոր բոլոր շանսերը աշխարհի 2022 թվականի առաջնությանը մասնակցելու համար։

Նոյեմբերի 14-ին մեր ընտրանին սեփական հարկի տակ կընդունի Գերմանիայի հավաքականին։

Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել ԻրանինՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներԱրամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ինչպես Աննա Հակոբյանը հայտնվեց ժողովրդի մեջ. Ոստիկանությո՞ւն, թե՞ «Յաշմա», Ալիևի նոր պահանջը Միգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ Պուտին Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համար Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՄանրամասներ՝ Տավուշում ականի պայթյունից վնասվածք ստացած զինվորի առողջական վիճակիցՀաջորդ եռամսյակում մեր վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը. ԶՊՄԿԱրշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուցՔաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ)Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերի գներն այս պահինԼա լիգայի հանդիպումները կարող են անցկացվել նաև այլ երկրներում. Խավիեր Տեբաս
Ամենադիտված