«Բանակում էինք, ընկերս պատահաբար սպանեց մեր մյուս ընկերոջը»․ Ռաֆոն՝ Եղնիկներում ծառայության, պատերազմի, սեր գտնելու և անցած դժվար ուղու մասին
LifeTert.am Life-ի LIFEROOM նախագծի շրջանակում հյուրընկալել ենք դերասան Ռաֆայել Երանոսյանին։ Ռաֆոն խոսել է պատերազմի ընթացքում կատարած ահռելի աշխատանքի մասին։ Դերասանն անկեղծացել է, որ վախենում է զենքից և վերհիշել կյանքի սարսափելի իրադարձությունը, երբ բանակում իր ընկերը զենքը մաքրելիս պատահաբար սպանել է իրենց երրրոդ ընկերոջը:
Ռաֆոն պատմել է նաև իր անցած ուղու, զրոյից ամեն ինչի հասնելու, հայրիկի հետ հարաբերությունների, հարազատ գյուղից չկտրվելու մասին։
Դերասանի հետ չենք շրջանցել նաև անձնական կյանքին վերաբերող թեմաները։ Նա անկեղծացել է, որ իր կյանքում կա այն կինը, որի հետ ուզում է կապել իր կյանքը։ Դերասանը որոշել է, որ 12 երեխա է ունենալու։