Հայերեն


Բաց նամակ Մեսիից

Սպորտ

Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի ավագ Լիոնել Մեսին, որն այս օրերին շարունակում է մասնակցել աշխարհի 2022 թվականի առաջնության չեմպիոնական տիտղոսի տոնակատարությանը, բաց նամակ է հրապարակել սոցցանցերում:

Ահա թե ինչ է գրել Արգենտինայի և համաշխարհային ֆուտբոլի աստղը.

«Գրանդոլիից մինչև Քաթար անցել է գրեթե 30 տարի։ Երեք տասնամյակ ֆուտբոլն ինձ երջանկություն և տխրություն էր բերում։ Միշտ երազել եմ աշխարհի չեմպիոն դառնալու մասին և երբեք չեմ մտածել պայքարը դադարեցնելու մասին, թեև հասկանում էի, որ դա կարող է չլինել։

Այս աշխարհի առաջնությունը նույնպես նրանց համար է, ովքեր չկարողացան հաղթել 2014 թվականին, Բրազիլիայում: Բոլորն արժանի էին դրան, քանի որ նրանք պայքարեցին մինչև վերջ, շատ աշխատեցին և ցանկանում էին դա անել նույնքան շուտ, որքան ես… Բոլորն արժանի էին դրան նույնիսկ այս անիծյալ եզրափակիչում:

Այս գավաթը նաև Դիեգոյի համար է, ով մեզ ոգեշնչեց դրախտից, և նաև նրանց համար, ովքեր միշտ հավատացել են ազգային թիմին և նայել ոչ այնքան արդյունքներին, որքան այն եռանդին, որը խաղացողները դրսևորեցին նույնիսկ այն պահերին, երբ ամեն ինչ չէր ստացվում: Եվ, իհարկե, այս հրաշալի թիմի, մարզչական շտաբի և ազգային հավաքականի շուրջ բոլոր մարդկանց համար, ովքեր օր ու գիշեր աշխատում էին մեզ օգնելու գավաթի նվաճման ճանապարհին:

Անհաջողությունը հաճախ կյանքի ճանապարհի մի մասն է, և առանց հիասթափության անհնար է հասնել հաջողության:

Շատ շնորհակալություն! Առաջ Արգենտինա», — գրել է Լիոնել Մեսին:

Նշենք, որ նամակի սկզբում Մեսին հիշատակում է Գրանդոլին անվանումը: Դա լեգենդար ֆուտբոլիստի առաջին ակումբն է, որտեղ նա սկսել է ֆուտբոլ խաղալ մինչ «Նյուելս Օլդ Բոյզ» հայտնի ակումբ տեղափոխվելը:

1982 թվականին, Ռոսարիո քաղաքի հարավ-արևելքում, Լա Բաջադա շրջանում, տեղացի տղաները ստեղծել են «Գրանդոլի» անվանումով ակումբ, որպեսզի կարողանան մարզվել և միասին ֆուտբոլ խաղալ: Ակումբը մինչ օրս գործում է որպես մանկական ֆուտբոլի ակադեմիա: Լիոնել Մեսին, որը ծնվել է Ռոսարիոյի այդ շրջանում, ակումբում հայտնվել է հինգ տարեկանում, երբ նրա առաջին մարզիչ Սալվադոր Ապարիսիոն տեսել է, թե ինչպես է նա գնդակով հարվածում պատին:

«Նա հիանալի էր խաղում: Նա այժմ էլ անում է նույն բանը, ինչ հինգ տարեկանում էր անում։ Լեոն շատ սիրված էր տեղի բնակիցչների կողմից: Մարդիկ հատուկ գալիս էին միայն նրան նայելու և հիանալու։ Եվ նրանք ասում էին՝ ահա նոր Մարադոնան», — հիշել է «Գրանդոլի» ակումբի նախագահ Դեյվիդ Թրևեսը։

Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըՀայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել ԻրանինՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներԱրամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ինչպես Աննա Հակոբյանը հայտնվեց ժողովրդի մեջ. Ոստիկանությո՞ւն, թե՞ «Յաշմա», Ալիևի նոր պահանջը Միգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ Պուտին Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համար Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները
Ամենադիտված