Հայերեն


Ռուբեն Վարդանյանը փայլուն պատասխաններ է տվել հայերի ու ռուսների մասին BBC–ի թունոտ հարցերին

Քաղաքականություն

Tsargrad.tv–ն գրում է, որ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC-ին։ Նա հաստատել է հետևյալը. «Դուք վատ եք պատկերացնում, թե որքան ուժեղ է արցախահայությունը»։


Վարդանյանը նշել է, որ հայերն իրենց որոշումը վաղուց են կայացրել և ուզում են և ապրելու են իրենց հայրենիքում։ Զրույցի ընթացքում քաղաքական գործիչը նշել է, որ ոչ բոլորն են հասկանում հայերի ուժը. չէ՞ որ նրանք հազարավոր տարիներ ապրում են իրենց հայրենիքում։ Նա ասել է, որ հայ-ադրբեջանական պատերազմը շարունակվում է արդեն 35 տարի, հայերը պաշտպանում են իրենց հայրենիքը և հավատում իրենց արժեքներին:


Ժողովուրդը, նշել է Վարդանյանը, ամուր է կանգնած իր որոշման վրա, որն է ապրել ու պայքարել անկախ ամեն ինչից։ Այդպես է նա պատասխանել էկրանից այն կողմ գտնվող թղթակցին, երբ վերջինս ասել է, որ ներկա իրավիճակը դիտարկելով տպավորություն է ստեղծվում, որ այդպես երկար շարունակվել չի կարող: Այսինքն, ըստ թղթակցի, իբր «այդ տարածքը չի կարող գոյություն ունենալ»։ Նա իր խոսքերը բացատրել է նրանով, որ տուժում են մարդիկ, ովքեր գտնվում են ադրբեջանական շրջափակման մեջ։


Այնուհետև Վարդանյանին հարցրել են, թե ինչո՞ւ են հայերը ի դեմս պետնախարարի, այդ տարածքը Արցախ անվանում այն դեպքում, «երբ Ադրբեջանի և համաշխարհային հանրության համար դա Լեռնային Ղարաբաղն է»։ Վարդանյանը, ի պատասխան դրան, պարզապես հիշեցրել է մեկ պարզ ճշմարտություն, ըստ նրա որպես ապացույց ծառայում են Ադրբեջանի դասագրքերը։ Եվ իսկապես, 1980-ականների Խորհրդային Ադրբեջանի գրքերում Արցախը (Լեռնային Ղարաբաղը) նշվում է որպես հայկական տարածք։


Սակայն BBC-ի լրագրողները որոշել են կանգ չառնել ու հերթական «թունավոր» հարցն են ուղղել: Խոսքն, իհարկե, եղել է ռուս խաղաղապահների մասին։ Վարդանյանին հարցրել են, թե ինչո՞ւ խաղաղապահ կոնտինգենտի ռուս զինվորները չեն բացում Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանի հետ կապող ճանապարհը։

Պետնախարարը ստիպված է եղել կրկին հիշեցնել, որ ռուս խաղաղապահները զենք կիրառելու սահմանափակ մանդատ ունեն։ Նա խնդրել է չմոռանալ, որ այնտեղ ընդամենը 2000 խաղաղապահ կա, և նրանք կրակելու իրավունք չունեն, քանի որ ճանապարհը փակել են ֆորմալ «էկոակտիվիստները», այսինք քաղաքացիական անձինք։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՀունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըՀայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել ԻրանինՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներԱրամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ինչպես Աննա Հակոբյանը հայտնվեց ժողովրդի մեջ. Ոստիկանությո՞ւն, թե՞ «Յաշմա», Ալիևի նոր պահանջը Միգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ Պուտին Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համար Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)
Ամենադիտված