Մեծ Բրիտանիայում յոթ երեխա ունեցող կինը որոշել է ութերորդ երեխան ունենալ և հնգյակ է լույս աշխարհ բերել
LifeՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Մեծ Բրիտանիայից մի զույգ ցանկացել է ութերորդ երեխան ունենալ և անսպասելիորեն հնգյակի ծնող է դարձել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
55-ամյա Վինս Քլարկը և 37-ամյա կինը՝ Դոմինիկա Քլարկը, արդեն մեծացնում էին 10 ամսականից մինչև 12 տարեկան յոթ երեխա, երբ որոշեցին ևս մեկ երեխա ունենալ: Կինը հաջողությամբ հղիացել է և շուտով պարզել է, որ պետք է ծննդաբերի միանգամից հինգի։
Վինսը պատմել է, որ մինչ բեղմնավորումը ինքը և իր կինը հետևել են դիետայի, որը բաղկացած է եղել հյութերից և ցածր կալորիականությամբ մթերքներից։ Նա կարծում է, որ իրենց սննդակարգն ազդել է հայտնված սաղմերի քանակի վրա։
Ըստ բժիշկների՝ հնգյակ ունենալու նրանց հնարավորությունները 52 միլիոնից մեկն էին:
«Ավելի հավանական էր, որ մենք շահեինք վիճակախաղը, քան ծնենք այս խումբը: Որպես մաթեմատիկոս՝ ինձ դուր է գալիս նման վիճակագրությունը»,- ասել է Դոմինիկան։