Հայերեն


Ի՞նչ է պետք գալիք ծայրահեղ վտանգավոր փուլում. Վահե Հովհաննիսյան

Քաղաքականություն

Չ«փրկված» ու Չ«դիմադրված» հայրենիքը

Պայքարի նոր փուլը՝ իրար աչքերի մեջ նայելով

Ակնհայտ է, որ Հայաստանն ու Արցախը մտնում են անկայունության, խոշոր անորոշությունների ու ռիսկերի նոր փուլ։

Ականատես ենք լինելու շատ գռեհկությունների։ Ինչպես՝ երեկ։

Իհարկե, հնարավոր է իշխանություն կորցնել, հնարավոր է իշխանություն վերցնել, բայց հնարավոր է նաև պետություն կորցնել։

Շատ հնարավոր է՝ ուղղակի ստանալ անկառավարելի, ինչ-որ անբովանդակ վիճակ։ Ու էլի՝ բոլորով սպասարկել «նոր պատմական ողբերգությունը»։

Մենք ունենք իրական հնարավորություն՝ դա թույլ չտալու։ Բայց դրա համար պետք են գրագետ քայլեր, գիտակցում՝ հրաժարվելու նախկին սխալներից, պարզունակ պատկերացումներից։

Ի՞նչ է պետք գալիք ծայրահեղ վտանգավոր փուլում.

– Մնալ մարդ։ Անհատական մակարդակում կայացնել անհատական որոշում։ Որոշել, որ հենց քեզնից կախված է շատ բան։ Չլինել դիտորդ ու չսպասարկել Նիկոլ։

– Հասկանալ նախորդ պրոցեսների սխալները։

– Բացառել «պայքար և անձնական կոմֆորտ»-ի համատեղումը։ Բացառել «պայքար և զուգահեռ՝ Նիկոլի կառավարության հետ բիզնես» բանաձևը։

– Բացառել պայքարի սեզոնայնությունը։

– Գիտակցել, որ մեր խնդիրը 65-70% սպասող, չկողմնորոշված, բայց՝ փոփոխությունների պատրաստ հասարակությունն է։ Վճռորոշ կարևորություն ունի նրանց հետ ճիշտ կոմունիկացիան, նրանց կոնսոլիդացիոն ձևակերպումներ առաջարկելը։

– Կան մարդիկ, ովքեր սպառել են ԲՈԼՈՐԻՍ փոխարեն որոշումներ կայացնելու լիմիտը։ Հետևաբար՝ որոշումների կայացման հին մեխանիզմը չի կարող լինել։

– Պետք է ընդունել, որ չի կարող լինել լարված փողոց ու միևնույն ժամանակ «կառուցողական» աշխատող ընդդիմություն ԱԺ-ում։ Դա կոտրում է մարդկանց, ովքեր պետք է ինչ-որ ռիսկերի գնան, կորուստներ ունենան՝ պայքարին միանալու համար։ 336 հազար ընտրողներն իրավունք ունեն պահանջելու կոշտ պայքար՝ 35 պատգամավորներից։

– Բացառել է պետք հետնիկոլական քաոսը։

– Պետք է օգտագործել իշխանության տված գռեհիկ «առիթները».

ա/ Գեներալ Գ. Խաչատուրովի և Գայանե Հակոբյանի պաշտպանությունը վերածել լայնածավալ քաղաքացիական շարժման։ Երկիրը վարակել նրանց և այլոց աջակցության թեմայով։

բ/ Հայաստանում թմրանյութերի տարածումը լրջագույն հարց է, և պետք է դառնա բոլոր նորմալ մարդկանց համախմբման թեմա։ Ունի մեծ պոտենցիալ։ Չթողնել լռել՝ ծնողներին, ուսուցիչներին, մշակույթի մարդկանց, հայտնի մարզիկներին, բժիշկներին, հանրային գործիչներին, դասախոսներին, հոգևորականներին։ Այս պրոցեսը, սակայն, պետք է խրախուսել, կազմակերպել։

գ/ Երևանի ընտրություններին պետք է լուրջ մոտենալ։ Հնչեցրել եմ առաջարկ՝ գնալ «Հանրության թեկնածուով»։ Դա ճանապարհ է, որը ենթադրում է շատ հետաքրքիր պրոցեսների գեներացում։ Իհարկե, կարող են լինել նաև այլ մոտեցումներ։

– Ցանկացած գործ ու ցանկացած ծավալուն պրոցես պետք է կազմակերպել, աջակցել, որ ստացվի։ Ոչ մի հեշտ կամ արկածախնդիր տաբերակ չկա։ Պետք է լինեն միասնական տեղեկատվական հոսքեր, գրագետ մենեջմենթ։ Հենց այս գիտակցումը և պատկերացումը չկա Հայաստանում։ Դրա համար էլ վերջում հանգում ենք «ժողովուրդն է մեղավոր» անիմաստ ու սխալ ձևակերպմանը։ Իրականում 90 տոկոսը պատրաստ է փոփոխության, մենք 90 տոկոս ենք։ Մեր հասարակությունն ունի առողջացման շատ մեծ ռեսուրս ու դա որոշ շրջանակները չեն՝ իրենց գույքին գերի։

Պայքարի այս փուլն իրար աչքերի մեջ նայելով պիտի անցնենք, այս փուլի առանձնահատկությունը պետք է լինի շիտակությունն ու պրոցեսներին ու միմյանց բաց աչքերով, ուղիղ նայելու պատրաստակամությունը։ Չի կարելի շարունակել ձևացնել, թե չենք տեսնում, չենք հասկանում։ Հայաստանին սպասվում է վտանգավոր փուլ, դժվար պայքար ու մեծ ներքին «ռազբորկա»։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՀունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըՀայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել ԻրանինՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներԱրամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտան
Ամենադիտված