Հայերեն


Վերջին պատերազմի առաջին զոհը․ 9-ամյա տղայի մոտ սրտի կանգ է գրանցվել

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լուսանկարում ստեփանակերտցի 9-ամյա Գոռ Առստամյանն է։ Սովորում էր Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան համար 2 դպրոցում։ 

Նրա տատը՝ Նվարդ Ավանեսյանը MediaHub-ին պատմում է, որ սեպտեմբերի 19-ին Գոռը սովորականի պես ուրախ-ուրախ պատրաստվել ու դպրոց է գնացել, իսկ ինքը աշխատանքի՝ Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում։ Տիկին Նվարդը հիվանդանոցի երկարամյա աշխատող է, շատ կապված էր թոռների հետ, բայց Գոռին առանձնահատուկ էր սիրում։

«Աղջիկս ու փեսաս նրա ծնունդին երկար են սպասել։ Մեծ տղան այժմ 18 տարեկան է, Գոռին ունենալու համար բուժումների ճանապարհ են անցել։ Շատ ուշադիր ծնողներ են, հոգատար։ Գոռը 4-րդ դասարանում էր սովորում, մայրը միշտ ուղեկցում էր դպրոց, հետո գնում նրա հետևից, Գոռն էլ ըմբոստանում էր թե՝ «ես մեծ տղա եմ, ինքնուրույն կգնամ, կգամ»»,-ասում է մեր զրուցակիցը։

Նվարդ Ավանեսյանի խոսքով, սեպտեմբերի 19-ին աշխատավայրում խոսակցություններ տարածվեցին, թե թշնամին նախահարձակ գործողություն է սկսել Արցախի դեմ՝ Հարավ գյուղի ուղղությամբ։ Քաղաքում խուճապ կար։

«Զանգեցի աղջկաս, ասացի այսպիսի տեղեկություններ կան, գուցե երեխային բերես դպրոցից, ինքն էլ ասաց՝ «հիմա լուրերի իսկությունը կճշտեմ»։ Զանգեց, ճշտեց, ասացին, որ խուճապ է ընդամենը, ամեն ինչ նորմալ է։ Քիչ հետո կրթության նախարարությունը պաշտոնապես հայտնեց, որ «դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, տարածվող խոսակցությունները կեղծ են»։ Որոշակի հանգստացա։ Ժամը 1-ին դուրս եկա ընդմիջման։ Ճանապարհին լսվեցին հրթիռների ձայները՝ բոլոր ուղղություններով ոչ կապ կար, ոչ ինտերնետ»,-հիշում է կինը։

Այդ ընթացքում Գոռն իր ընկերների հետ դուրս է եկել դպրոցից ու կարճ ճանապարհով փորձել են հասնել Ալեք Մանուկյան փողոց։ Ստեփանակերտի վրա թափվող հրթիռներից տղան վախեցել է։ Ընկերներին դիմավորել են իրենց տան անդամները։ Գոռը, որ փորձում էր րոպե առաջ տուն հասնել, վախից ընկել է ճանապարհին։ Մայրն ու եղբայրը նույն ճանապարհով փորձել են հասնել դպրոց ու հանդիպել են նրան գետնին պառկած վիճակում։ Զանգահարել են շտապ օգնություն, որն այդպես էլ չի եկել։ 

«Աղջիկս ու իր տղան երեխային հասցրել են մոտակա զինվորական հոսպիտալ, նրանք ասել են, որ այստեղ բժիշկներ չկան, տարեք մանկական։ Մեքենա է կանգնել ու երեխային տեղափոխել են մանկական հիվանդանոց։ Բժիշկները նրա կյանքի համար պայքարել են, բայց Գոռս արդեն մահացած է եղել, վախից սրտամկանի կաթված էր ստացել»,-արտասվում է տիկին Նվարդը։ 

Տատն ասում է, որ Գոռն ուղեկցող այլ հիվանդություններ չի ունեցել, առավել ևս սրտի հետ կապված խնդիրներ չեն եղել։ Ինքը որպես մասնագետ, մի քանի անգամ ստուգել է Գոռին։ Նա անգամ սպորտով էր զբաղվում։ Դժբախտ դեպքը տեղի է ունեցել պատերազմի, վախի ու խուճապի հետևանքով։

«Ուսուցիչը երեխաներին պետք է պահեր ապաստարանում, մինչև ծնողները կգային իրենց հետևից։ Եթե ապաստարանում լիներ, այլ կերպ կդասավորվեին իրադարձությունները։ Կամ կառավարությունը, իմանալով, որ Հարավի կողմից կրակում են, պետք է երեխաներին բաց թողներ»,֊ ասում է մեր զրուցակիցը։ 

Գոռը արցախյան վերջին պատերազմի առաջին զոհն էր։ Նա դեռ հիվանդանոցի ռեանիմացիոն բաժանմունքում էր, երբ բուժանձնակազմը դիմավորեց մյուս գյուղերում վիրավորում ստացած երեխաներին։

«Չեմ ուզում ու չեմ կարող բառերով նկարագրել մեր ապրումները։ Չոքել եմ աղջկաս առաջ, ասացի Գոռն արդեն չկա, պիտի մյուսները փրկվեն։ Այդպես նրան տեղափոխեցինք դիահերձարան։ Գոռի հայրն աշխատանքի բերումով Բերդաձորում էր։ Թե ինչերի միջով ենք անցել՝ պատմելու չի։ Ռուսների միջոցով հազիվ է հասել Ստեփաներտ»։

Սեպտեմբերի 23-ին, քանի որ քաղաքային գերեզմանոցն արդեն թշնամու դիտարկման տակ էր, Գոռը հուղարկավորվեց Ստեփանակերտի հուշահամալիրում։ 

«Մեզ ցավակցելու են եկել նրա դասարանցիներն ու ծնողները։ Դասավանդող ուսուցիչը չեկավ, անգամ չզանգեց։ Նույն վերաբերմունքն էր նաև իշախանությունների կողմից։ Երբ արդեն պարզ դարձավ Արցախի հարկադրաբար հայաթափումը, սեպտեմբերի 28-ին Գոռին հանեցինք ու այրվածքներից մահացածների հետ տեղափոխեցինք Հայաստան»։
Գոռի հայրը՝ Մայիսը, կնոջ եղբոր հետ երեխայի մարմինը տեղափոխելու համար գիշերը այրվածքներից մահացած քաղաքացիների դիերը միայնակ են դիահերձարանից տեղափոխել ավտոմեքենա, քանի որ քաղաքում գրեթե մարդ չկար, օգնողներ չգտնվեցին։

Հայկը 44–օրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորում էր ստացել, նրա ոտքն ամպուտացրել են։ Այդ վիճակում՝ որդուն կորցրած հոր հետ կատարել են այդ աշխատանքը, որ Գոռին էլ իրենց հետ դուրս բերեն Արցախից։

«Թե ինչերի միջով ենք անցել, ինչ ապրումներ ենք ունեցել և այսօր էլ ունենք, միայն գիտենք մենք»,֊ հավելում է տիկին Նվարդը։

9-ամյա տղան վերահուղարկավորվել է Աբովյան քաղաքում։  


Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՀունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըՀայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում
Ամենադիտված