Հայերեն


Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է

Հասարակություն

Մի ժամանակաշրջանում, երբ 4 երիտասարդներ 500 հազար ռուբլու դիմաց (մոտ 2 մլն դրամ) սպանում են 100-ից ավել անմեղ, համերգ լսելու գնացած մարդկանց և երեխաների,

-երբ Թուրքիայի նախագահը գրկախառնվում է Ռուսաստանի նախագահի հետ, խոսում համատեղ շահավետ ծրագրերի մասին, հաջորդ պահին Ուկրաինայի նախագահի հետ պայմանագիր է կնքում Ուկրանիայում ԱԹՍ-ների գործարարան բացելու վերաբերյալ, որով նրանք կսպանեն Ռուսաստանի զինվորներին,

-մի ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանում գնացքի մեջ անտեր մնացած կատվին վագոնից դուրս հանելու համար, հասարակական ուժեղ ցասում է արթնանում, բայց օրական մի քանի հարյուր մարդկային զոհը նույն հասարակության շրջանում ցասման փոխարեն հրճվանք և ուրախություն է առաջացնում,

-երբ ֆրանսիական երգիծական ժուռնալի 12 աշխատակիցների սպանությունը շատ արդարացի համաշխարային ցասում է առաջացնում, և հանցավոր 2 արաբները շատ արագ գտնվում են ու տեղում բռնելուց սպանվում, բայց աշխարհի մեկ այլ մասում այս պահին օրական մի քանի հարյուր արաբ խաղաղ բնակիչ է զոհվում, որոնց թվում՝ բազմաթիվ երեխաներ, հղի կանայք, բայց այդպես էլ ոչ մեկը չի պատժվում և դժվար էլ պատժվի,

-երբ ռուս-ուկրանիական պատերազմի դեմ, այսինքն, ի օգուտ խաղաղության, համարյա բոլոր պետություններն են խոսում, բայց իրականում, որ խորը նայում ես, մեծ մասը շատ էլ ոգևորված են էդ պատերազմով, որովհետև մեկը լիքը զենք է վաճառում, ռազմարդյունաբերթյունն է հզորացնում, մեկը թանկով նավթ է վաճառում, մյուսը սանկցիաներից գերշահույթ է ստանում, էն մյուսը էժան աշխատուժ,

-մի ժամանակաշրջանում, երբ Յութուբում, օրինակ, Շոպենի N1 սոնատը 8 տարվա ընթացքում մի քանի հարյուր հազար դիտում ունի, իսկ հայհոյախառն ու անհասկանալի տեքստով երգի հոլովակը՝ մի քանի հարյուր միլիոն դիտում,

երբ գիտնականն իր հազարավոր կյանքեր փրկող բժշկական հայտնագործության համար, որին նվիրել է իր ամբողջ կյանքը, տասնյակ տարիների անքուն գիշերները, լավագույն դեպքում ստանում է Նոբելյան մրցանակ և 900 հազար դոլար ու հաստատ հայտնի չի դառնում, իսկ մի սկանդալիստ, նարկոման դերասան իր մի քանի ամսվա դերակատարման համար և մի ֆիլմում նկարվելու համար ստանում է մի քանի տասնյակ միլիոն դոլար և Օսկար մրցանակ ու դառնում աշխարհով մեկ հայտնի,

-մի ժամանակաշրջանում, երբ ցանկացած բժիշկ անձնական զրույցի ժամանակ հստակ և գիտականորեն ապացուցում է, որ քաղցր, շաքարով հարուստ կոնֆետները և տարատեսակ հյութերը չարիք են մեր երեխաների առողջության համար, բայց էդ նույն ժամանակ գովազդային ինդուստրիան ամեն օր նորանոր մեթոդներ և տրյուկներ է գտնում մեր երեխաներին ու, ինչու չէ, նաև մեզ էդ կոնֆետները վաճառելու համար, որովհետև իրենց վճարում է ոչ թե բժիշկը, այլ արտադրողը,

-երբ նույնիսկ ավանդաբար սոցիալական ուղղվածություն ունեցող եվրոպական երկրները կրճատում են սոցիալական ծրագրերը և ավելացնում են ռազմական բյուջեն,

-ու երբ էդ նույն աշխարհում և նույն ժամանակաշրջանում ապրող դիմացինդ ասում է՝ «ամեն ինչ լավ կլինի, որովհետև հայի գործը արդար է, և ճիշտը միշտ էլ հաղթում է», բնազդաբար ուզում ես շատ բարձրաձայն ու լիաթոք ծիծաղել, բայց հաջորդ պահին գիտակցաբար հասկանում ես, որ հեչ ծիծաղելի չէ, ավելին, լացելու է էս ժամանակաշրջանում նման մտածողություն ունենալը:

Փաստը մնում է փաստ՝ Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է: Հզորանալ է պետք, և վերջ:

 

Բակուր Մելքոնյան

Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՀունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըՀայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել ԻրանինՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներԱրամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են
Ամենադիտված