Հայերեն


Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան

Blog

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նիկոլ Փաշինյանի ծնունդից 7 տարի, և նրա Ոսկեպար այցելությունից ամբողջ 56 տարի առաջ ֆանտաստ գրող Քլիֆորդ Սիմակը, գրել է «Գոբլինների ռեզերվացիա» վիպակը (Գոբլինը անճոռնի արտաքինով հեքիաթային գաճաճ կերպար է): Զարմանալի ճշգրտությամբ և պայծառատեսությամբ նա նկարագրել է այն ամենը, ինչ Փաշինյանը վերջերս ասել է Ոսկեպարում, պարբերաբար կրկնում է Կառավարության նիստերին, կամ Ազգային ժողովում իր ճամարտակությունների ժամանակ։
Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա, և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես "խաղաղության" մասին բարի հեքիաթ։ Իսկ մեր երկրի խելամիտ քաղաքացիներին մնում է կարդալ և հետևություններ կատարել, թե ինչու է այսքանից հետո նա շարունակում մնալ իշխանության մեջ։
Տեքստ ստորև, շնորհակալ կլինեմ, եթե փոխանցեք նաև Ֆեյսբուքում ձեր ընկերներին։ Թարգմանությունը Եկատերինա Թաիրյանի։
++++++++++++++++++
Կիսա-էլֆ. «Գովազդում գրված էր, որ դուք կարող եք այստեղ ասպետական առաքելության մասնակցել», - ասաց Կիսա-Էլֆը քաղաքագլխին: ― Բայց դա չի բացատրում, թե դա ինչ է ներառում։ Կարո՞ղ եք պարզաբանել։
Քաղաքագլուխ. «Պարզ է», ուսերը թոթվեց քաղաքագլուխը՝ ցույց տալով դիմացի բլուրը: ― Այդ բլրի վրա թնդանոթով մի անճոռնի գաճաճ է նստած, որը պարբերաբար գնդակոծում է քաղաքը։ Դա է հիմնական խնդիրը»։
Կիսա-Էլֆ. «Ահ, հասկանում եմ: Այսպիսով, գաճաճին պետք է սպանել...»:
Քաղաքագլուխ. «Ի՞նչ: Ո՛չ։ բացականչեց քաղաքագլուխը, աչքերը չռած, ձեռքերը թափահարելով։ ― Մենք չե՛նք կարող սպանել նրան։ Եթե մենք դա անենք, միջազգային հանրությունը կասի, որ դա ցեղասպանություն է, իսկ մենք ռասիստ ենք»:
Կիսա-Էլֆ. «Ուրեմն ի՞նչ: Ինչ ուզում են, թող ասե~ն»։
Քաղաքագլուխ. «Ուրեմն զորք կուղարկեն այստեղ», - մռայլ ավարտեց քաղաքագլուխը:
Կիսա-Էլֆ. «Հմմ», մտածեց Կիսա-Էլֆը: ― Ուրեմն, այս վնասատուն կրակում է քեզ վրա, իսկ դու միայն համբերում ես ու չե՞ս համարձակվում հակահարված տալ։
Քաղաքագլուխ. «Չենք համարձակվում»,- ձեռքերը տարածեց քաղաքագլուխը. «Հակառակ դեպքում մեզ ագրեսոր կկոչեն»։
Կիսա-Էլֆ. «Լավ, լավ, իսկ եթե մենք չսպանենք գաճաճին, այլ քշե՞նք նրան»:
Քաղաքագլուխ. «Իր բլուրի՞ց. Անհնարին է. Այդ ժամանակ մեզ կկոչեն օկուպանտներ»։
Կիսա-Էլֆ. «Բռնե՞լ նրան և խլե՞լ թնդանոթը»:
Քաղաքագլուխ. «Զավթիչներ կասեն մեզ…».
Կիսա-Էլֆ. «Փակեք նրան իր զենքով... Լավ, լավ, մի պատասխանեք», - արագ ասաց Կիսա-Էլֆը, երբ քաղաքագլուխը սկսեց խոսել: Ես հասկանում եմ. Իսկապես, հետաքրքիր դեպք է։
Արքայադուստր. ― Ուրեմն, ի՞նչ եք ուզում մեզնից, անհամբեր հարցրեց արքայադուստրը։ «Մենք չենք կարող սպանել, զինաթափել, բռնել կամ քշել, ուրեմն ի՞նչ է մնում։ Վերադաստիարակե՞լ։ Դա մեր տիրույթում չէ»։
Քաղաքագլուխ. «Ոչ, իհարկե ոչ... Նման աշխատանքի համար մենք հոգեբան կկանչեինք: Բայց հետո միջազգային հանրությունը մեզ կմեղադրի հոգեբանական ճնշման մեջ»։
Թզուկ. «Եվ բնիկների ավանդույթները պղծելու համար», - ավելացրեց Թզուկը՝ հանդիսավոր գլխով անելով: «Թնդանոթով մարդկանց վրա կրակելը գաճաճների սուրբ գործն է»։
Քաղաքագլուխ. «Ճիշտ այդպես»,- գոհացած բացականչեց քաղաքագլուխը: 'Դու ինձ հասկանում ես.'
Արքայադուստր. «Ուրեմն ի՞նչ է ձեզ պետք մեզանից»:
Քաղաքագլուխ. «Ծանրոց հասցնել»,- հառաչեց քաղաքագլուխը:
Արքայադուստր. «Գաճաճի՞ն»:
Քաղաքագլուխ. «Այո։ Այդ բլրի վրա սննդի պաշար չկա։ Մեկ ժամից գաճաճը սովի կմատնվի, զինադադար կհայտարարի, բանակցություններ կսկսի։ Նա դա անում է ամեն օր։ Պահանջում է ուտելիք, գինի, զենք, երբեմն՝ այլ բան... Հետո, երբ կշտանում է, հայտարարում է, որ խաղաղ բանակցությունները կանգ են առել և վերսկսում է կրակոցները։ Միջազգային հանրությունը շատ համակրում է նրան։ Կարծում է, որ նա սկզբունքային է»։
Կիսա-Էլֆ. «Եվ եթե հրաժարվեք նրան սնունդ և զենք տրամադրել...»
Քաղաքագլուխ. «Հետո կասեն, որ…»
Կիսա-Էլֆ. «Լավ, լավ, հասկացանք», - ձեռքը թափահարեց Կիսա-Էլֆը:
Քաղաքագլուխ. «...և զորք կուղարկեն», փնթփնթաց քաղաքագլուխը:
Կիսա-Էլֆ. «Լավ, լավ, բայց ինչո՞ւ մենք: Դուք կարող եք ուղարկել ինչ-որ մեկին ձեր ժողովրդից՝ ծանրոցը տանելու համար»։
Քաղաքագլուխ. «Մենք արդեն ուղարկել ենք: Ոչ ոք չի վերադարձել։
Կիսա-Էլֆ. «Ի՞նչ է, գաճաճը սպանե՞լ է բոլորին»:
Քաղաքագլուխ. «Նա պնդում է, որ չի արել այդպիսի բան»:
Կեսա-Էլֆ. «Ե՞վ...»
Քաղաքագլուխ. «Եվ միջազգային հանրությունը հավատում է նրան»:
Կեսա Էլֆ. «Եվ...»
Քաղաքագլուխ. «Հետո կասեն՝ մենք սադրիչներ ենք։ Տեսեք, նա`գաճաճը,հանդես է գալիս խաղաղ նախաձեռնությամբ, ցուցաբերում բարի կամք: Եվ եթե ինչ-որ բան այն չէ, ակնհայտ է, որ մենք մեղավոր ենք դուրս գալիս: Բայց դու... դե դու դրսից մարդ ես, կարող է քեզ չդիպչեն»:
Կիսա-Էլֆ. «Լավ», եզրափակեց Կիսա-Էլֆը: «Եթե մենք մի կողմ թողնենք բոլոր քաղաքական անհեթեթությունները, ապա ձեզ պետք է, որ մենք հաճախորդից ծանրոց վերցնենք և հասցնենք ստացողին, չէ՞։ Պարզապես սովորական փոստային առաքելություն: Մնացածը քո խնդիրն է։ Ճիշտ է՞'
Քաղաքագլուխ. «Ճիշտ այդպես»,- հաստատեց քաղաքագլուխը։ ― Դե ինչ, գործարքը կայացած է՞։
Կիսա-Էլֆ. «Համաձայն եմ», - գլխով արեց Կիսա-Էլֆը: Քաղաքագլուխը թեթևացած հառաչեց:
Արքայադուստր. «Կարո՞ղ եմ մի հարց տալ», ձեռքը բարձրացրեց Արքայադուստրը: «Դուք այնքան վախենում եք, որ միջազգային հանրությունը ձեզ անվանի ագրեսոր, միլիտարիստ կամ ավելի վատ բան, բայց ինչպե՞ս են ձեզ հիմա անվանում»:
Քաղաքագլուխ. «Կատարյալ ապուշներ»,- տխուր պատասխանեց քաղաքագլուխը։
(C) Clifford Simak «Goblin Reservation» 1968 թ
 

Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՀունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըՀայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել ԻրանինՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներԱրամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին
Ամենադիտված