Հայերեն


«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը

Քաղաքականություն

Օրերս «Միասնություն» համազգային շարժման առաջնորդ Արման Վարդանյանը հյուրընկալել է «Ժամանակակից դիվանագիտության զարգացման» հիմնադրամի և «Հայկական սփյուռքի կենտրոնի» հիմնադիր և նախագահ Ամրամ Պետրոսյանին։ Ի թիվս այլ հարցերի՝ զրուցակիցները անդրադարձել են նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններին և դրանց ապագային:

«Միասնություն» շարժման առաջնորդ Արման Վարդանյանը ցավով նշել է, որ Սփյուռքի հետ աշխատանքները պատշաճ մակարդակով չեն տարվում, իսկ պետությունն, իր հերթին, արել է ամեն բան, որպեսզի Սփյուռքի մասնակցությունը հայաստանյան գործընթացներին սահմանափակվի միայն ներդրումներ կատարելով՝ չնայած նրան, որ այդ մասնակցությունն էլ այսօր ձգտում են հասցնել նվազագույնի, և վերջին տարիներին հստակ նկատվում է Սփյուռք-Հայաստան կապերի պասիվությունը: Վարդանյանը նշել է նաև, որ օրհասական պահերին մշտապես մեծ է եղել սփյուռքահայության ներգրավվածությունը հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծմանը, սակայն այսօր արվում է ամեն բան Սփյուռքի գործոնը զրոյի հասցնելու համար: Ըստ «Միասնություն» շարժման առաջնորդի՝ այս իրավիճակը պետք է փոխել և միահամուռ ուժերով մեկտեղելով ռեսուրսները՝ գտնել մեր երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ուղին:

«Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը և այն մարտահրավերները, որոնց առջև այսօր կանգնած ենք, պարտավորեցնում են մեզ լինել խելացի և օգտագործել մեր մրցակցային առավելությունները՝ ի դեմս հզոր Սփյուռքի»,-նշել է Վարդանյանը՝ հավելելով, որ հայրենիք-Սփյուռք համագործակցության համատեքստում գլխավոր շեշտը պետք է դնել հայակենտրոն մտածողության վրա:

Ամրամ Պետրոսյանն, իր հերթին, նշել է, որ իր ղեկավարած կառույցը այսօր ակտիվորեն աշխատում է վերը նշված նպատակները իրագործելու համար․ հայկական համայնքներում բացվում են համապատասխան կենտրոններ: Նմանատիպ կենտրոններ են բացվել նաև Հայաստանում՝ Երևանում, Սյունիքի, Լոռու և մի շարք այլ մարզերում։ Կառույցը, Պետրոսյանի գլխավորությամբ, հաջողությամբ մշակում է Հայաստանի զարգացման, Սփյուռքի հետ երկխոսության խորացման, համայն հայության համախմբման մեխանիզմները:

«Այս իրավիճակում յուրաքանչյուր հայ՝ անկախ նրանից՝ ապրում է Հայաստանո՞ւմ, թե՞ արտերկրում, պարտավոր է օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը, քանի որ դժվարին և ծանր ժամանակներում ենք ապրում: 

«Մեր հայրենիքին կարող ենք օգտակար լինել միայն միասնական օրակարգով և մեր բազմաթիվ կապերի շնորհիվ, այդ թվում՝ համաշխարհային, տարբեր տրանսազգային ընկերությունների և կենտրոնների հետ, որտեղ հայերի դերը անչափ մեծ է, այդկերպ փորձենք դուրս գալ ստեղծված ծանր իրավիճակից ու ուժեղացնել մեր երկիրը»,- նշել է Պետրոսյանը:

Արման Վարդանյանն, իր հերթին, կարևորել է «Հայկական սփյուռքի կենտրոն» հիմնադրամի գործունեությունը և «Միասնություն» շարժման անունից պատրաստակամություն հայտնել՝ աջակցելու հիմնադրամի նախաձեռնությունները կյանքի կոչելուն:

«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում և հասնել գործնական լուծումների մշակմանը: Միայն միասնականությամբ և համայն հայության ընդհանուր տեսլականի ու գործնական քայլերի մեխանիզմների համադրմամբ կարող ենք օգտակար լինել մեր երկրին և զարգացնել այն»,-ասել է Վարդանյանը՝ անչափ կարևորելով նաև  համահայկական ցանցային պլատֆորմների ստեղծումը, ինչը կդյուրացնի աշխարհով մեկ սփռված հայերի հաղորդակցությունը՝ այն դարձնելով առավել բազմաֆունկցիոնալ:

Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՀունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըՀայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
Ամենադիտված