Հայերեն


Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան

Քաղաքականություն

Հայաստանի գործող իշխանությունների դեմ սահմանադրական ճանապարհով արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ են ինստիտուցիոնալ կառույցներ՝ զինվորական կարգապահությամբ, որպեսզի հնարավոր լինի արագ և վճռական արձագանքել փաշինյանական իշխանության բոլոր ապօրինություններին։

44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում հանրությունն ակնհայտորեն հույսը դրել էր խորհրդարանական գործող ընդդիմության վրա՝ ակնկալելով, որ նրանց կհաջողվի երկրի ղեկից հեռացնել այս իշխանություններին և սկսել իրական փոփոխությունները։ Ցավոք, դա տեղի չունեցավ, ինչ-ինչ պատճառներից ելնելով ընդդիմությանը չհաջողվեց տապալել Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ընտրությունների միջոցով, իսկ խորհրդարանում մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանգիրը» շարունակեց իր հակահայկական քաղաքականությունը։

Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ բազմաթիվ կուսակցություններ հայտ են ներկայացնում առաջնորդելու հանրային պայքարը, այնինչ խանգարում են իրական հնարավորություն ունեցող ուժին։

«Համահայկական ճակատ» շարժումն ապրիլի 5-ից սկսած գործելու է նաև ինստիտուցիոնալ կառույցով. այդ օրը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը, որի նախաձեռնող խմբի ղեկավարը Հովհաննես Շահինյանն է։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանն իր ուղերձում նշել է, որ համանուն կուսակցության հիմնադրումով շարժումը չի դադարում գոյություն ունենալ, ընդհակառակը՝ Արշակ Կարապետյանը պահպանելու և զարգացնելու է երկու կառույցների ուժն ու հզորությունը։ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ Արշակ Կարապետյանը, կուսակցության հիմնադիր համագումարին կներկայացնի իր տեսլականը կուսակցության հետագա գործունեության, փաշինյանական իշխանությունների դեմ կազմակերպված պայքար մղելու վերաբերյալ։ Համագումարին բազմաթիվ մարդիկ են մասնակցելու՝ այդ թվում նաև «Համահայկական ճակատ» շարժմանն անդամակցող։ Մի շարք կուսակցություններ արդեն իսկ հայտարարել են շարժմանն անդամակցելու մասին, բոլոր այդ կուսակցությունները պահպանելու են իրենց կազմակերպչական ձևը, լինելու են շարժման ակտիվ անդամներ։ «Համահայկական ճակատ» կուսակցությունն այլ կառույց է, այն ինստիտուցիոնալ բնույթ է հաղորդելու պայքարին։ Ինչպես գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն է նշում, հայտնի վերլուծաբանների, քաղաքական դեմքերի հետ խորհրդակցությունների արդյունքում է հանգել այս անհրաժեշտությանը։

Գործող իշխանություններն արդեն իսկ մտահոգված են «Համահայկական ճակատ» կուսակցության ստեղծմամբ, մեր տեղեկություններով՝ քայլեր են ձեռնարկում համագումարը վիժեցնելու, հնարավոր մասնակիցներին ահաբեկելու ուղղությամբ, մինչդեռ չեն հասկանում, որ ի տարբերություն իրենց ծանոթ ընդդիմադիր ուժերի, գեներալի գլխավորած ուժը, որտեղ բազմաթիվ ազատամարտիկներ, հայտնի մարդիկ են, ո՛չ ընկրկելու է, ո՛չ վախենալու։

Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու։

«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՀունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըՀայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել ԻրանինՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներԱրամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան
Ամենադիտված