Հայերեն


Իշխանությունը մանր ժուլիկություն է անում․ ջուրը թանկանում է

Քաղաքականություն

ՀՀ կառավարության երեկվա նիստում գործադիրը որոշեց 1,1 միլիարդ դրամ սուբսիդիա տրամադրել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին, որպեսզի սպառողների համար 2024 թվականին խմելու ջրի և կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագները մնան անփոփոխ։

Առաջին հայացքից տպավորություն է, որ Կառավարությունը դրական քայլ է արել սպառողի համար, բայց մասնագետները լուրջ խնդիրեն տեսնում այստեղ։

Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ իշխանությունները միտումնավոր են այս հարցը ներառել չզեկուցվող որոշումների մեջ․

«Քանի որ կա արտահերթ ընտրությունների հավանականություն, իշխանությունները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի հանրային դժգոհությունը չմեծացնեն, առանց այն էլ այս դժգոհության բարձր մակարդակում։ Ի՞նչ ենարել նրանք․ ավելի վտանգավոր քայլ են արել։ Մի կողմից ջրի սակագինը 25 դրամով բարձրացնում են՝ 180-ից դարձնելով 205 դրամ, բայց միևնույն ժամանակ, որպեսզի մարդն իր վրա չզգա, Կառավարությունն ասում է՝ ես 1,1 միլիարդ սուբսիդիա եմ հատկացնում։ Որտեղի՞ց է հատկացնում։ Կամ մարդուց հարկը հավաքագրում, հետո տանում այդ մարդուն խաբելով, մի օղակ ավելացնելով վճարում է կատարում բնակչի փոխարեն կամ լրացուցիչ պարտք է ներգրավում։

Քանի որ պարտքերը Հայաստանի Հանրապետության չունեն որևէ հիմնավորվածություն ու չունեն որևէ ներդրումային ծրագիր, որով կարճաժամկետ եկամուտ կապահովվի, դուրս է գալիս,որ քաղաքացու այսօրվա վճարվելիք գումարը հետաձգում էպարտքի միջոցով։

Այսինքն՝ այսօր քաղաքացին վճարում է 205 դրամ, բայց անմիջապես իր գրպանից 205 դրամ դուրս չի գալիս, ապագայում պարտքի փակման տեսքով է դուրս գալու՝ հերկերով, այլ միջոցներով ու գործիքակազմով։ Հետևաբար իրենք նորից մանր ժուլիկություն են իրականացնում, իրականում ՀՀ քաղաքացու վրա ավելանում է գումարը, բայց վճարման ժամկետը հետաձգվում է, այլ բան տեղի չի ունենում»,- ասաց Նաիրի Սարգսյանը։

Նրա խոսքով՝ նման որոշման հետևանքով տարեվերջին պետական պարտքը նորից աճելու է։

«Երբ բյուջեի եկամուտները 350 միլիարդ դրամ ավելացրեցին, անհնար էր դա կատարել ներկա տնտեսական այմաններում։ Մենք հայտարարել էինք, որ կամ հարկային դրույքաչափերը պետք է ավելացնեն, կամ համընդհանուր գնաճ պետք է տեղի ունենա, իսկ գնաճի ամենահասարակ ու հեշտ տարբերակը, որի կարգավորումը պետության ձեռքում է գտնվում, դրանք այդ 3 միջոցներն են՝ ջուր, էլեկտրաէներգիա, գազ, այնուհետև վառելիքային համակարգ կմտնեն և այլն։

Տվյալ պարագայում ջրի սակագաինը 180 դրամից 205 դրամ են դարձնում, որտեղ 4 դրամը միայն ավելացված արժեքի հարկն է։ Գումարած շահութահարկ և այլն։ Այս պահին իրենք հարկատուի գրպանից լրացուցիչ հարկ են ավելացնում, որպեսզի իրենց պլանը կատարեն, բայց դա կատարում են պետական պարտքի ավելացման հաշվին։ Այնպես որ սպասեք, որ տարեվերջին նաև պետական պարտքն է ավեացած լինելու»,- եզրափակեց Նաիրի Սարգսյանը։

Նարեկ Խաչատրյան

Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են Երևան Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՀնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Ապահովագրության կարևորությունը և ԶՊՄԿ փորձը Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին Նշված հասցեներում ջրանջատումներ կլինեն Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԵթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Նշված հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Աճ տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազՄեծ Բրիտանիան և Ուկրաինան բանակցում են 100-ամյա գործընկերության շուրջ Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ ՌՊԼ. Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ «Բարսելոնան» պատրաստ է վաճառել Պեդրիին Կարեն Ջալավյանը՝ «Քյոխը» որպես վկա այս պահին հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան
Ամենադիտված