Հայերեն


Չհանձնվելով... հանձնելու «նուրբ արվեստը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվ այսպես. Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքն իր համար «ռազմավարական որոշում է կայացրել, որ ինքը չի հանձնվելու»: Հայտարարության ենթատեքստը, եթե այն կարելի է ենթատեքստ համարել, չափազանց թափանցիկ է: Գործնականում Փաշինյանը հայտարարեց, որ երբե՛ք, ո՛չ մի պարագայում ինքնակա՛մ իշխանությունից չի հեռանալու: Ինչ ուզում եք՝ արեք, չի՛ հեռանալու, և վերջ: Թեկուզ՝ մինչև Հայաստանի Հանրապետության վերջը:

Ըստ որում, Փաշինյանը կուսակիցների հետ նույն հանդիպման ժամանակ արած այդ հայտարարության ընթացքում նաև նկատում է. «Պետք ա նայել էն տարբերակը, որ կարող ա երկրի շահից բխո՞ւմ ա, որ ես կամ մենք հանձնվենք, թողենք էս ճանապարհը: Էդ էլ ա պետք դիտարկել: Բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ՝ ոչ: Այ, դա կլինի իսկական դավաճանություն»: Դեռ մի կողմ թողնենք, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ընդգծված արհամարհական վերաբերվել հայոց լեզվին, նաև այն, որ նա հատուկ, ինչպես ինքը կասեր՝ խանդաղատալի վերաբերմունք ունի «դավաճան» և «դավաճանություն» բառերի նկատմամբ: Առաջնայինը այն շերտերն են, որ առկա են Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության հետ կապված: Նախ՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է չհանձնվել կամ չհեռանալ իշխանությունից, որ ի՞նչ անի:

Տրամաբանորեն, պետք է ենթադրել՝ որոշել է չհեռանալ, որ շարունակի անել այն, ինչ անում է: Իսկ ի՞նչ է նա անում: Միակ բանը, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ահա, արդեն տևական ժամանակ, այն է, որ խարխլում է Հայաստանի առանց այդ էլ թուլացրած պաշտպանական հնարավորությունները՝ թշնամական, ադրբեջանաթուրքական ակնհայտ դրսևորվող ագրեսիայի պայմաններում, քարոզում է Հայաստանի տարածքները հանձնել թշնամուն, ահաբեկում է ՀՀ քաղաքացիներին պատերազմով: Կարելի է ասել՝ պատերազմի սպառնալիքով փորձում է մարդկանց համոզել, որ համաձայնեն ցեղասպանական ոճրագործ թշնամուն հանձնել իրենց կենսատարածքը, պապենական հողերը, ամեն ինչ: Ստացվում է, որ Փաշինյանը որոշել է չհանձնվել, որպեսզի... շարունակի հանձնել:

Այսինքն՝ չի հանձնելու իշխանությունը, որպեսզի շարունակի թշնամուն հանձնել Հայաստանի տարածքները, գյուղերը և այդպես շարունակ: Ինչպես արեց Արցախի պարագայում: Ըստ էության, նրա այդ հայտարարությունը չհանձնվելով... հանձնելու «նուրբ արվեստի» փաթեթավորումն է: Երկրորդը, ինչ միանգամից ուշադրություն է գրավում, դավաճանության մասին նրա արտահայտությունն է: Բայց, մինչ այդ, նկատենք, որ նա ինքն է ասում, թե դիտարկել է նաև այն տարբերակը, որ իր հեռանալը («հանձնվելը») միգուցե երկրի շահից է բխում: Դժվար է ասել, թե Փաշինյանն այդ առումով ինչ ոլորուն վերլուծություններ է արել (եթե արել է), բայց իրողությունն ակնհայտ է. երկրի ու ժողովրդի շահից բխում էր, որ իր իսկ լեգիտիմացրած պատերազմում իր իսկ կրած պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը հեռանար ոչ միայն իշխանությունից, այլև քաղաքական ասպարեզից ընդհանրապես: Դա առնվազն թույլ կտար բանակցող փոխել, չհաշված մյուս հնարավորությունները: Բայց նա գերադասեց աթոռն ամեն գնով պահելու ճանապարհը և չհեռացավ ո՛չ 2020 թ. նոյեմբերի 10-ին, ո՛չ հետո:

Ավելին, վարչական ռեսուրսի չարաշահմամբ ու զանազան մանիպուլ յացիաներով «ինքնավերարտադրվեց» 2021-ին՝ էլ ավելի ամուր կառչելով վարչապետի աթոռից: Նա 2022-ի հոկտեմբերի 5-ին էլ «չհանձնվեց»՝ գերադասելով հաջորդ օրը Պրահայում Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպման ժամանակ, Ֆրանսիայի ու Եվրամիության քավորությամբ, փաստացի թշնամուն հանձնել Արցախը, ինչը «գետնի վրա» ձևակերպվեց 2023-ի սեպտեմբերին: Նա էլի «չհանձնվեց»: Այս ամբողջ ընթացքում «չհանձնվողը» թշնամուն հանձնեց Գորիս-Կապան ճանապարհը, Շուռնուխի կեսը, Սև լճի մեծ մասը, ընդհանուր առմամբ, իրենց իսկ հայտարարություններով՝ մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածք:

Հիմա «չհանձնվողը» որոշել է թշնամուն նվիրել Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ գյուղերի կենսատարածքը: Հիմա դավաճանության հիշատակման մասին: Ըստ Փաշինյանի, իր կողմից իշխանությունը թողնելը նույնն է, թե դավաճանության դիմի: Այսինքն, նրա ընկալմամբ, դա դավաճանություն կլինի: Հարց է ծագում՝ դավաճանություն ո՞ւմ հանդեպ: Հաստատ՝ ոչ Հայաստանի ու հայության, որովհետև նրա պաշտոնավարումն ուղղակիորեն հակասում է, եթե չասենք՝ ոտնահարում է Հայաստանի ու հայության կենսական շահերը: Գուցե 2021-ին իրեն «ձայն տված» մարդկանց հանդե՞պ:

Հազիվ թե, որովհետև նրանք քվեարկել են (եթե քվեարկել են) մի Փաշինյանի օգտին, որը խոստանում էր Շուշիի դեօկուպացիա, Արցախի ինքնորոշում, խաղաղություն: Նրանք չեն քվեարկել Տավուշի օկուպացիա, Արցախի ուրացում, պատերազմ բերող Փաշինյանի օգտին: Հնարավոր է՝ իր պատկերացմամբ, դա դավաճանություն կլինի քպականների հանդեպ: Սա ամենահավանական տարբերակն է, հատկապես, որ նա դա ասել է հենց իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ: Բայց այս դեպքում էլ՝ հեռանալով՝ Փաշինյանը նրանց հասարակության մեջ վերադառնալու շանս կտա, իսկ իշխանությունից կառչած մնալով՝ ընդամենը կդարձնի գործակից, որոնք չունեն հետդարձի ճամփա:

Ի վերջո, Փաշինյանը հենց այնպես չի ասում՝ «ես կամ մենք հանձնվենք»: Նա իր կուսակիցներին պարզորոշ հասկացնում է, որ պատասխան պահանջելու են ոչ միայն իրենից, այլև կուսակիցներից: Առհասարակ, դա կոչվում է «կոլեկտիվ մեղք»: Նա դրա մասին խոսում է, որովհետև տեսնում է իր իշխանության թուլությունը, սպառվածությունը և նման մանիպուլ յացիաներով փորձում է համախմբել, «դուխ տալ» «յուրայիններին», որ արդեն, կարծես, այնքան էլ յուրային չեն: Ի դեպ, ինչպես հայտնի է, 2020-ի հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Պուտինը համոզել է Ալիևին՝ դադարեցնել մարտական գործողությունները (այդ ժամանակ թշնամին դեռ Շուշին չէր զավթել): Բայց Փաշինյանը մերժել է այդ ռեալ հնարավորությունը, հայտարարել է, որ շարունակելու են կռվել: Հետո նա հայտարարեց, թե այդպես է վարվել, որպեսզի հետո իրեն չասեն՝ «դավաճան»...

Այսինքն, որպեսզի իրեն չասեն «դավաճան», նա չի համաձայնել պատերազմի դադարեցմանը, հայությունը շարունակել է ծանր կորուստներ կրել: Բայց ընդամենը 2 տարի անց նա համաձայնում է հանձնել Արցախը (ուրանում է Արցախը), կառչած է մնում իշխանությունից՝ այն թողնելը համարելով դավաճանություն: Իսկ ընդհանրապես, ուղղակի նկատենք, որ Նիկոլ Փաշինյանն իշխանությունից հեռանալը համարում է «հանձնվել»: Այդպիսով նա անուղղակիորեն ընդունում է, որ իր ընկալմամբ իշխանություն ունենալ-չունենալը իր համար կենաց-մահու հարց է: Դե ինչ, Փաշինյանը կայացրել է իր ռազմավարական որոշումը: Մնում է, որ հանրությունն ու քաղաքական ուժերը կայացնեն իրենց որոշումը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

4 գյուղերը հանձնելով չենք ավարտում․ Նաիրի Սարգսյան Իշխանությունները քարոզչական արշավ են սկսել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման դեմ. Մեսրոպ Առաքելյան Նիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. ԶաքարյանՆիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Հայտնաբերվել է 21-ամյա Իրինայի դին Ողբերգական ավտովթարի զոհ է դարձել երիտասարդ մայրը, ով գնացել էր երեխաներին մանկապարտեզից տուն տանելու Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կաջակցի Հայաստանին՝ աշխարհի առաջնության կազմակերպման հարցում18-ամյա աղջիկը հայտնաբերվել է Ծեծկռտուք՝ Արարատում․ 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել բժշկին ու վարորդին Մահափորձ՝ Զելենսկու և մյուս ղեկավարների դեմ․ ձերբակալվածներ կան (լուսանկար)Ձեզ հետ ենք, Սրբազան. Անահիտ Կիրակոսյանն ընտանիքի հետ միացել էր քայլերթին Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնելYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկՀորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչըԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի Սարգսյան«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին ՌԴ կառավարությունը հրաժարական է տվել5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱյս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր ԳրիգորյանՄինչև 18։00-ն ջուր չի լինի 20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. պատճառը եղել է սխալ բուժումը Մոսկվայում ձյուն է տեղացել. օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -0,2 աստիճան (տեսանյութ) Ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆԱրտառոց դեպք՝ ԵրևանումԵկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք Չալաբյան Բագրատ սրբազանը` Նիկոլ Փաշինյանի սպասվող ասուլիսի մասին«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ» Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է․ ինչ իրավիճակ է ճանապարհներին Ժամեր շարունակ գազ չի լինելուԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան Իրականում ով է տեսանութում պատկերված Կիրանցում գտնվող հատուկջոկատայինըՇարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Անջատումներ՝ 10։00-ից Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ» Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբՀրդեհ՝ Երևանում․ այրվել է 5 տուն, հայտնավերվել է դի Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան ԱվինյանՎալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»Ոստիկանական մեքենաներ՝ Սևան-Երևան ճանապարհի բոլոր հատվածներում
Ամենադիտված