Հայերեն


Արցախի հանձնումը դավաճանություն էր մեր երկրի ղեկավարության կողմից. Արշակ Կարապետյան

Քաղաքականություն

«Վախկոտ մարդը միայն կարող է իր ընդդիմախոսին այնպիսի վիճակի հասցնել, որ վերջինս այլևս չխոսի»։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ Արշակ Կարապետյանն այսպես է գնահատում Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության քաղաքականությունը, նշում, որ գործող իշխանությունները տեղով վախկոտ են և այդ պատճառով էլ բռնաճնշումներ ու հետապնդումներ են իրականացնում իրենց ընդդիմախոսների դեմ։ «Համահայկական ճակատն», ըստ Արշակ Կարապետյանի, ասում է. «Վեշերդ հավաքիր և գնա, ո՜չ դու, ո՜չ կողքիդ քսերոքսները չեն կարողանում երկիր ղեկավարել։ Կողքինները չեն հասկանում, որ իրենք էլ պատասխանատվությունից չեն խուսափելու»: Արշակ Կարապետյանը հիշեցրել է, պապական խոսքը. «Պաշտոնը ուրիշի ձի է, այսօր դու ես քշում, վաղը ուրիշը կքշի…», և վաղը գործող իշխանությունների ներկայացուցիչների հետ ավելի վատ են վարվելու։

Մասնավորապես անդրադառնալով բանակում ստեղծված իրավիճակին՝ Կարապետյանը նշում է, թե Նիկոլ Փաշինյանը հրամանատարներին բանավոր հրաման է տալիս ինչ-որ ապօրինություն կատարելու, ապա հրաժարվում, որ հրաման է տվել, և բազմավաստակ զինվորականներին կալանավորում ու դատապարտում են։ Արցախի հանձնման մասին խոսելով՝ «Համահայկական ճակատը» շարժման առաջնորդը նշում է, որ իր տեղեկություններով՝ մոտ 5 միլիարդ դոլարի զինամթերք է թողնվել Արցախում։ «Արցախի հանձնումը դավաճանություն էր մեր երկրի ղեկավարության կողմից։ Պատկերացրեք արցախցիների վիճակը, որ չորս կողմից շրջապատված էին, ու Հայաստանի ղեկավարն ասում է՝ դա ձեր հողը չէ»,- նշել է գեներալ Կարապետյանը, և հիշեցրել, որ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ Արցախի հարցը լուծելու են հանրային քվեարկությամբ, սակայն ոչինչ չի արել, խաբել է ժողովրդին և արցախցիներին և բոլորիս։ Ըստ Արշակ Կարապետյանի՝ պատմությունը կրկնվում է, բայց իրենց քաղաքական ուժն ամեն ինչ անելու է, որպեսզի շատ բան փոխվի, իսկ բանակում իրավիճակ փոխելու համար առաջնահերթ պիտի գործող իշխանությունները հեռանան։ «Բանակում պետք է ծառայեն և պաշտոններ զբաղեցնեն կրթված, փորձառու սպաներ՝ սկսած պաշտպանության նախարարից, վերջացրած լեյտենանտով։ Միայն այդ պայմաններում կարող ենք ունենալ նորմալ և հզոր բանակ»,- ասում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։

Նիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. ԶաքարյանՆիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Հայտնաբերվել է 21-ամյա Իրինայի դին Ողբերգական ավտովթարի զոհ է դարձել երիտասարդ մայրը, ով գնացել էր երեխաներին մանկապարտեզից տուն տանելու Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կաջակցի Հայաստանին՝ աշխարհի առաջնության կազմակերպման հարցում18-ամյա աղջիկը հայտնաբերվել է Ծեծկռտուք՝ Արարատում․ 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել բժշկին ու վարորդին Մահափորձ՝ Զելենսկու և մյուս ղեկավարների դեմ․ ձերբակալվածներ կան (լուսանկար)Ձեզ հետ ենք, Սրբազան. Անահիտ Կիրակոսյանն ընտանիքի հետ միացել էր քայլերթին Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնելYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկՀորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչըԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի Սարգսյան«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին ՌԴ կառավարությունը հրաժարական է տվել5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱյս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր ԳրիգորյանՄինչև 18։00-ն ջուր չի լինի 20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. պատճառը եղել է սխալ բուժումը Մոսկվայում ձյուն է տեղացել. օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -0,2 աստիճան (տեսանյութ) Ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆԱրտառոց դեպք՝ ԵրևանումԵկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք Չալաբյան Բագրատ սրբազանը` Նիկոլ Փաշինյանի սպասվող ասուլիսի մասին«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ» Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է․ ինչ իրավիճակ է ճանապարհներին Ժամեր շարունակ գազ չի լինելուԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան Իրականում ով է տեսանութում պատկերված Կիրանցում գտնվող հատուկջոկատայինըՇարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Անջատումներ՝ 10։00-ից Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ» Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբՀրդեհ՝ Երևանում․ այրվել է 5 տուն, հայտնավերվել է դի Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան ԱվինյանՎալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»Ոստիկանական մեքենաներ՝ Սևան-Երևան ճանապարհի բոլոր հատվածներումԲուդապեշտը պատրաստել է Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգ և նախատեսում է երկխոսություն սկսել վիզաների ազատականացման շուրջ. Հունգարիայի արտգործնախարար Միջուկային զորավարժությունների անցկացումը հրահրել են Մակրոնի, Քեմերոնի և ԱՄՆ-ի հայտարարությունները. Կրեմլը պարզաբանել է
Ամենադիտված