Հայերեն


Կարևոր՝ ՌԴ-ում բնակվող հայերի համար․ վերահսկողությունը խստացվում է

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանի կառավարությանը ներկայացվել է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու օրինագիծ։ Այն փոփոխություններ է ենթադրում մի շարք ուղղություններով՝ կեցության ժամկետներ, փաստաթղթերի նոր ձևաչափ, միգրանտների շարժ, իրավական նոր ռեժիմ և այլն։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը նշեց, որ միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու քաղաքականությունը նորություն չէ։ Դեռ 2018 թվականից արդեն այդ ուղղությամբ աշխատանք կատարվում է և յուրաքանչյուր տարի առաջարկվող փոփոխությունների որոշակի խմբաքանակ կյանքի է կոչվում։ 2023 թվականին ևս եղել են խստացումներ, ինչն էլ իր ազդեցությունն է թողել միգրացիոն հոսքի վրա։

«Ռուսաստանի Ներքին գործերի նախարարի վերջին հայտարարության համաձայն՝ 2023-ին ՌԴ-ից արտաքսված միգրանտների թիվը կազմել է 110 հազար, որը ռեկորդային ցուցանիշ է։ Այն 65 տոկոսով ավելի է 2022 թվականից։ Մուտքի արգելքի խնդիրների առաջ կանգնել են նաև հայ միգրանտները։ Մեր քաղաքացիներից շատերը, բավարար իրազեկված չլինելով, կեցության ժամկետները չեն պահպանում, օրենքով նախատեսված ընթացակարգով իրենց փաստաթղթերը չեն կազմում, հաշվառվում են մեկ տեղում, բնակվում են մեկ այլ տեղում ու արդյունքում խնդիրների առաջ են կանգնում»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը։

Այս նոր նախագծով առաջարկվող փոփոխությունները ևս խստացնում են միգրանտների նկատմամբ վերահսկողությունը։ Մասնագետն ընդգծում է՝ շատ կարևոր է, որ ՌԴ մեկնող յուրաքանչյուր քաղաքացի լավ տեղեկացված լինի ընթացակարգերից։

«Առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է ժամանակավոր կեցության ժամկետներին։ Գործող օրենսդրությամբ ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները տարվա ընթացքում կարող են յուրաքանչյուր 180 օրվա մեջ Ռուսաստանում գտնվել 90 օր։ Հիմա առաջարկվում է 365 օրվա մեջ քաղաքացին իրավունք ունենա գտնվել 90 օր։ Ընդ որում, եթե նախկինում քաղաքացին ՌԴ-ից դուրս գալով ու հետ վերադառնալով կեցության ժամկետները զրոյացնում էր ու նորից էր հաշվարկվում, ապա այսօր այդպես չէ։ Կեցության օրերի քանակը հաշվարկվում է տարվա սկզբից կատարած առաջին մուտքից»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը։

Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է օտարերկրացիների համար ստեղծել թվային պրոֆիլ, որը կմիավորի քաղաքացու մասին պետական մարմինների ու կազմակերպությունների տեղեկատվական համակարգում առկա տվյալները։ Կներդրվի նաև ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացու ինքնությունը հաստատող մեկ այլ փաստաթուղթ։ Տաթևիկ Բեժանյանը նկատեց, որ ժամանակին քննարկվում էր այդ փաստաթղթում չիպ ունենալու տարբերակը, ինչը հնարավորություն կտար վերահսկել միգրանտի տեղաշարժը, քանի որ շատ են դեպքերը, երբ անձը հաշվառվում է մեկ հասցեում, բնակվում՝ մեկ այլ տեղում։ Դրանից բացի, նախագծով առաջարկվում է ուժեղացնել վերահսկողությունն այն գործատուների նկատմամբ, որոնք ցանկանում են ունենալ օտարերկրացի աշխատողներ։ Այդ նպատակով նախատեսվում է ստեղծել օտարերկրյա աշխատողների ու գործատուների ռեեստրներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Օդի ջերմաստիճանը կհասնի +30 աստիճանի Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո (լուսանկարներ) 24 ժամ ջուր չի լինելու «Եվրատեսիլ 2024»․ «Լադանիվա» խմբի փորձնական ելույթը (տեսանյութ, լուսանկարներ) Կիրանցիներն արտասվելով դուրս եկան Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ) Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Փարիզամերձ Առնուվիլ քաղաքում ոգեկոչել են Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Տաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանին Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ում Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղել Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՄարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ 4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է․ ՀՀ արդարադատության նախարարություն Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են 4-ամյա երեխայի դին գտել են լվացքի մեքենայում Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Մի շարք հասցեներում նորից ջուր չի լինի Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն Հայտնի է, թե ովքեր են Երևան- Մեղրի ավտոճանապարհի զոհերըՀայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցԻ՞նչ իրավիճակ է Կիրանցում Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Ցնցող լուր՝ ԹուրքիայիցՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Ուղիղ միացում. Լարված իրավիճակ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհինՎիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Ամենադիտված