Հայերեն


Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանի և յուր իշխանության միակ հենարանը մնացել են իրավապահ մարմինները, հատկապես ոստիկանությունը, վաղուց նորություն չէ: Ըստ էության, այն պայմաններում, երբ 2023 թ. ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,1%-ով, ոստիկանությունը փաստացի զբաղված է մեկ անձի պաշտպանությամբ. Նիկոլ Փաշինյանի նույնիսկ ամենափոքր տեղաշարժի դեպքում նրան ուղեկցում են բազմաթիվ ոստիկաններ, ամբողջ ճանապարհին գրեթե յուրաքանչյուր 100 մետրը մեկ կանգնած են ոստիկանական մեքենաներ, ամենափոքր ակցիայի դեպքում ոստիկանների հսկայական քանակ է դուրս բերվում ծառայության, որոնք չեն վարանում բիրտ ուժ կիրառել, մյուս կողմից՝ իրավապահները զբաղված են միայն «մոնիթորինգով», թե ով Փաշինյանի «թանին թթու ասաց»: Ըստ այդմ, երևի թե պատահական չէր կառավարության վերջին նիստում ընդունված որոշումը՝ ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնելու մասին:

Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանների համար ամսական հավելումը 20 000 դրամից դարձավ 70 000 դրամ: Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ ոստիկանությունում աշխատավարձերը մեր երկրում դասվում են բարձրերի շարքում, ավելին՝ 2018 թվականից ի վեր այս համակարգը համարվում է պետության համար ամենածախսատարներից մեկը, սակայն փաստացի նորից են բարձրացնում:

Փոխարենը կառավարությունը «փող չունի» թոշակ բարձրացնելու համար, այլ կարևոր խնդիրներ լուծելու համար: Ի դեպ, հավելենք, որ ոստիկաններին տրվող բարձր աշխատավարձերի հաշվին էական աճ է գրանցել նաև միջին աշխատավարձը՝ 14,6 տոկոս, ինչը թույլ է տալիս իշխանություններին ցույց տալ, թե իբր երկրում ընդհանրապես եկամուտների աճ է գրանցվել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Եվրատեսիլ 2024»․ «Լադանիվա» խմբի փորձնական ելույթը (տեսանյութ, լուսանկարներ) Կիրանցիներն արտասվելով դուրս եկան Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ) Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Փարիզամերձ Առնուվիլ քաղաքում ոգեկոչել են Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Տաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանին Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ում Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղել Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՄարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ 4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է․ ՀՀ արդարադատության նախարարություն Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են 4-ամյա երեխայի դին գտել են լվացքի մեքենայում Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Մի շարք հասցեներում նորից ջուր չի լինի Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն Հայտնի է, թե ովքեր են Երևան- Մեղրի ավտոճանապարհի զոհերըՀայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցԻ՞նչ իրավիճակ է Կիրանցում Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Ցնցող լուր՝ ԹուրքիայիցՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Ուղիղ միացում. Լարված իրավիճակ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհինՎիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞ Մայիսի 7 ամենավտանգավոր օրերը
Ամենադիտված