Հայերեն


Փաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունը

Քաղաքականություն

Ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ Հայաստանի գործող իշխանությունները հերթական վտանգավոր քայլն են անում՝ փորձում են ուրանալ Հայոց ցեղասպանության փաստը։ Օրերս Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ եթե ասում ենք ցեղասպանվել է 1,5 միլիոն հայ, ապա պետք է անուն առ անուն կազմել զոհերի ցուցակը, նրանց հետ կատարվածի մանրամասները՝ որտեղ են սպանվել, ինչ պայմաններում և այլն։

Ըստ Քոչարյանի՝ Նիկոլ Փաշինյանն այժմ ցանկանում է անել դա։ Քոչարյանն այդ հայտարարությունը կրկնել է նաև խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ՝ փաստելով, որ դա ոչ թե անձնական նախաձեռնություն կամ լեզվից թռած արտահայտություն է, այլ Հայաստանի գործող իշխանությունների հստակ քաղաքական գիծ, ընդ որում, իշխանության այս նախաձեռնությանը աջակցություն է հայտնել նաև Սփյուռքի հարցերով գերագույն հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ նշելով, թե այդկերպ ավելի գիտական մոտեցում է ցուցաբերվում ցեղասպանության հարցերին։ Հայոց ցեղասպանության ժխտողականության համար քրեական պատիժ է սահմանվել մի քանի երկրներում, այդ թվում, օրինակ, Ֆրանսիայում։

Նույնիսկ ամենավատ երազում հնարավոր չէր պատկերացնել, որ Հայաստանի գործող իշխանությունները կարող են իրենք դառնալ Հայոց ցեղասպանության ժխտման առաջամարտիկը։ Ի՞նչ է սա, եթե ոչ Թուրքիայի ներկայացրած հերթական ևս մեկ պահանջի կատարում։

Զարմանալի չէ, որ փաշինյանական վարչախմբի խայտառակ այս արարքին դեմ են դուրս եկել նույնիսկ այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ատամներով պաշտպանել են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։

Լավագույնս Անդրանիկ Քոչարյանին անդրադարձել և խստորեն քննադատել է հայտնի սորոսական Հրանուշ Խառատյանը՝ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի մայրը, իսկ մասնագետ ցեղասպանագետները նշում են, որ Հայաստանի այս քայլը ոչ միայն պատմականորեն արդարացված չէ, այլ նաև չափազանց վտանգավոր քաղաքական հետևանքներ կարող է ունենալ։

Դավիթ Գասպարյան 

Օդի ջերմաստիճանը կհասնի +30 աստիճանի Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո (լուսանկարներ) 24 ժամ ջուր չի լինելու «Եվրատեսիլ 2024»․ «Լադանիվա» խմբի փորձնական ելույթը (տեսանյութ, լուսանկարներ) Կիրանցիներն արտասվելով դուրս եկան Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ) Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Փարիզամերձ Առնուվիլ քաղաքում ոգեկոչել են Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Տաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանին Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ում Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղել Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՄարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ 4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է․ ՀՀ արդարադատության նախարարություն Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են 4-ամյա երեխայի դին գտել են լվացքի մեքենայում Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Մի շարք հասցեներում նորից ջուր չի լինի Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն Հայտնի է, թե ովքեր են Երևան- Մեղրի ավտոճանապարհի զոհերըՀայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցԻ՞նչ իրավիճակ է Կիրանցում Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Ցնցող լուր՝ ԹուրքիայիցՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Ուղիղ միացում. Լարված իրավիճակ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհինՎիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Ամենադիտված