Հայերեն


Dօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել

Հասարակություն



Օրերս կայացած DDF 2024 ամենամյա միջազգային համաժողովի ընթացքում Fastex էկոհամակարգը, Ucraft ընկերությունը և Hoory AI օգնականն արժանացել են համաժողովի կազմակերպիչների կողմից սահմանված հատուկ մրցանակների։ Մասնավորապես, Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում։ Էկոհամակարգն ունի ավելի քան 250 000 օգտատեր և ավելի քան 500 գործընկերներ ամբողջ աշխարհում, նպաստում է բիզնեսների և օգտատերերի միջև գործարքային տվյալների նկատմամբ սեփականության մակարդակի բարձրացմանը։  

«Շատ ուրախ եմ, որ Ֆասթեքսը ևս այս տարի միացել է որպես բլոկչեյն գործընկեր, ինչպես նաև էկոհամակարգից Ucraft ընկերությունը որպես տեխնոլոգիական գործընկեր:  Շատ կարևորում եմ Hoory-ի մասնակցությունը, որովհետև արհեստական բանականությունից շատ ենք խոսելու, հատկապես այսօր շատ քննարկվեց, որ այո՛, իհարկե արհեստական բանականության լեզուն անգլերենն է, բայց մենք ևս որպես երկիր, որն ունի իր թվայնացման օրակարգը, պետք է ունենանք նաև արհեստական բանականություն, որը խոսում է, հասկանում է և լուծումներ է առաջարկում հենց մեր մայրենի լեզվով», - ընգծել է DDF 2024 համաժողովի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը։ 

Fastex-ի գործընկեր՝ 2014 թվականին հիմնադրված Ucraft ընկերությունն էլ ճանաչվել է լավագույնը վեբ-դիզայնի միտումները ձևավորելու գործում։ Վայելելով 360 000 ակտիվ օգտատերերի վստահությունն ամբողջ աշխարհում Ucraft-ը տրամադրում է հեշտ կիրառելի վեբ-գործիքակազմ, որպեսզի անհատներն ու ձեռնարկությունները նվազագույն ջանքերի գործադրմամբ խթանեն ու կառավարեն իրենց առցանց ներկայությունը և գործունեությունը։ 

 Հայերեն հաղորդակցման համար մրցանակի է արժանացել նաև Hoory արհեստական բանականությամբ աշխատող օգնականը, որը կարողանում է բիզնեսների և անհատների փոխարեն AI զրույցներ վարել՝ սպասարկման գործընթացն ավտոմատացնելու և հաճախորդների մեծածավալ հարցումներին արագ պատասխանելու նպատակով։ 

Նշենք, որ DDF 2024-ի հովանավոր հանդիսացող Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը համաժողովի ընթացքում մասնակցել է «Ֆինանսների ապագան» խորագրով պանելային քննարկմանը, որի մոդերատորն աշխարհահռչակ ֆուտուրիստ, բազմաթիվ բեսթսելերների հեղինակ, Moven-ի հիմնադիր Բրեթ Քինգն էր։ 

«Ֆասթեքսն արդեն մեծ աշխարհագրական տարածում ունի. Հոնգ Կոնգից մինչև Եվրոպա, Միացյալ Արաբական Էմիրություններ: Շատ կարևոր է, որ Հայաստանում ևս ձևավորվի համապատասխան բարենպաստ միջավայր, որպեսզի այնպիսի բիզնեսն ինչպես Ֆասթեքսն է՝ շահագրգռված լինի ներկայացված լինելու Հայաստանում: Վստահ եմ, որ այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն իսկ գնում են, գիտեմ,  որ մոտ ապագայում ականատես կլինենք Ֆասթեքսի մուտքին հայաստանյան շուկա», - ասել է Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը։

Թվային փոխակերպմամբ և թվային տնտեսության զարգացմամբ հետաքրքրված ունկնդիրները «Թվային տնտեսություն։ Բացահայտելով գեներատիվ արհեստական բանականությունը» պանելային քննարկման ընթացքում ծանոթացել են նաև Ucraft-ի և Hoory-ի հիմնադիր տնօրեն Գևորգ Բալյանի տեսլականին։ 

«Դրիմ պլատֆորմը, որտեղ Ucraft-ն ու Hoory-ն մաս են կազմում, նաև Fastexverse-ը, նորարարական լուծումներ են տալիս բիզնեսներին։ Կարծում եմ, որ գոնե 1-ից 2 տարվա ընթացքում լիքը հայկական բիզնեսներ կներդնեն AI-ը իրենց բիզնեսում, կխթանեն և կվարեն օնլայն e-commerce Ucraft-ի միջոցով, և՛ օնլայն, և՛ օֆլայն մետավերսում», - նշել է Գևորգ Բալյանը։

Հավելենք, որ այս տարի DDF-ը հյուրընկալել էր 20-ց ավելի միջազգային խոսնակների ՀՀ Կենտրոնական բանկից, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունից, Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանից, Հայաստանի Ամերիկյան համալսարանից, Visa-ից, Deloitte-ից, ICDT Global-ից, Moven-ից, Just Better-ից, People Growth Organization-ից, Ամերիաբանկից, ArCa-ից, Ucom-ից, Balchug Capital-ից, Apricot Capital-ից, Fastex-ից, Ucraft-ից և Hoory-ից։ 

Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացելՌեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին Երկրաշարժ սահմանին «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը 2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Մենք ստիպված էինք խաղաղության հասնել պատերազմի միջոցով․ ԱլիևՉինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էԲերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու. Ոսկան ՍարգսյանԳեղարքունիքում ականազերծման աշխատանքներ չեն արվում․ ՊՆ Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Ալեքսանդր Բաբասյանը հարսանիքից կադրեր է հրապարակել. բացառիկ Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանք Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըՀՀ ՊՆ-ն հաղորդագություն է տարածելՀուզիչ տեսանյութ. Արամ Մելիքյանի և ընտանիքի արձագանքը`սպասվող երեխայի սեռը բացահայտելիս 24 ժամ ջուր չի լինի նշված հասցեներում Բաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է, մարդկանց, ովքեր կերտել են և շարունակում են միասին կերտել հայկական արդյունաբերության հսկայի պատմությունը. Ռոման ԽուդոլիՆիկոլ Փաշինյանը ուղերձ է հղելԴպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մшհшցել է 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՈղբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Ինպիսի՞ եղանակ կլինի մայիսի առաջին օրերին Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ վերադարձի ճանապարհ չկա․ Ֆրանկ Շվաբե ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Լույս չի լինելու Երևանում և մարզերում Լրագրող Դավիթ Լևոնյանը ճանաչվել է տուժող. ՔԿ «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 11-ամյա դպրոցականի ՊՆ խորհրդակցությանը մասնակցել է ռազմական կցորդ Էրիկ վան Վուրենը ՀՀ–ն և Ադրբեջանը հաստատել են, որ մասնակցելու են Ալմաթիի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել Ինչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Առեղծվածային դեպք՝ Երևանում․ 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գարեգին Բ-ին և Մայր Աթոռին Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՄիրզոյանը և Կուպմանը քննարկել են տարածաշրջանային ծրագրերը Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ ԱլավերդյանՀայտնի են Հայաստանի ձիասպորտի առաջնության հաղթողները
Ամենադիտված