Հայերեն


Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունը

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի իշխանությունների հստակ արձագանքն այն տեղեկություններին, որ Երևանի, Բրյուսելի և Վաշինգտոնի միջև համաձայնեցված են Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման ծրագրերը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պնդում է, որ Մոսկվայում չեն զարմանա, եթե «Building Armenia' s defense and Security resilience» փաստաթուղթը, որը ենթադրում է ռուսական ռազմակայանի և ռուս սահմանապահների փոխարինում Ամերիկա-ՆԱՏՕ-ԵՄ մասնագետներով, ամերիկացիների և եվրոպացիների կողմից հայկական սահմանին Ադրբեջանի և Իրանի դեմ դիվերսիոն աշխատանքի ընդլայնում, Մեծամորի ԱԷԿ-ի ապամոնտաժում, իսկապես պարտադրված է Հայաստանին ԱՄՆ–ի ու ԵՄ–ի կողմից։

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական մեդիա ռեսուրսները շրջանառություն մեջ էին դրել մի փաստաթուղթ, որը ըստ նրանց՝ վերաբերվում էր Բրյուսելում Հայաստանի և Արևմուտքի միջև ձեռք բերված ստվերային համաձայնություններին: 

Կետերից մեկը ենթադրում է, Միացյալ Նահանգները Հայաստան կգործուղեն վերլուծական խմբեր՝ օդային ուժերի և հակաօդային պաշտպանության հնարավորությունների տեղում գնահատելու համար՝ հաշվի առնելով Հայաստանի ինտեգրումը ՀԱՊԿ ՀՕՊ միացյալ համակարգին։ Այս քայլը տեղավորվում է տարածաշրջանում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի ազդեցությունը նվազեցնելու ԱՄՆ-ի ցանկության ավելի լայն համատեքստում։ Մեկ այլ կետում էլ նշվում է, որ Եվրամիությունը աջակցություն է հայտնում ՀՀ կառավարության որոշմանը` Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանային ծառայության զորքերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից, հայ-իրանական սահմանից և միջազգային բոլոր այլ սահմանային կետերից դուրս բերելու վերաբերյալ։ Մեկ այլ ուշագրավ դրվագ՝ ԵՄ-ն և Հայաստանը վերանայել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ռազմական օբյեկտների կարգավիճակը՝ հաշվի առնելով գործող համաձայնագիրը, որը նախատեսում է դրանց առկայությունը մինչև 2044 թվականը։

Փաստաթղթի բովանդակությունից պարզ է դառնում, որ Բրյուսելում որոշակի ստվերային պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի տարածքից ռուսական ռազմբազան դուրս բերելու և այն ՆԱՏՕ ռազմաբազայով փոխարինելու ուղղությամբ: «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու որոշումը ընդամենը այս գործընթացի մի օղակն էր, նախերգանքը: Ռուսական ռազմաբազայի դուրս բերումը կնշանակի, որ Փաշինյանը Հայաստանը զրկում է պաշտպանական ևս մեկ մեխանիզմից: Թուրքիան շատ ավելի լայն հնարավորություններ կստանա՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար, եթե վերացվի ռուսական գործոնը, որն այսօր այդ հարցում որոշակի զսպիչ դեր է խաղում: Իր հերթին, կասկածից վեր է, որ Ադրբեջանն  անարգելք իրականացնելու է կանխարգելիչ «հակաահաբեկչական» գործողություններ, այդ թվում` Հայաստանի տարածքում:  Պետք է նաև հասկանալ, որ ռուսների դուրս գալու դեպքում միակ այլընտրանքը լինելու է հենց Թուրքիան, քանի որ ՆԱՏՕ ներկայացուցիչը տարածաշրջանում հենց այս երկիրն է: Չի բացառվում, որ նաև հենց այս պատճառով է Փաշինյանը շտապում բարելավել հարաբերություններն Անկարայի հետ:

Ինչևէ, ակնհայտ է, որ Փաշինյանի արկածախնդրությունը Հայաստանին նորանոր աղետներ է խոստանում, միևնույն ժամանակ Արևմուտքը վերջինիս մղում է այդ քայլերին՝ իշխանությունը պահպանելու որոշակի երաշխիքներ խոստանալով: Սակայն, պետք է արձանագրել, որ դժվար թե Արևմուտքին հաջողվի Փաշինյանին գարանտ կանգնել, չմոռանանք, որ ՌԴ-ն տարածաշրջանում դեռևս որոշիչ ուժ է:

Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացելՌեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին Երկրաշարժ սահմանին «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը 2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Մենք ստիպված էինք խաղաղության հասնել պատերազմի միջոցով․ ԱլիևՉինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էԲերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու. Ոսկան ՍարգսյանԳեղարքունիքում ականազերծման աշխատանքներ չեն արվում․ ՊՆ Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Ալեքսանդր Բաբասյանը հարսանիքից կադրեր է հրապարակել. բացառիկ Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանք Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըՀՀ ՊՆ-ն հաղորդագություն է տարածելՀուզիչ տեսանյութ. Արամ Մելիքյանի և ընտանիքի արձագանքը`սպասվող երեխայի սեռը բացահայտելիս 24 ժամ ջուր չի լինի նշված հասցեներում Բաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է, մարդկանց, ովքեր կերտել են և շարունակում են միասին կերտել հայկական արդյունաբերության հսկայի պատմությունը. Ռոման ԽուդոլիՆիկոլ Փաշինյանը ուղերձ է հղելԴպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մшհшցել է 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՈղբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Ինպիսի՞ եղանակ կլինի մայիսի առաջին օրերին Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ վերադարձի ճանապարհ չկա․ Ֆրանկ Շվաբե ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Լույս չի լինելու Երևանում և մարզերում Լրագրող Դավիթ Լևոնյանը ճանաչվել է տուժող. ՔԿ «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 11-ամյա դպրոցականի ՊՆ խորհրդակցությանը մասնակցել է ռազմական կցորդ Էրիկ վան Վուրենը ՀՀ–ն և Ադրբեջանը հաստատել են, որ մասնակցելու են Ալմաթիի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել Ինչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Առեղծվածային դեպք՝ Երևանում․ 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գարեգին Բ-ին և Մայր Աթոռին Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՄիրզոյանը և Կուպմանը քննարկել են տարածաշրջանային ծրագրերը Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան
Ամենադիտված