Հայերեն


Գնացե'ք, թշնամու առաջ հոխորտացեք, շատ խիստ եմ ասում, որևէ հրահրում չլինի, սա հաշտության պայքար է

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հաղթական անցյալի ներշնչանքով, և լուսավոր ապագայի հույսով, բայց նաև ծանր զգացումներով ենք այսօր դիմավորում Հաղթանակի և խաղաղության տոնը, տոնը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի:

Հաղթանակի և ղաղաության տոնի առթիվ իր խոսքն է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Այս տարի խորհրդանշական զուգադիպությամբ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին տոնախմբում է նաև մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Համբարձումը և Հայրապետական Աթոռի Սուրբ Էջմիածնում վերահաստատվելու հիշատակի օրը: Ազգային, պետական ու եկեղեցական կարևորագույն այս տոների համընկնումով Մայիսի 9-ը ամբողջացնում է խորհուրդը հաղթանակի:

Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը դիմագրավում են գոյաբանական ծանրագույն փորձություններ:

Անհուն զրկանքների ու զոհողությունների գնով ազատագրված Արցախը բռնազավթված է ու հայաթափված, մեր սրբավայրերն ու շիրիմները՝ լքված ու ավերակված: Վտանգված են Հայաստանի սահմանները, և սպառնալիքների տակ՝ հայրենաբնակ մեր ժողովրդի կյանքը, կորսված է մեր անդորրը, և խոցոտված՝ մեր ազգային արժանապատվությունը:

Ցավալի կորուստների և դառը պարտությունների մեջ մենք վերստին դառնում ենք դեպի Կյանքի Աղբյուրը, դեպի Ամենախնամն Աստված, որ հազարամյակների փորձությունների ու մաքառումների, արհավիրքների ու աղետների մեջ կյանքի ու հարատևության շնորհով օրհնեց մեզ և ոգեշնչեց՝ ասելով. «Քաջալերվեցեք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16.33): Մենք ժառանգներն ենք մի ժողովրդի, որ մահվան ու տառապանքների դեմ գոտեմարտում երբեք չկորցրեց իր հավատն առ Աստված, պահեց հավատարմությունը իր հոգևոր-ազգային արժեքներին և չհրաժարվեց իր ինքնությունից: Մենք հետնորդներն ենք մեր հերոս նախնյաց, որոնց փառապանծ գործերով հզորացել ու պայծառացել է ազգն ու հայրենիքը, դպրությունը, գիտությունն ու մշակույթը։ Հայրենի հողը շենացնելու, հայոց պետականությունը վերականգնելու նվիրական տեսիլքը վառ պահելու համար մեր հայրերը 1441 թվականին Սսից Սուրբ Էջմիածին փոխադրեցին Հայոց Հայրապետական Աթոռը:

Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածինը համայն հայության հոգևոր տունն է, հայոց անկախ պետականության կերտման դարբնոցը, մեր ժողովրդի հաղթանակների ու հարատևության խորհրդանիշը և ազգային մեր անաղարտ ինքնության ջահակիրն ու պահապանը: Սուրբ Էջմիածնի տեսիլքը այսօր ևս շարունակում է մնալ հոգևոր ներուժն ու ակունքը հաղթանակների: Հաղթանակ՝ փորձությունների դեմ, հաղթանակ՝ ինքնության ու արժանապատվության համար մղվող պայքարում, հաղթանակ՝ առ հայրենին ու առ սրբազան արժեքները հավատարմության: Մեր հաղթանակները չունեն թշնամանքի ու ատելության կնիք, այլոց արժանապատվությունը նսեմացնելու, սրբությունները ոտնահարելու և ինքնությունը ոչնչացնելու չարորակ նկրտում: Մեր հաղթանակները ամրապնդում են կամքն ու վճռականությունը՝ հասնելու խաղաղության, անվտանգ պահելու մեր ժողովրդին, վերահաստատելու համազգային սերն ու համերաշխությունը:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր սիրտը հուզում են նույն մտահոգություններն ու ցավերը, որոնք ալեկոծում են հոգիները հայրենիքի ծանր մարտահրավերներով անհանգստացած աշխարհասփյուռ Մեր զավակների։ Այդ տագնապներով են նաև այս օրերին իրենց ընդվզումի ձայնը բարձրացնում «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման մասնակիցները։ Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները, և մեր ժողովուրդը պատվով հաղթահարի մեզ պատուհասած արհավիրքները։ Արդ, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք դժվարությունների առջև, հիշենք մեր նախնիների սխրանքները, թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբան: Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ՝ Աստծո օրհնությամբ անկասելի դարձնելու մեր ժողովրդի ընթացքը դեպի նոր հորիզոնները մեր լուսավոր գալիքի։

Աղոթենք միասնաբար, որ Աստված խաղաղություն պարգևի համայն աշխարհին, նոր կորուստներից ու աղետներից հեռու պահի մեր հայրենիքն ու ազգը և Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո շնորհի անվտանգ կյանք ու ստեղծարար հաջողություններ այսօր և միշտ. ամեն»,- ասել է նա։



Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Նիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Ռաիսիի հուղարկավորությունըԵվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են ԺիրոնդայումՊատահական թե՞ սարքված էր ուղղաթիռի կործանումը․ Արա Պողոսյան Իրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Կիրանցի մուտքը փակվում էՌաիսիին վերջինը տեսած Ալիևը ցավակցել է վերջինիս մահվան կապակցությամբ Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Ալիևի հայտարությունը Ռայիսի հետ տեղի ունեցածի վերաբերյալ Իրանում համազգային սուգ է հայտարարվել Բաքվում սարսափում են, որ ուղղաթիռի վթարը կարող են կապել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ. իրանագետը մանրամասնում է Ամուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորըԻ՞նչ է լինելու Ռաիսիի մահց հետո Իրանում տեղի ունեցած ողբերգության իրական պատճառները թաքցնելու են. ռազմական փորձագետ Էբրահիմ Ռաիսիի կենսագրությունը Ինչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ) Գլխատվեց Իրանը. փորձագետներ ուղղաթիռի կործանումը ահաբեկչություն են որակել «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Ոստիկանական ուժերը սահմանազատվող Կիրանցում (լուսանկարներ) Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Իրանի նախագահի վերջին կադրերը՝ ուղղաթիռի՝ կործանումից մեկ ժամ առաջ (տեսանյութ) Հրապարակվել է Իրանում կործանված ուղղաթիռի ուղևորների նախնական ցուցակը․ նոր լուսանկարներ Առաջին կադրը Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վայրիցԻրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասին Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումԱվելի քան 1000 մարդ է մասնակցում Հայաստանում անցկացվող «One Run» կիսամարաթոնինԻրանի նախագահը լավ է. նոր մանրամասներ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIB Իմ սիրո չափման միավոր, բարով ես ծնվելՆշված հասցեներում ջուր չի լինի Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դեպքից․ կասկածյալը Գոգավանի անցակետի մոտ բռնվեց Կոկոսի չափ կարկուտ, փոթորիկ. կան տուժածներ (տեսանյութ) Քաշքշուկ ու լարված վիճակ՝ Կիրանցի ճանապարհինՊատգամավորների եւ սեւ բերետավորների միջեւ քաշքշուկ սկսվեցԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց, որ խուսափեն ոստիկանական բլոկադայից «Չի կարելի գյուղ մտնել», «Ես պատգամավոր եմ, որ օրենքով չեք թողնում». Կիրանցը կրկին բլոկադայի մեջ է (տեսանյութ) Ամուսնությունից հետո ի՞նչ խնդիրներ ունեն Գևորգն ու Քրիստինան. զույգը բացառիկ հրապարակում է արել ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էԻրանի և Ադրբեջանի պետական սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը ՈՒՂԻՂ․ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի Արտակարգ լուր Սյունիքից Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա
Ամենադիտված