Հայերեն


Ազգային արժանապատվության տրիբունալն իր աշխատանքը կսկսի մայիսի 20-ից․ Արշակ Կարապետյան

Քաղաքականություն

«Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն առաջարկել էր ստեղծել Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ, որի միջոցով էլ հանրային դատապարտման ենթարկել Նիկոլ Փաշինյանին և նրա թիմակիցներին՝ Հայաստանի շահերը վաճառելու ու երկիրը քաոսի վերածելու համար։ Այս տրիբունալի ստեղծման անհրաժեշտությունը Արշակ Կարապետյանը բացատրում է նրանով, որ Հայաստանում գործող դատական համակարգն ունակ չէ գնահատական տալ երկրի ղեկավարի գործունեությանը, ինչի պատճառով 44-օրյա պատերազմում և դրանից հետո կատարած հանցագործությունների և դավաճանությունների մեղավորներն այդպես էլ մնացել են անպատիժ․ «Քանի որ հայ ազգը մեծ ու սփռված է աշխարհով, դրա համար Ազգային արժանապատվության դատարանը ստեղծվում է երկրից դուրս և այդ դատարանի որոշումը, չգիտեմ ինչ կորոշի, լինելու է հրաման՝ կատարելու համար։ Տրիբունալի ստեղծումն արդեն ավարտվել է, մնացել է միայն իր դատապաշտպանի հարցը լուծենք։ Ամենաբարդն այդ հարցն է, գտնել դատապաշտպան, ով կպաշտպանի Նիկոլ Փաշինյանի շահերը»։

Արշակ Կարապետյանի առաջարկով տրիբունալի կազմում ընդգրկվելու են աշխարհի տարբեր երկրների անվանի հայ իրավաբաններ, պատմաբաններ և այլ ոլորտների անվանի մասնագետներ, որոնք այդ դատավարության ընթացքում հավաքելու, փաստագրելու և ներկայացնելու են գործող իշխանությունների կատարած հանցանքները և համապատասխան վճիռ են կայացնելու։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը փաստում է․ «Տավուշի մարզում սահմանային սյուների տեղադրումը (սահմանագծումը), որն իրականացվում է օրենսդրական և միջազգային բոլոր նորմերի կոպտագույն խախտումներով, երկրի պաշտպանունակության ապահովման տեսանկյունից շահեկան դիրքերի հանձնումը, սահմանամերձ գյուղերի բնակիչների նկատմամբ իշխանության արհամարհական վերաբերմունքը, մարդկանց անհիմն ձերբակալություններն ու կալանավորումը միայն այն բանի համար, որ նրանք մտահոգություն են հայտնում իրենց երեխաների ապագայի համար, մեր հայրենիքի՝ Հայաստանի շահերի նկատմամբ իշխանական կամավորության, ոչ կոմպետենտության և դավաճանության վառ վկայությունն են»:

Ըստ գեներալ Կարապետյանի Հայաստանի ներկա իշխանությունների բոլոր գործողությունները հակաօրինական են․ «Նախ նրանց կտրվի «Համահայկական ճակատ» կուսակցության կողմից հիմնադրված Հայոց Ազգային արժանապատվության տրիբունալի բարոյաիրավական գնահատականը, իսկ հետո՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին համապատասխան իրավական գնահատականը: Սահմանադրության և օրենքի ոտնահարման մեղավորները կանգնելու են դատարանի առաջ»,- նշել է Կարապետյանն ու դիմել Հայաստանի քաղաքացիներին՝ սատարելու տավուշեցիների արդար պայքարը հայրենի հողի համար:

«Իշխանությունների կողմից իրավախախտումների բոլոր փաստերը խնդրում եմ ուղարկել «Համահայկական ճակատ» շարժմանը, որպեսզի դրանք քննարկվեն Տրիբունալի կողմից, որը ձևավորվել է և իր աշխատանքը կսկսի 2024 թվականի մայիսի 20-ից»,- եզրափակել է իր խոսքը Արշակ Կարապետյանը։

Թերևս Հայոց Ազգային արժանապատվության տրիբունալի առաջ կանգնելու հեռանկարն այնքան մտահոգիչ է ՀՀ գործող իշխանությունների համար, որ նրանք պաշտպանվելու գործընթացին պատրաստվում են գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի անվան շուրջ ամենատարբեր շահարկումներով, միֆեր ստեղծելով ու սին մեղադրանքներ հնչեցնելով։

«Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակովՆրանք միայն գեղեցկանում են. Կենդանակերպի այս նշանների գեղեցկությունը ծաղկում է տարիքի հետ Շատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. Ալիև ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ Դենիս Գլուշակովը հեռանում է «Ուրարտու»-ից Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ ԾառուկյանԲագրատ Սրբազանը Կիրանցի եկեղեցու մոտ է Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա ՍողոմոնյանԽորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե Թանդիլյան«Գեթ մի արցունք չենք թափի». Իսրայելում արձագանքել են Ռաիսիի մահվանը Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա Ո՞ւմ էր ձեռնտու Ռայիսիի մահըԻրանը՝ Ռայիսիից հետո. ի՞նչ սպասել Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Իրանը՝ Ռայիսիից հետո. ի՞նչ սպասել «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Փրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը ՀՀ-ն և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը և կներկայացնեն խորհրդարաններ. ԱՆՀայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՊարոն նախարար, որպեսզի հրահրումներ չլինեն, ասեք՝ բացեն ճանապարհը, խաղաղ գնանք գյուղ, գանք․ Բագրատ ՍրբազանՀայտնի է Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Ռաիսիի հուղարկավորությունըԵվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են ԺիրոնդայումՊատահական թե՞ սարքված էր ուղղաթիռի կործանումը․ Արա Պողոսյան Իրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Կիրանցի մուտքը փակվում էՌաիսիին վերջինը տեսած Ալիևը ցավակցել է վերջինիս մահվան կապակցությամբ Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Ալիևի հայտարությունը Ռայիսի հետ տեղի ունեցածի վերաբերյալ Իրանում համազգային սուգ է հայտարարվել Բաքվում սարսափում են, որ ուղղաթիռի վթարը կարող են կապել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ. իրանագետը մանրամասնում է Ամուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորըԻ՞նչ է լինելու Ռաիսիի մահց հետո Իրանում տեղի ունեցած ողբերգության իրական պատճառները թաքցնելու են. ռազմական փորձագետ Էբրահիմ Ռաիսիի կենսագրությունը Ինչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ) Գլխատվեց Իրանը. փորձագետներ ուղղաթիռի կործանումը ահաբեկչություն են որակել «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Ոստիկանական ուժերը սահմանազատվող Կիրանցում (լուսանկարներ) Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Իրանի նախագահի վերջին կադրերը՝ ուղղաթիռի՝ կործանումից մեկ ժամ առաջ (տեսանյութ)
Ամենադիտված