Արցախյան պատերազմի դադարեցման գլխավոր արդյունքն՝ ըստ Պուտինի
ՔաղաքականությունԱյսօր՝ դեկտեմբերի 17-ին, ամենամյա մամլո ասուլիսի ելույթի ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Արցախի զինված հակամարտության դադարեցման նպատակով, նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի գլխավոր արդյունքն անվանել է այն փաստը, որ մարդիկ դադարել են զոհվել: Հոդվածը վերցրել ենք «EADaily»-ից:
-Մնացած հարցերը երկրորդական են, - նշել է Պուտինը:
-Ինչու՞ դա տեղի ունեցավ հենց հիմա, իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից. այդ լարվածությունը երկար տարիներ է տևել: Չեմ կարծում, որ դա տեղի ունեցավ ինչ-որ արտաքին միջամտության պատճառով: Բազմիցս բախումներ, փոխհրաձգություններ և աննշան կարճատև մարտեր են եղել: Ի վերջո այդ ամենը վերածվեց հակամարտության, - ասել է Պուտինը՝ պատասխանելով Արցախի վերջին սրացումը հրահրելու մեջ Թուրքիայի հնարավոր դերի վերաբերյալ հարցին:
Մոսկվայի դիրքորոշումն Արցախյան կարգավորման գործընթացում հետևյալն է՝ կարգավորմանը հասնել առանց արյունահեղության:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը