Հայտնի է ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի տեղակայման վայրը
ՔաղաքականությունԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախում հրադադարի ռեժիմի վերահսկման համար նախատեսված ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը կտեղակայվի Աղդամի շրջանում: Այս մասին հաղորդել է ТАСС-ը:
Ալիևը կենտրոնի տեղակայման վայրը նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ընդունելիս: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ադրբեջանում Ռուսաստանի դեպան Միխայիլ Բոչարնիկովը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը