Հայերեն


Ատելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Փաշինյանի հիմնական «զենքերից» մեկը ատելության, չարության, բաժանարարության սերմանումն ու տարածումն է, առանձնապես մի նորություն չէ: Միշտ է այդպես եղել՝ սկսյալ լրագրող, խմբագիր, ապա պատգամավոր եղած ժամանակներից: Դե, իսկ 2018 թվականը դրա ամենավառ վկայությունն է:

Նրա կառավարման ամբողջ «տրամաբանությունը» ևս անցած 7 տարում հիմնականում հենց վերոնշյալ «զենքի» սվինների վրա էլ հենված է. ներքին ատելություն, ներհասարակական, խմբային, տարածաշրջանային, դասակարգային թշնամանքի սերմանում, չարության անդադար տարածում:

Հետաքրքիր է, որ առանձին փորձագետներ, Փաշինյանի կառավարումը բնորոշելով որպես «լակոտապետություն» («լակոտակրատիա»), նշում են, որ դրա հիմնական ռեսուրսը ներքին ատելությունն է: Կարծիք է, որ կյանքի իրավունք ունի:

Կարելի է հընթացս մի կողմ դնել նախքան իշխանության գալը Փաշինյանի գործունեության «ատելության» դրսևորումները, քանզի դրա համար հատորներ պետք կգան, և միանգամից կենտրոնանալ իշխանավարման շրջանի վրա՝ սկսելով 2018 թվականից:

Ինքզինքը քրիստոնյա, անգամ՝ Հայ առաքելական եկեղեցու «հավատավոր հետևորդ» հռչակած Փաշինյանը 2018-ի ապրիլին իշխանության եկավ ողջ-առողջ մարդկանց տների դռների մոտ դագաղներ, սգո պսակներ դնելով, իր քաղաքական հակառակորդների անվանումներով մահվան երիզներ ու պաստառներ կախ տալով: Նա իշխանության եկավ դագաղներով «ակցիաներ» անելով, այդ դագաղ «պարացնելուց» ինքնամոռաց հրճվող ամբոխի ուսերի վրա:

Փաշինյանի ատելության անատոմիան, պետք է նկատել, բավականին պարզ է, եթե չասվի՝ պարզունակ: Տեսեք, գործելաոճը միշտ նույնն է. ձևակերպել պարզունակ հակադրություն, ապա հայտարարել, որ բոլոր դժբախտությունները պայմանավորված են տվյալ փուլում ընտրված ատելության թիրախով:

Հիշեցնենք մի քանի օրինակ: Փաշինյանը հայտարարում էր, թե «աղքատ եք, որովհետև ձեզ թալանում են...»: Կարճ ժամանակ անց պարզվեց, որ «աղքատությունն աղքատների գլխի մեջ է, վատ կրթությունից է, ընդհանրապես չկրթվելուց է, ծուլությունիից է» (բոլոր բնորոշումները Փաշինյանի տարբեր հայտարարություններից են ծաղկաքաղ արված): Փաշինյանի ատելության թիրախը օլիգարխներն էին, առհասարակ՝ ունևոր, հարուստ մարդիկ: Նրանց նկատմամբ էլ էր ատելություն սերմանվում, խոստումով, թե՝ «հեսա նրանցից ամենը կխլենք ու կբաժանենք»: Իշխանությունը վերցնելուց հետո պարզվեց, որ օլիգարխներն ընդամենը սեփականատերեր էին, որոնց կարելի է «կթել»: Չէ, ոչ պետության համար:

Ատելության սերմանման դասական դրսևորում էր հանրությանը «սևերի» ու «սպիտակների» բաժանելը: Զուգահեռաբար ու անդադար սերմանվում էր «նախկինների» հանդեպ ատելությունը: Սա՝ այն դեպքում, երբ նախ, Փաշինյանն ինքը որոշակի իմաստով «նախկին» է, իսկ որ առավել ցայտուն է, նրա թիմը առատորեն լցոնված է զանազան «նախկիններով»: Այսինքն, «նախկին» էլ կար, «նախկին» էլ: Բայց այստեղ հիմնականը ատելություն սերմանելու և արմատավորելու հարցն է:

Ապա շատ ավելի խոր, կարելի է ասել՝ պետական մակարդակով սկսվեց ատելության քարոզը Արցախի և արցախցիների դեմ (չնայած դա սկսվել էր վաղուց՝ դեռ խմբագիր եղած ժամանակներից): Փաշինյանի քարոզչությունն Արցախի հայերին դեմոնացրեց, արցախցիներին սկսեցին նկարագրել որպես մարդկային հատկանիշներից զուրկ հրեշների, «պարզվեց»՝ բոլոր քպականները Արցախում մի բաժակ ջուր էին ուզել, իսկ նրանց այդ ջուրը ոչ ոք չէր տվել, ու թե ինչպես նրանք ծարավից չէին ջրազրկվել, անհայտ է: Փոխարենը հայտնի է, որ հենց ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնեցին հոշոտման: Բայց դա էլ ամենը չէ. Մինչև օրս էլ ինտենսիվորեն շարունակվում է ատելության քարոզը արցախցիների դեմ:

Ներկա փուլում, կարելի է ասել՝ հանրորեն դիտարկում ենք ծայրահեղ, մաղձակիտ ու թունախեղդ ատելության վայրագ քարոզ Հայ առաքելական եկեղեցու, ազգային արժեքների, ազգային շահերի, ազգային ուժերի դեմ:

Ատելությունն ու չարությունը Փաշինյանին ու նրա նեղ թիմին, պետք է ենթադրել, ուժ են տալիս, ինչպես «էներգետիկ վամպիրներին»: Ասենք՝ նրանց գործելակերպը հենց էներգետիկ վամպիրության էլ նման է. քամել հանրության, հասարակության, ժողովրդի հույզերը: Դրանք մեկ անգամ չէ, որ կիրառվել են:

Միանգամայն օրինաչափ է, թերևս, որ հենց այժմ, երբ Փաշինյանի իշխանությունը սրընթաց գնում է դեպի զրոյական վարկանիշ, այդպես վայրագ ձևով անձամբ Փաշինյանն ու նրա նեղ թիմը ատելություն են սերմանում Հայ առաքելական եկեղեցու և Վեհափառի նկատմամբ:

Մի խոսքով, հասարակության մեջ ատելության ու թշնամանքի ներարկումը փաստացի Նիկոլ Փաշինյանի հիմնական գործիքն է, ու որքան մոտենան ընտրությունները, այսքան դոզան մեծացնելու է: Եթե բանը հասնի ընտրություններին: Ինչո՞ւ «եթե»: Որովհետև այդ ամենը երկսայր սուր է: Խոսքը՝ «ինչ ցանես, այն էլ կհնձես», ներկա իրավիճակին համապատասխանում է գրեթե ամբողջովին: Եվ հաշվի առնելով Փաշինյանի ու նրա թիմակիցների «ցանած» չարիքը՝ տողերիս հեղինակը փշաքաղվում է՝ հստակ պատկերացնելով նրանց «հնձելիքը»:

Բայց դա թողնենք ապագայի ժամանակագիրներին: Հիմա շատ ավելի կենսական է հարցը, թե ինչպե՞ս հաղթահարել այս մղձավանջը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. ՊեսկովՌուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington PostՔաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Մերձավորարևելյան դաժան հրաձգարանի ֆոնին՝ ավելի ու ավելի ծիածաղելի է դառնում Ադրբեջանի վիճակը. Արտակ ԶաքարյանՆոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը«Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա ԵղոյանՀիբրիդային «սոցիոլոգիա». Արեգնազ ՄանուկյանՀունգարիան կասեցրել է դեպի Ուկրաինա կարևոր բեռների տարանցումը․ Օրբան Օրեցօր նոր մարդիկ, նոր կառույցներ, նոր շրջանակներ են միանում «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը․ Իվետա ՏոնոյանԱրդարությունը միշտ հաղթում է․ Լևոն ՍարգիսովՊրեմիերա. Արկադի Դումիկյան-«Մանկության սեր» 8 տարվա անլրջություն. մենք արժանի ենք ուժեղ առաջնորդի․ Նարեկ Կարապետյան«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը կազմակերպել է «Խաղաղության մոդելներ. երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ Արևմտյան Ադրբեջան» թեմայով կոնֆերանս (տեսանյութ) Արժանապատիվ ծերություն․ պահանջում ենք բարձրացնել թոշակները 50 տոկոսով․ Հրայր ԿամենդատյանԿիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ ԶելենսկիԱռաջիկա ընտրություններում պետք է հաղթեն ազգային ուժերը․ Ավետիք ՉալաբյանՕրենքը փոխելով՝ փորձում են սահմանափակել «ՀայաՔվեի» գործունեությունը․ Արմեն ՄանվելյանԻրանը ցավոք սրտի դարձավ հերթական զոհերից մեկը Միացյալ Նահանգների համար․ Մհեր ԱվետիսյանԻրանը hակամարտության սկզբից ի վեր 600 hրթիռ է արձակել Իսրայելի և ԱՄՆ-ի թիրախների ուղղությամբԻ՞նչ կասեք Փաշինյանին, որ հանդիպեք․ հարցումՄի քանի անգամ ասել եմ, որ տարածաշրջանում մեծ իրադարձություններ են սպասվում և անհրաժեշտ է պատրաստ լինել այդ իրադարձություններին․ Արշակ ԿարապետյանԱՄՆ-ն Իրանից հետո կզբաղվի Կուբայով. Թրամփ Ի՞նչ եք կարծում, մեզ ինչպիսի ղեկավար է պետք․ հարցում «Իրական Հայաստան». պաշտոնական անջրպետ ազգային և պետական շահերի միջևԻնչ կասեք Փաշինյանին․ հարցում«Եթե Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20․000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի»Մինչև 5 մլն ՀՀ դրամ՝ վարկերը միավորելու և ԱրարատԲանկ տեղափոխելու համար․ նոր առաջարկ Իրանի պատերազմի ֆոնին Հայաստանին պատրաստում են նոր ճանապարհ տալ Ադրբեջանին. Էդմոն Մարուքյան Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը պատասխանեց. «Խփելու եմ նավթամուղին»․ Աննա ՂուկասյանըՄարդիկ ուզում են աշխատել, ոչ թե արտագաղթել. ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ դա իրականություն կդառնաՆիկոլ Փաշինյանը քլունգը ձեռքին քանդում է Հայաստանի հիմքը. Արսեն ՎարդանյանC360. Օրիգինալ նվերներ կանանց համար Հայաստանը` միջազգային ներդրողների ուշադրության կենտրոնում. ի՞նչ կտա Ամերիաբանկի` FTSE 100 ինդեքսում ընդգրկվելը «Թալանիչների» ոդիսականը կամ` ու՞մ անուններն է թաքցնում դատախազությունը «ապօրինի գույքով» անցնողների հետևում. կասկածելի թվեր և կարճված գործեր Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր ԱրևելքԴատապարտում եմ նման դրսևորումները և կոչ եմ անում դադարեցնել ոտնձգությունները փաստաբանական ինստիտուտի նկատմամբ. Էդմոն ՄարուքյանԳյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. Աշոտ Մարկոսյան Կենսաթոշակների բարձրացման հիմնական պատճառը իշխող ուժի վախն է․ Մենուա ՍողոմոնյանԶինված հայ ժողովուրդը միշտ որպես սպառնալիք է դիտարկվելու հակառակորդի կողմից․ Ավետիք ՔերոբյանՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026Գեներալը ինչ է հուշում իշխանությանը. ուր կհասնի տարաշրջանի լարվածությունը Գյուղացին տարվա սկզբից կիմանա, թե ինչ գնով է վաճառելու իր բերքը, կկարողանա կանխատեսել իր ծախսերն ու իմանալ՝ շահույթ կունենա, թե ոչ. Նարեկ Կարապետյան «Ընտրություններին մասնակցելն իրենց թույլ տալով չէ, դա մեր Սահմանադրությունով է»․ Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր շրջան կունենա առնվազն երկու մթերման կայան. Նարեկ Կարապետյան ՔՊ-ի իրական վարկանիշը 24% է, մարդիկ հիասթափված են, միայն սիրուն խոսել են, բայց գործ չեն արել10% գյուղատնտեսության անկում ունենք․ «Ուժեղ Հայաստան»-ը վստահեցնում է՝ մթերման կայանները կօգնեն գյուղացուն իր աճեցրած ապրանքը հեշտ վաճառել Ֆասթ Բանկը դարձել է «Փյունիկ» ակումբի տիտղոսային հովանավորը Դեռ մի շաբաթ առաջ իշխանությունները բարձրաձայն հայտարարում էին՝ ոչ մի պարագայում թույլ չենք տալու «Գյումրի 2». Արման Աբովյան
Ամենադիտված