Հայերեն


Գույքահարկի ահազանգ․ Հրայր Կամենդատյան

Blog
Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Երևանում դեկտեմբերի 1-ը դարձել է կտրուկ անարդարության օր։
Նոր գույքահարկի դրույքաչափերով Կենտրոնում ապրող միայնակ թոշակառուների հուսահատության վրա ստեղծվել է սոցիալական զոռբայություն։
Միայն երկու սենյականոց բնակարանի համար մարդուց պահանջվում է տարեկան 400 հազար դրամ և ավելի։ Սա ոչ թե հարկ է, այլ բացահայտ ճնշում, որի տակ ամենածանր հարվածը ստանում են նրանք, ովքեր աշխատել են ամբողջ կյանքում ու հիմա ապրում են միայն թոշակով։
Ի՞նչ է ասում իշխանությունը․
«Վճարեք»։
Ի՞նչ է ասում իրականությունը․
Թոշակառուն չունի այդ գումարը, և իշխանությունը դա շատ լավ գիտի։
Եվ երբ մարդը չի կարող վճարել՝ գործի են դրվում պարտականությունները, ծանուցումները, և հետո՝ ԴԱՀԿ-ի վարույթը։
Սա արդեն մի բան, որը կոչվում է կենտրոնի բնակչության ցուցակով տեղահանում։
Մենք այսօր կանգնած ենք մի փաստի առաջ՝
1.Կենտրոնում ապրող տարեցները իրենց կամքով չեն տեղափոխվելու,
բայց հարկային քաղաքականությունն անում է ամեն ինչ՝ նրանց դուրս մղելու համար։
Հարցը շատ պարզ է.
Թոշակառուն ինչպե՞ս վճարի 400 հազար դրամ գույքահարկ, երբ իր ամսական թոշակը հազիվ է հասնում 40–50 հազար դրամի։
Այսինքն՝ պետությունը մեկ ամբողջ տարվա թոշակը վերցնում է մի հարկի դիմաց։
Սա սոցիալական քաղաքականություն չէ։
Սա քաղաքային ճնշում չէ։
Սա ուղղակի սոցիալական անողոքություն է, որը պետք է կանգ առնի։
Մենք պահանջում ենք՝
• Գույքահարկի անհապաղ վերանայում
• Թոշակառուների համար զեղչերի հատուկ կարգ
• Վճարումների պարտադիր գրաֆիկ՝ առանց տույժերի
• ԴԱՀԿ-ի վարույթների արգելում սոցիալապես խոցելի անձանց նկատմամբ
Այս պայքարը մի մարդու պայքար չէ։
Սա Երևանի Կենտրոնի հազարավոր բնակիչների պայքարն է՝ իրենց տան, իրենց իրավունքների, իրենց արժանապատվության համար։
Հայաքվեն առաջարկում է նաև
1.միայնակ թոշակառուին ազատել գույքահարկի պարտավորությունից
2. Եթե թոշակառուն ապրում է զավակների հետ, ապա հարկի հաշվարկի ընդհանուր բազան պակասեցնել' 30քմ չափով։
Հարգելի քաղաքացիներ, կենտրոնի բնակիչներ, Հայաքվեն ունի գրասենյակ կենտրոնում։ Կարող եք զանգահարել մեր գրասենյակ և մենք հանդիպում կնշանակենք, որի ընթացքում կծանոթանաք հայաքվեի ծրագրերին։
Հեռ։ 044010116 (12.00 ֊17.00 ժամերին)։

Երբ այլակարծությունը դառնում է հանցանք. ինչպե՞ս է սրվում ճնշումների մթնոլորտը Հայաստանում Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու Աբու Դաբիի կառավարությունը կհոգա Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով արգելափակված զբոսաշրջիկների հյուրանոցային ծախսերըԵս էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախսը մեծ է. Նիկոլ ՓաշինյանԿկարողանանք լավ կյանքի հույսը հետ բերել Հայաստան, կստանանք հասարակության աջակցությունը․ Կարապետյան Պլանավորում ենք 5 տարում 300,000 աշխատատեղ ստեղծել՝ արդյունաբերության, շինարարության, ՏՏ ոլորտներում, ինչը կակտիվացնի տնտեսությունը․ Նարեկ ԿարապետյանԵրկու և ավել երաշխավորի դեպքում, մենք կկարողանանք ունենալ երկարաժամկետ խաղաղություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկիրը այսքան տարիների ընթացքում չի լուծել տեղում աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ ԿարապետյանԵս ամենևին վստահ չեմ, որ կառաջադրվեմ. Զելենսկին՝ Ուկրաինայում հնարավոր ընտրությունների մասինԻրանի դեպքերը մեզ տվեցին դաս, որ խաղաղության հասնելու համար պետք են երաշխավորներ․ Նարեկ Կարապետյան Իրանը Սիրիա կամ Իրաք չէ. ինչպե՞ս է պահպանվում կառավարման համակարգը Խամենեիի մահից հետոԴառնալով ՀՀ վարչապետ՝ Սամվել Կարապետյանը կստեղծի զարգացող տնտեսությամբ, երաշխավորված խաղաղությամբ Ուժեղ Հայաստան․ Գոհար ՄելոյանԱՄՆ-ը չի սահմանափակվի Վենեսուելայով, Կուբայով և Իրանով. Լավրով «Ընտրության Ժամը». Նարեկ Կարապետյանի հարցազրույցը «Ժամը» լրատվականի եթերումՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափի` շուրջ 3.1 կգ քաշով թաքցված ոսկու ներմուծման դեպք Սագրադա Ֆամիլիան այժմ աշխարհի ամենաբարձր կառույցն է Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի Ձեզ համար նույնիսկ պատարագ ու քահանա են ընտրում․ դուք խոսելու իրավունք ունե՞ք․ Արման ԱբովյանԵվրոպայում գազի գինը գերազանցել է 650 դոլարը՝ հազար խորանարդ մետրի դիմաց «Կարմիր գորգին կոշիկս պոկվեց և սոսինձներով փորձում էինք ամրացնել, որ կարողանամ անցնել». Սոնա ՌուբենյանԱնվճար ինտերնետ ռոումինգում Team-ի՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդներինԱրման Ծառուկյանը բացահայտել է UFC-ի ղեկավարության հետ տիտղոսային մենամարտի շուրջ բանակցությունների մանրամասներըՍամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում «Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily mailՍամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման աբսուրդը և վախերն այլևս տևում են շուրջ 9 ամիս. Վարդևանյան Արցախում պայթյnւնի հետևանքով կորած մարդիկ կհամարվեն անհետ կորած. նախագիծ Պետք է միավորվել և խախտել քաղաքական դաշտում ձևավորված ստատուս քվոն․ Ավետիք ՉալաբյանՀամլետ Մանուկյանը ճանաչվել է Եվրոպայի 2025 թվականի տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ Հայ և իրանցի ժողովուրդները դարերով ապրել են փոխադարձ հարգանքի և բարիդրացիության մթնոլորտում, կիսել են պատմական փորձություններն ու ձեռքբերումները. «Համահայկական ճակատ» ՇարժումԻրանում զոհերի թիվը զգալիորեն ավելացել է Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար Դպրոցների դերը համայնքների կյանքում չի կարելի թերագնահատել․ Ատոմ ՄխիթարյանԻրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ-ի կառավարման կետերին հարվածներ հասցնելու մասին Ֆասթ Բանկը տեղաբաշխում է միաժամանակ երկու տեսակի դոլարային պարտատոմսեր Ցավակցություն երկու օր անց Love Is… քարտեր Յունիբանկից․ խորհրդանշական դիզայն և Փարիզ ուղևորություն շահելու հնարավորություն Ինչու՞ չհրապարակվեց ԱՄՆ պատվերով հարցումը Հայաստանում. Փաշինյանի վիճակը աղետալի է Վարչապետը հեգնել և վիրավորել է թոշակառուներին․ Ցոլակ ԱկոպյանԻնչո՞ւ է շտապում իշխանությունը նոր Սահմանադրության հարցում Երկրորդ պալատը որպես ժողովրդավարության երաշխիք․ ի՞նչ կառուցվածք պետք է այն ունենաՈւթոտնուկի գաղտնի մոլեկուլով արևային վահանակներն ավելի երկար են ծառայում ԶՊՄԿ-ում շարունակվում է տեխնիկական սպասարկման և վերանորոգումների (ՏՍՎ) գործառույթի թվայնացման գործընթացըՊայքար կիբերհանցագործության դեմ. սոցիալական ծրագիր. Հրայր ԿամենդատյանՍոցիալական ցանցերի մուտքի արգելք երեխաների համար. սոցիալական ծրագիր. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու իշխանափոխությունից հետո պետք է պահպանվի «Ապօրինի գույքի բռնագանձման» մասին օրենքը, և ինչպես այն պետք է կիրառվի գործող վարչախմբի երևելիների նկատմամբ. ՉալաբյանՉարությունը, ագրեսիան, իրար ոչնչացնելու մոլուցքը կբերեն նոր աղետի․ Գագիկ ԾառուկյանՖասթ Բանկն ու Mastercard միջազգային վճարային համակարգն ամփոփել են գործակցության երեք տարին Զարգացման իմիտացիան և խոշոր նախագծերի «փուչիկը»՝ որպես քաղաքական կապիտալի փիառային աղբյուրներ. «Փաստ» Ի՞նչ կա իրականում «սիրուն» թվերի տակ. տնտեսական ցուցանիշների ախտաբանական պատկերը. «Փաստ» Ի՞նչ է լինում, երբ իրականությունը դուրս է գալիս ջրի երես. «Փաստ»
Ամենադիտված