Հայերեն


Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը

Ակբա բանկը գլխամասային նոր գրասենյակ ունի. Իսակով 22/1 հասցեում՝ ավելի քան 14600 քմ տարածքում, կանգնած է յոթհարկանի նորարարական շենքը՝ ճարտարապետական եզակի լուծումներով, հայկական ձեռագրով և բնապահպանական բարձր ստանդարտներով։

Բանկի նոր գլխամասային գրասենյակը նախագծել է իտալական «Ռենկո» ընկերությունը. շենքն ունի ավելի քան 6000 քմ կանաչ մակերես, տնկվել է ավելի քան 280 ծառ։ Շենքի ներսում ևս կանաչ գոտին զգալի տարածք է զբաղեցնում։ Առկա է շուրջ 200 քմ կանաչ մակերես, ավելի քան 820 բույս ու ծաղիկ: Շենքն ունի ավելի քան 300 կՎտ հզորությամբ արևային կայան:

«Մեր լավագույն երազանքների մեջ էլ չէինք պատկերացնում, որ այսպիսի շենք կունենանք, բայց մենք էլ մեր երկրի հետ զարգացանք, ընդլայնվեցինք ու ավելի խելացի դարձանք։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ շատ սիրելի ակբայականներին` իրենց նվիրման, աշխատանքի, համարձակության համար։ Ամփոփելով մեր գործունեության 30 տարին, ասում ենք, որ մեզ համար տրված է մյուս 30 տարվա մեկնարկը», -նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Երեսուն  տարին բավական երկար ժամանակ է՝ գնահատելու ոչ միայն անցած ճանապարհը, այլ նաև այն ներդրումը, որն Ակբան ունեցել է երկրի տնտեսության զարգացման գործում: Այսօր Ակբան համակարգված ֆինանսական ծառայություն մատուցող ընկերություն է, որը սպասարկում ու ֆինանսավորում է ինչպես տնային տնտեսություններ, այնպես էլ փոքր, միջին ու խոշոր բիզնեսներ: Մենք նշում ենք ևս մեկ խորհրդանշական իրադարձություն՝ Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակի բացումը։ Նոր շենքը միայն անցած ճանապարհի արդյունքը չէ։ Այն նաև ապագայի նկատմամբ վստահության, երկարաժամկետ ծրագրերի և ավելի մեծ հավակնությունների արտահայտությունն է»,- նշել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Ակբա բանկն ու ՎԶԵԲ-ը երկարամյա գործընկերներ են: Մենք աջակցել ենք Ակբա բանկին՝ այս շենքի կառուցմանը նպաստելու, ինչպես նաև կայունության և բնապահպանական բարձր չափանիշներ ներդնելու նպատակով։ Սա Հայաստանում LEED սերտիֆիկացում ունեցող շենք է։ Մենք իսկապես հպարտ ենք այս ձեռքբերմամբ և ցանկանում ենք, որ Ակբա բանկի աշխատակիցներն ու ղեկավարությունն այս կայուն, բնապահպանական չափանիշներին համապատասխան շենքում վայելեն իրենց աշխատանքային առօրյան»,- նշել է Հայաստանում ՎԶԵԲ ներկայացուցչության ղեկավար Ռեմոն Զաքարիան։   

«Ռենկոյի համար, որը պատասխանատու է եղել ճարտարապետական, տեխնիկական և ինժեներական նախագծերի համար, այս աշխատանքը եղել է   պատասխանատվության և հպարտության աղբյուր։ Այս համալիրի նախագծման և կառուցման ընթացքում մեր նպատակն էր հիմք դնել ժամանակակից բիզնես էկոհամակարգի: Նախագծումը և շինարարությունն ամբողջությամբ համապատասխանում են միջազգային LEED բնապահպանական սերտիֆիկացման խիստ չափանիշներին»,- նշել է «Ռենկո» ԲԸ նախագահ Ջովաննի Գասպարինին։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Շաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանԱրագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութՊայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութ«Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ ԱսրյանԲացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԱմուլսարը պետք է մնա սար․ Հրայր ԿամենդատյանՍադիկ Ազիմով․ միջազգային փորձ և թվային փոխակերպման առաջատար ԶՊՄԿ-ում Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված