Հայերեն


Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սոցցանցերում բուռն, բայց կարճատև քննարկման առարկա դարձավ այն գրառումը, թե Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատից հեռացրել են 44-օրյա պատերազմում զոհված ուսանող-երաժիշտների նկարները: Պարզվեց, որ ոչ թե նկարներն են հեռացրել, այլ խնդրո առարկա պատին հուշաքար է եղել՝ զոհվածների անուններով: Շենքի վերանորոգման ժամանակ հուշաքարը հանել են, իսկ նորոգումից հետո այն չեն փակցրել նույն տեղում: Բայց միայն կոնսերվատորիայի պատի հարցը չէ: Դրանից ավելի վաղ էլ ավելի բուռն քննարկումների ու հանրային վրդովմունքի դրսևորման առիթ տվեց այն, որ սկսեցին ջնջվել մայրաքաղաքի տարբեր հատվածներում «Ապրիլ յան պատերազմի», նաև 44-օրյայի ժամանակ մեր զոհված տղաների նկարները: «Հաղթանակ» զբոսայգու արտաքին պատից էլ հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի նկարի արտապատկերումը ջնջվեց: Հանրակրթական բազմաթիվ դպրոցներում վերացվում են «Փառքի անկյունները», որտեղ փակցված են այդ կրթօջախների նահատակված սաների նկարներն ու կարճատև կյանքի պատմությունը, մարտադաշտում գործած սխրանքը:

Ու այս բոլորըը մեծ «շղթայի» օղակներն են: Միայն պատերազմում զոհվածների կամ հերոսների նկարների ջնջումները չեն, որ վերածվել են պետական քաղաքականության ու մոտեցման: Ու խնդիրը միայն «նկար ջնջելը» կամ «Փառքի անկյուն» վերացնելը չէ:

Այն, ինչ կատարվում է իշխող միավորի՝ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ի կողմից, պարզապես մեխանիկական գործողություն չէ: Առիթ ունեցել ենք նկատելու, որ իրականացվում է հիշողության և ազգային ինքնության համակողմանի ֆորմատավորման, ձևախեղման, բովանդակազրկման քաղաքականություն:

Բայց սա միայն նկար ջնջել չէ այլևս: Ձեզ թվում է, թե պատերազմում զոհվածների նկարնե՞րն են ջնջում: Ոչ: Ավելի ճիշտ՝ ոչ միայն: Ջնջում են ձեր տեսողական հիշողությունը: Ջնջում են հիշեցումը, որ եղել են պատերազմներ, եղել է դիմակայություն՝ ոսոխի ու նրա նկրտումների դեմ, եղել են հերոսության ու սխրանքի, անձնազոհության, անձնուրաց խիզախության դրսևորումներ: Իսկ հիշեցնել պատերազմների մասին՝ նշանակում է հիշեցնել նաև, թե ում վարած քաղաքականության հետևանքով բանը հասավ պատերազմի: Նշանակում է հիշեցնել նաև, որ ժամանակին հաղթել ենք նույն այն թշնամուն, որը հիմա բացահայտ ծաղրուծանակի է ենթարկում մեր ազգին, մեր հավատը, մեր պատմությունը և պատմամշակութային ժառանգությունը: Նշանակում է նաև հիշեցնել, որ թշնամին նույն թշնամին է, որ չեն փոխվել նրա նպատակադրումներն ու մեզ բնաջնջելու մղումները:

Իսկ այդ ամենը հիշող մարդիկ, բնականաբար, էլ ավելի շատ չեն հավատա «խաղաղության» թղթե, ավելին՝ անձեռոցիկե «շերեփիկին»: Այն պատրանքային «խաղաղությանը», որն այս իշխանության դրոշակն է: Այսինքն՝ հասարակության ու անհատների հիշողությունը, հիշելու կարողությունը տրամագծորեն հակադրվում են օրվա իշխանության նպատակներին:

Բայց շատ ավելի խորքային հանգամանքներ կան: Գործնականում ջնջվում է Արցախյան շարժման պատմությունը, ջնջվում են ամբողջ թվային արխիվներ, Արցախի գրեթե բոլոր պետական կայքերը ջնջված են, ջնջվում է Արցախի ազատամարտի հիշողությունը: Արցախի դրոշն ու զինանշանն ընդհանրապես ընկալվում է որպես իշխանության «աչքի փուշ»: Մեծ հաշվով, ջնջվում ու վերաշարադրվում է բուն Հայաստանի պատմությունը: Կամայական ու խեղաթյուրված մեկնաբանություններով են ներկայացվում թե՛ խոր անցյալում, թե՛ նաև տասնամյակներ առաջ կատարված դեպքերն ու իրադարձությունները, դրանց նշանակությունը: Խեղաթյուրվում է Հայոց ցեղասպանության հետ կապված պատմությունը, առհասարակ՝ ռևիզիոնիզմը գործող իշխանության հիմնական դրսևորումների շարքում է:

Այդ համատեքստում անհնար է շրջանցել նախօրեին Նիկոլ Փաշինյանի գրանցած հերթական «նվաճումը». նա ամենայն լրջությամբ ասում էր, որ պատմությունն այն է, ինչը պիտի լինի... ապագայում. «Պատմություն ասելով՝ նկատի ունենալ ոչ թե այն, ինչ արդեն տեղի է ունեցել, այլ այն, ինչ պետք է տեղի ունենա»: Այսինքն՝ «պատմական հիշողությունը»... ապագայի մասին վերացական պատկերացումն է: Դա շատ, այսպես ասենք, «փաշինյանական» է: Թեպետ, գործիքակազմն առանձնապես նոր չէ: Դա մանիպուլ յատորների փորձված զենքերից մեկն է. նենգախեղել բուն հասկացությունը, խեղաթյուրել դրա բովանդակությունը, ապա հաղորդել նոր «բովանդակություն»:

Դե, եթե պատմությունն այն է, ինչ պիտի լինի ապագայում, ապա էլ ո՞ւմ է պետք Հայաստանի, հայ ժողովրդի մի քանի հազար տարվա պատմությունը: Սա է Փաշինյանի ասածի հիմնական ենթատեքստը:

Ու ջնջվում են զոհվածների նկարները: Ջնջվում է հերոսականության դրսևորման որևէ նշույլ: Պայքարի, ըմբոստության, ընդվզման, անհանդուրժողականության, չհամակերպվելու, քաջության, համարձակության, հերոսության ցանկացած դրսևորում, ըստ օրվա իշխանության «գաղափարաբանության», մերժելի է, անընդունելի, ջնջելի: Նույն ՔՊ-ի՝ պետական գաղափարախոսության մակարդակի հասցված մոտեցումը այն է, որ ազգային ոչ մի բան չպիտի մնա:

Ու այդ ամենը նոր չի սկսվել: Հիշենք. դպրոցական ծրագրից հանեցին «Հայ եկեղեցու պատմությունը»: «Հայոց պատմությունը» դարձրեցին «Հայաստանի պատմություն», «Հայ գրականությունը»... պարզապես գրականություն: Կարծում եք՝ դրանով ավարտվելո՞ւ է: Ո՛չ, դա սկիզբն է: Նախախաղը. երբ խաղաքարերը դասավորվում են այնպես, որ հարմար պահի «մատ» հայտարարվի:

Այսինքն, հարցն այն չէ, որ ինչ-որ մի իշխանական էսթետի դուր չեն եկել փոքր կենտրոնում անցումների պատերին զոհված տղաների դիմանկարներով գրաֆիտի-պատկերները: Ջնջումները շատ ավելի խորքայինի մասին են: Գործնականում ջնջվում է ոգին, ազգային ոգին: Ջնջվում է մարդուն մարդ պահող պատմական հիշողությունը, ջնջվում են ազգային ինքնության, ազգային նույնականացման բաղադրիչները: Իսկ փոխարենը «ներարկվում» է «տաշի-տուշի», «փառատոն-մառատոն», «ուտուշ-խմուշի», «ծափ-ծլնգոցի», «զանգ ու հուզանքի» ապագաղափարական «աջաբսանդալ»:

Ու սա մեծ ցավ է: Նախ՝ ցավ մեր բոլոր այն հայրենակիցների համար, որ իրենց երիտասարդ կյանքը դրեցին Հայրենիքի գոյության զոհասեղանին: Ցավ առ այն, որ այդ հերոսների, նահատակների արյունը սրանք ջուր են դարձնում, որ ամեն գնով ուզում են մոռանալ, որ նրանք եղել են ու կան: Մարդկանց սպանում են երկրորդ անգամ՝ վերացնելով նրանց անձնազոհության շնորհիվ եղած ձեռքբերումները:

Այն, ինչ կատարվում է հիմա, այսօր, էլ ավելի մեծ ցավ է հաջորդ սերունդների համար: Ի՞նչ են նրանք ունենալու հայրենիքի ու երկրի փոխարեն: Ի՞նչ են նրանք իմանալու սեփական ինքնության և ազգային նկարագրի, սեփական ժողովրդի պատմության, մշակույթի ու հարուստ քաղաքակրթական ժառանգության մասին:

Երբ ջնջվում է ոգին, գործնականում ջնջվում է զարթոնքի ու Վերածննդի ծիլը: Դե, մեր թշնամիների մշտական ցանկությունն է եղել. հայերին տեսնել եթե ոչ բնաջնջված, ապա նվաստացած, կամազուրկ, ըստ հնարավորության՝ սեփական պատմությունից, լեզվից ու հավատից զրկված կամ շատ աղոտ որոշ բաներ հիշող:

Այո, «մեկ ազգի պահողը, իրար միացնողը լեզուն ա ու հավատը»: Ու հիշողությունը: Ու սեփական ժառանգությանը, պատմությանը տեր կանգնելը: Տեր կանգնելը, ոչ թե ջնջելը: Ջնջելը համարժեք է ինքնաջնջվելուն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԳորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա ԿոստանյանԲիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էԱրտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԵվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին
Ամենադիտված