Վինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո
ՍպորտԻտալիայի հավաքականի և «Ռեալ Մադրիդի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն մեկնաբանել է «Ռեալ Մադրիդի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին։
«Կարծում եմ՝ Վինիսիուսը պարզապես լավ ֆուտբոլիստ է։ Ռոդրիգոն շատ ավելի լավն է, քան նա։ Ես չեմ հասկանում, թե ինչու է Ժունիորի մասին ավելի շատ խոսվում։
Եթե նա լավ մարզավիճակում չէ, ապա նրա վրա չես կարող հույս դնել։ Այո, Վինիսիուսը գոլեր է խփում, բայց նա աստղ չէ։ Եթե Ռոդրիգոն լավ մարզավիճակում է, ապա նա պետք է լինի մեկնարկային կազմում», — իտալացու խոսքերն է փոխանցում AS-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ