Հայերեն

Հայ առաջին սերիական մարդասպանը, որին գնդակահարեցին Խրուշչովի հրամանով

Աշխարհ
 

Հովհաննես Եսայան 

Սերիական մարդասպաններ են կոչում այն մարդկանց, ովքեր իրականցրել են երեք և ավելի քրեական սպանություն առանձին ժամանակահատվածներում։ Սերիական մարդասպանների մոտիվացիան կարող է լինել սեփական այլասերված հակումների պաթոլոգիկ բավարարումը։ Բազմաթիվ սերիական մարդասպաններ սեռական ակտ են ունենում իրենց զոհերի հետ։ 
«Սերիական մարդասպան» տերմինը ի հայ է եկել 19-րդ դարի վերջին և առաջին անգամ գործածվել է Հենրի Հովարդ Հոլմսին բնորոշելու համար, ով համարվում է առաջին սերիական մարդասպանը։ 
Մասնագետները պնդում են, որ սերիական մարդասպանների հակումները կազմավորվում են դեռ վաղ մանկությունից։ Ամենաշատ սերիական մարդասպանները եղել են ԱՄՆ-ում են։ 
Ռուսաստանում սերիական մարդասպանների դեմ մինչև 1998 թվականը հարուցվել էր ընդամենը 20-27 քրեական գործ, սակայն 2002 թվականին այն հասավ 205-ի սահմանները, իսկ 2003-ին 350-ի։
Հովհաննես Իոնեսյանի մասին 
Ինչպես իր բլոգում նշում է լրագրող, գրականագետ Հովի Չարխրյանը 1964 թ. փետրվարին գրող Գուրգեն Մահարին Երևանից նամակ է գրում Մոսկվա` իր ընկեր Մկրտիչ Արմենին: Ընդարձակ նամակի վերջում Մահարին հարցնում է. «Այդ Իոնեսյանի մասին ի՞նչ գիտես»: Ո՞վ էր Իոնեսյանը, որի անձը հանկարծ սկսել էր հետաքրքրել հայ գրողներին, ո՞վ էր այդ մարդը, ում մասին Երևանում խոսում էին, թե խայտառակել էր մեր ժողովրդին:
 Վլադիմիր Իոնեսյանը ծնունդով Թիֆլիսցի էր, ծնվել էր հայկական ընտանիքում: Ավարտել էր տեղի պետական կոնսերվատորիան, աշխատանքի էր անցել թատրոնում, սակայն շուտով նրան դատապարտում են զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով: Պատիժը կրելուց հետո փորձում է կարգավորել իր կյանքը` ամուսնանում է և որդի ունենում:
 Բայց հայտնվում է վատ շրջապատում ու կրկին դատվում, այս անգամ` կողոպուտի համար: Կինը վերջին ճիգերն է գործադրում` նրան հանցավոր միջավայրից հեռու պահելու համար. ստիպում է տեղափոխվել մեկ այլ քաղաք: 
Իոնեսյանը մեկնում են Օրենբուրգ և աշխատանքի անցնում երաժշտական կոմեդիայի թատրոնում: Եվ այն ժամանակ, երբ թվում էր, թե կյանքը վերջապես բնական հուն է ընկել, հանկարծ նրա կյանքում հայտնվում է մի կին, որը կտրկանապես փոխում է Հովհաննես Իոնեսյանի կյանքը։ Այդ կնոջ անունը Ալևտինա Դմիտրևնա էր, ով նույն թատրոնում աշխատում էր որպես պարուհի։ Իոնեսյանը լքում է իր ընտանիքը և Դմիտրևնայի հետ մեկնում Մոսկվա` խոստանալով նրան հանրաճանաչ դերասանուհու կարիերա: Իր խոստումն ու սեփական հնարավորություններն առավել ծանրակշիռ ներկայացնելու համար Իոնեսյանն աղջկան ասում է, թե ինքը ոչ թե երաժիշտ է, այլ Պետական ավտանգության ծառայության` ՊԱԿ-ի աշխատակից, ով գործի բերումով տեղից տեղ է մեկնում, զանազան հանձնարարություներ կատարում` հանուն հայրենիքի անվտանգության և օժտված է մեծ կապերով ու արտոնություններով: 
Հեն այստեղ էլ Իոնեսյանը սկսում է իր քրեական սպանությունների ուղին։
Իոնեսյանի առաջին զոհը Մոսկվայի Բալթյան փողոցում բնակվող 12-ամյա Կոստանտին Սոբոլևն էր: 1963 թ. դեկտեմբերի 20-ին Հովհաննես Իոնեսյանը ներկայանլով որպես Մոսգազի աշխատակից մուտք գործեց բնակարան, որտեղ երեխան միայնակ էր ու սպանեց նրան կացինով: 
Սպանվածի բնակարանից վերցրեց մի սրվակ օծանելիք և ծովափնյա ակնոց: Դրանից անմիջապես հետո Իոնեսյանն իր սիրուհու հետ մեկնեց Իվանովո քաղաք, որտեղ ևս մի քանի սարսափելի սպանություններ գործեց: 
Նրա հաջորդ զոհը կրկին երեխա էր 12-ամյա Միխայիլ Կուլեշևին։ Սերիական մարդասպանը զոհի տնից որպես հիշատակ տարավ գրիչ ու փոխառության թղթեր, իսկ նույն քաղաի Հոկտեմբերյան փողոցում որոշ ժամանակ անց կացնահարեց 74-ամյա մի կնոջ և իր հետ վերցներ 70 կոպեկ և ձեռքի լապտերիկը:
Պարզ երեևում էր, որ մարդասպանը սովորական հանցագործ չէ ում նպատակը հեշտ ու հանցավոր ճանապարհով գումար ձեռք բերելն է։ Մարդապսնաը հաճույք էր ստանում մարդկանց կյանք խլելուց և որպես իր հաղթանակի նշան զոհերից վերցնում ինչ-որ մի հիշատակ։
Այդ տարիներին իշխանություններն այնքան էին շտապում ազատվել Իոնեսյանից, որ նույնիսկ հարկ չհամարեցին պարզել նրա արարքների իրական դրդապատճառները: Քրեական գործում և այլ փաստաթղթերում իբրև շարժառիթ նշվեց կողոպուտը, մինչդեռ դա բոլորովին համոզիչ չէր: Բանն այն է, որ շատ անգամներ Իոնեսյանը հանցագործության վայրից համարյա ոչինչ չէր վերցրել` առանձին դեպքերում բավարարվելով սոսկ աննշան, էժանագին իրերով, որոնք հետո նվիրում էր իր սիրուհուն: Որոշ հոգեբաններ ավելի ուշ ուսումնասիրելով Իոնեսյանի վարքը և նրա գործողությունների բնույթը, հանգեցին այն եզրակացությանը, որ նրա համար հանցագործությունն առավելապես եղել է ինքնահաստատման միջոց, համընդհանուր ճանաչում ձեռք բերելու ուղի։
Մի քանի օր անց նույն քաղաքում նա հրձակվեց 15-ամյա Գալինա Պետրոպավլովսկու վրա` կացնի 9 հարված հասցնելով նրան: Բնակարանից տարավ թաշկինակ և 90 ռուբլի: Աղջիկը հրաշքով կենդանի մնաց ու կարողացավ իրավապահաներին նկարագրել հանցագործի արտաքին տվհալները: Իսկ Իոնեսյանը նույն գիշեր արդեն հեռացել էր Իվանովոյից և ճանապարհվել Մոսկվա: 
Օրը ցերեկով տեղի ունեցած այս սարսափելի սպանությունները սթափցրին իրավապահներին և ԽՍՀՄ ամենալուրջ օպերատիվ աշխատակիցներն անցան գործի։ Ասում են, որ անգամ անձամբ Նիկիտա Խրուշչովն է հետևել այս դեպքերին և հատուկ հրահան տվել հայտնաբերելու հանցագործին։
Իսկ այդ ընթացքում Իոնեսյանը շարունակում է իր սերիական մարդասպանությունները։ Վերջիվվերջո ոստիկաններին հաջողվում է գտնել Իոնեսյանին և նրան դատապարտում են գնդակահարության։
Մի հետաքրքիր հանգամանք ևս, կար մի ամրագրված կարծիք, որ խորհրդային հասարակարգում սերիական մարդասպաններ չեն կարող լինեն, այդ իսկ պատճառով իշխանություններն ամեն ինչ արեցին, որ սառի հասարակական արձագանքը և շուտափույն փակեն այս հրեշավոր դեպքերի էջը։
Ավելի մանրամասն կարող եք կարդալ Հովիկ Չարխչյանի բլոգում։
Հովհաննես Եսայան 


Սերիական մարդասպաններ են կոչում այն մարդկանց, ովքեր իրականցրել են երեք և ավելի քրեական սպանություն առանձին ժամանակահատվածներում։ Սերիական մարդասպանների մոտիվացիան կարող է լինել սեփական այլասերված հակումների պաթոլոգիկ բավարարումը։ Բազմաթիվ սերիական մարդասպաններ սեռական ակտ են ունենում իրենց զոհերի հետ։

 «Սերիական մարդասպան» տերմինը ի հայ է եկել 19-րդ դարի վերջին և առաջին անգամ գործածվել է Հենրի Հովարդ Հոլմսին բնորոշելու համար, ով համարվում է առաջին սերիական մարդասպանը։ 

Մասնագետները պնդում են, որ սերիական մարդասպանների հակումները կազմավորվում են դեռ վաղ մանկությունից։ Ամենաշատ սերիական մարդասպանները եղել են ԱՄՆ-ում են։

 Ռուսաստանում սերիական մարդասպանների դեմ մինչև 1998 թվականը հարուցվել էր ընդամենը 20-27 քրեական գործ, սակայն 2002 թվականին այն հասավ 205-ի սահմանները, իսկ 2003-ին 350-ի։

Հովհաննես Իոնեսյանի մասին

Ինչպես իր բլոգում նշում է լրագրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը 1964 թ. փետրվարին գրող Գուրգեն Մահարին Երևանից նամակ է գրում Մոսկվա` իր ընկեր Մկրտիչ Արմենին: Ընդարձակ նամակի վերջում Մահարին հարցնում է. «Այդ Իոնեսյանի մասին ի՞նչ գիտես»: Ո՞վ էր Իոնեսյանը, որի անձը հանկարծ սկսել էր հետաքրքրել հայ գրողներին, ո՞վ էր այդ մարդը, ում մասին Երևանում խոսում էին, թե խայտառակել էր մեր ժողովրդին: 

Վլադիմիր Իոնեսյանը ծնունդով Թիֆլիսցի էր, ծնվել էր հայկական ընտանիքում: Ավարտել էր տեղի պետական կոնսերվատորիան, աշխատանքի էր անցել թատրոնում, սակայն շուտով նրան դատապարտում են զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով: Պատիժը կրելուց հետո փորձում է կարգավորել իր կյանքը` ամուսնանում է և որդի ունենում: 

Բայց հայտնվում է վատ շրջապատում ու կրկին դատվում, այս անգամ` կողոպուտի համար: Կինը վերջին ճիգերն է գործադրում` նրան հանցավոր միջավայրից հեռու պահելու համար. ստիպում է տեղափոխվել մեկ այլ քաղաք: 

Իոնեսյանը մեկնում է Օրենբուրգ և աշխատանքի անցնում երաժշտական կոմեդիայի թատրոնում: Եվ այն ժամանակ, երբ թվում էր, թե կյանքը վերջապես բնական հուն է ընկել, հանկարծ նրա կյանքում հայտնվում է մի կին, որը կտրկանապես փոխում է Հովհաննես Իոնեսյանի կյանքը։ Այդ կնոջ անունը Ալևտինա Դմիտրևնա էր, ով նույն թատրոնում աշխատում էր որպես պարուհի։ Իոնեսյանը լքում է իր ընտանիքը և Դմիտրևնայի հետ մեկնում Մոսկվա` խոստանալով նրան հանրաճանաչ դերասանուհու կարիերա: Իր խոստումն ու սեփական հնարավորություններն առավել ծանրակշիռ ներկայացնելու համար Իոնեսյանն աղջկան ասում է, թե ինքը ոչ թե երաժիշտ է, այլ Պետական ավտանգության ծառայության` ՊԱԿ-ի աշխատակից, ով գործի բերումով տեղից տեղ է մեկնում, զանազան հանձնարարություներ կատարում` հանուն հայրենիքի անվտանգության և օժտված է մեծ կապերով ու արտոնություններով:

 Հենց այստեղ էլ Իոնեսյանը սկսում է իր քրեական սպանությունների ուղին։

Իոնեսյանի առաջին զոհը Մոսկվայի Բալթյան փողոցում բնակվող 12-ամյա Կոստանտին Սոբոլևն էր: 1963 թ. դեկտեմբերի 20-ին Հովհաննես Իոնեսյանը ներկայանլով որպես Մոսգազի աշխատակից մուտք գործեց բնակարան, որտեղ երեխան միայնակ էր ու սպանեց նրան կացինով:

 Սպանվածի բնակարանից վերցրեց մի սրվակ օծանելիք և ծովափնյա ակնոց: Դրանից անմիջապես հետո Իոնեսյանն իր սիրուհու հետ մեկնեց Իվանովո քաղաք, որտեղ ևս մի քանի սարսափելի սպանություններ գործեց: 

Նրա հաջորդ զոհը կրկին երեխա էր 12-ամյա Միխայիլ Կուլեշևին։ Սերիական մարդասպանը զոհի տնից որպես հիշատակ տարավ գրիչ ու փոխառության թղթեր, իսկ նույն քաղաի Հոկտեմբերյան փողոցում որոշ ժամանակ անց կացնահարեց 74-ամյա մի կնոջ և իր հետ վերցներ 70 կոպեկ և ձեռքի լապտերիկը:

Պարզ երեևում էր, որ մարդասպանը սովորական հանցագործ չէ ում նպատակը հեշտ ու հանցավոր ճանապարհով գումար ձեռք բերելն է։ Մարդապսնաը հաճույք էր ստանում մարդկանց կյանք խլելուց և որպես իր հաղթանակի նշան զոհերից վերցնում ինչ-որ մի հիշատակ։

Այդ տարիներին իշխանություններն այնքան էին շտապում ազատվել Իոնեսյանից, որ նույնիսկ հարկ չհամարեցին պարզել նրա արարքների իրական դրդապատճառները: Քրեական գործում և այլ փաստաթղթերում իբրև շարժառիթ նշվեց կողոպուտը, մինչդեռ դա բոլորովին համոզիչ չէր: Բանն այն է, որ շատ անգամներ Իոնեսյանը հանցագործության վայրից համարյա ոչինչ չէր վերցրել` առանձին դեպքերում բավարարվելով սոսկ աննշան, էժանագին իրերով, որոնք հետո նվիրում էր իր սիրուհուն: Որոշ հոգեբաններ ավելի ուշ ուսումնասիրելով Իոնեսյանի վարքը և նրա գործողությունների բնույթը, հանգեցին այն եզրակացությանը, որ նրա համար հանցագործությունն առավելապես եղել է ինքնահաստատման միջոց, համընդհանուր ճանաչում ձեռք բերելու ուղի։

Մի քանի օր անց նույն քաղաքում նա հարձակվեց 15-ամյա Գալինա Պետրոպավլովսկու վրա` կացնի 9 հարված հասցնելով նրան: Բնակարանից տարավ թաշկինակ և 90 ռուբլի: Աղջիկը հրաշքով կենդանի մնաց ու կարողացավ իրավապահաներին նկարագրել հանցագործի արտաքին տվհալները: Իսկ Իոնեսյանը նույն գիշեր արդեն հեռացել էր Իվանովոյից և ճանապարհվել Մոսկվա: 

Օրը ցերեկով տեղի ունեցած այս սարսափելի սպանությունները սթափցրին իրավապահներին և ԽՍՀՄ ամենալուրջ օպերատիվ աշխատակիցներն անցան գործի։ Ասում են, որ անգամ անձամբ Նիկիտա Խրուշչովն է հետևել այս դեպքերին և հատուկ հրահան տվել հայտնաբերելու հանցագործին։

Իսկ այդ ընթացքում Իոնեսյանը շարունակում է իր սերիական մարդասպանությունները։ Վերջիվվերջո ոստիկաններին հաջողվում է գտնել Իոնեսյանին և նրան դատապարտում են գնդակահարության։

Մի հետաքրքիր հանգամանք ևս, կար մի ամրագրված կարծիք, որ խորհրդային հասարակարգում սերիական մարդասպաններ չեն կարող լինեն, այդ իսկ պատճառով իշխանություններն ամեն ինչ արեցին, որ սառի հասարակական արձագանքը և շուտափույն փակեն այս հրեշավոր դեպքերի էջը։

Ավելի մանրամասն կարող եք կարդալ Հովիկ Չարխչյանի բլոգում։

 


 
 

Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը
Ամենադիտված