Հայերեն


«Հասկացա, որ հայրս ընտանիքի մարդ չէ». Լիդիա Օռլովան անկեղծացել է

Life
 

 

 

21–ամյա Լիդիա Օռլովան իր դեբյուտային դերը հեռուստատեսությունում ստացավ «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում։ Ջենիի դերակատարուհին սովորում է Թատերական ինստիտուտի Դերասանական բաժնի 4–րդ կուրսում։ Ասում է` ձգտում էր հայտնիության, սակայն մի անգամ բեմում հայտնվելուց հետո հասկացավ, որ շատ է ուզում  լինել նաև թատրոնում։

 

Լիդիային հաճախ քննարկում են ոչ հայկական արտաքին ունենալու համար։ Նրա տատիկները (թե՛ հայրական, թե՛ մայրական կողմից) ռուս են։ Այստեղից էլ գալիս է նրա տիպիկ հայկական դիմագծեր չունենալը։

 

Tert.am Life–ը երիտասարդ դերասանուհու հետ անկեղծ զրույց է ունեցել ոչ միայն «Էլենի օրագրում» մարմնավորած դերի, այլև իր տեսակի, տարիներ առաջ ծնողների ամուսնալուծության, հոր հետ քիչ շփման և իր հոգեվիճակի վրա այդ ամենի ազդեցության մասին։

 


 

–Լիդիա, «Էլենի օրագրում» կերտում ես քո դեբյուտային դերը։ Ինչպե՞ս սկսեցիր առաջին քայլերդ դերասանական ասպարեզում։

 

–Ժամանակին գրանցվել էի «Ինդիվիդում քասթինգում», որտեղից պարբերաբար կանչում էին նկարահանումների։ Ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում` գնում ես մեծ ակնկալիքով, բայց ինչ-որ տեսարանում «նիֆոկուս» ես երևում։) «Դոմինո» սիթքոմի առաջին սերիայում փոքրիկ դեր ունեցա։ Խոսք չունեի, բայց խաղարկային կերպար էր։ Նկարահանման գնալիս ես հատուկ չէի բարձրաձայնում, որ Թատերականի ուսանող եմ, ռեժիսորը զարմացավ, թե ինչպես այդքան լավ ստացվեց ինձ մոտ, ասացի, որ Թատերականում եմ սովորում։ Սակայն այդ փուլում համարս փոխեցի ու կապս խզվեց «Ինդիվիդումի» հետ։

 

«Էլենի օրագրում» պատահական հայտնվեցի։ Ռոբի դերակատար Պողոսը կուրսընկերս է։ Ռեժիսոր Մհեր Խաչատրյանն ասել էր, որ գեղեցիկ աղջկա են փնտրում, նա էլ իմ թեկնածությունն էր առաջարկել։ Հանդիպեցի ռեժիսորին, փորձ արեցի, տեքստ կարդացի ու անցա։ Քանի որ կերպարն իրենց շտապ էր պետք, անմիջապես ռեժիսորն ընտրեց ինձ ու վիդեոփորձս այլ մարդկանց չուղարկեցին։ Սկզբում ինձ առաջարկեցին Մարիամիկի կերպարը` ակնոցով, առաջին հայացքից աչքի չընկնող աղջիկ, որը հետագայում կբացահայտվի որպես շատ գեղեցիկ, հետաքրքիր անձնավորություն։ Քանի որ առաջին անգամ էի երկարատև դերով ներկայանում, նախընտրեցի խաղարկել այն կերպարը, որն ավելի մոտ է ինձ, քան ինձանից գլոբալ տարբերվող դեր խաղալ։

 

–Շատերի համար առաջնային է ներկայանալ գեղեցիկ, գրավիչ աղջկա դերով, սակայն դերասանի մասնագիտությունը ենթադրում է նաև քեզանից տարբերվող դերեր խաղալ։ Վախենո՞ւմ էիր տգեղ երևալուց։

 

–Դերասանը չպետք է վախենա տգեղ երևալուց։ Կոմպլեքսով դերասանը դերասան չէ։ Ես ուղղակի ռիսկ չարեցի խաղալ այդ կերպարը, մտածեցի, գուցե, չարդարացնեմ։

 

 

– Լիդիա, ընտանիքումդ դերասաններ կա՞ն։ Ի՞նչը բերեց քեզ Թատերական։

 

–Ընտանիքումս արվեստի հետ կապ ունեցող մարդիկ չկան։  Մամաս պատմում է, որ մանկուց եմ սիրել այս ամենը, 10 տարեկանում հեռուստատեսությամբ շոու եմ նայել, հետո այնքան եմ ոգևորվել, որ սկսել եմ հիստերիայի մեջ ընկած լացել ու ասել, որ ուզում եմ Հոլիվուդ գնալ։) Դարձա 16 տարեկան, նույն երգն էի երգում։) Ընդունվեցի Թատերական, թեև սպասելիքներս չարդարացան։ Ես այլ կերպ էի պատկերացնում Թատերականի աշխարհը։ Երբ 0 կուրսում էի, իրոք, այդպես էր, բայց երբ ընդունվեցի, ընկա աժիոտաժի մեջ, հասկացա, որ այն չէ...

 

–Ի՞նչը հիասթափեցրեց քեզ։

 

–Իմ ուղեղը կենտրոնացած է հին ժամանակների վրա` 1900-ականներ, Բոհեմ, հեղափոխություն... ես պատկերացնում էի, որ Թատերականի ամեն անկյունում ստեղծագործող մարդիկ են, բայց եկա ու տեսա, որ մեկը մյուսի հետ «արա»–ով է խոսում, աղջիկները տհաճ ձևով ծամոն են ծամում և նման այլ բաներ։

 

–Թատերական ինստիտուտում կրթության ձևը ֆորմալ չէ։ Ուսանողների մեծ մասն ամբողջ օրն անցկացնում են այնտեղ, ինչը մեծ ազդեցություն է ունենում նաև տեսակի ձևավորման վրա։ Քո տեսակի ձևավորման վրա ի՞նչ ազդեցություն է ունեցել Թատերականը։

 

–Առաջին հերթին կոփել է ինձ։ Վայրէջքները շատ–շատ են եղել. դասախոսները, ովքեր ուզում են արդյունք ստանալ, երբեմն, կոպիտ են շփվում ուսանողների հետ, բայց հասկանում ես, որ չպետք է ընկճվես, պետք է առաջ գնաս, որքան էլ ընկնես, պետք է վեր բարձրանաս։ Ինչ վերաբերում է տաղանդին` կարծում եմ, դա ներքին շնորհ է։

 

Ես ավելի շատ լինում եմ Ստանիսլավսկու անվան թատրոնում, քան Թատերականում։ Բնականաբար, դա ազդում է ինձ վրա, արվեստի շունչն իր ազդեցությունն ունենում է։

 

 

Ձգտո՞ւմ ես դեպի Ստանիսլավսկու բեմ։

 

–Իմ կուրսղեկը Ստանիսլավսկու թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր, Ալեքսանդր Սամսոնիչն էր։  Նրա մահից հետո կուրսի ղեկավարի պաշտոնը ստանձնեց նույն թատրոնի ռեժիսոր Արթուր Աշոտովիչը։ Մեզ հետ աշխատում է նաև նրա դուստրը` Նորա Գրիգորյանը։ Որոշ ժամանակ առաջ Նորան ինձ կանչեց թատրոն։ Դա այն փուլն էր, երբ ինձ կանչեցին նաև նկարահանման։ Նախընտրեցի հայտնիությունը, ժամանակի սղության պատճառով սկսեցի չմասնակցել փորձերին, բնականաբար, նա ստիպված էր դուրս թողնել ինձ։ Հետո հասկացա, թե դերասանի համար որքան կարևոր է խաղալ թատրոնում։ Հիմա հարաբերություններս վերականգնել եմ իրենց հետ։ Հնարավոր է` Նորան Սումգայիթյան ջարդերի թեմայով բեմադրություն անի մեր կուրսի հետ. որին ես էլ կմասնակցեմ։

 

–Զրույցի ընթացքում երկրորդ անգամ ենք բախվում հայտնիության ձգտմանդ։ Հաճախ, հատկապես, երիտասարդներն ընտրում են այս մասնագիտությունը, քանի որ ուզում են հայտնի լինել, նույնիսկ կարևոր չէ` կերգե՞ն, կխաղա՞ն, թե՞ կլուսանկարվեն որպես մոդել։ Ինչքանո՞վ է դա նշանակություն ունեցել մասնագիտական ընտրությանդ մեջ։

 

–Դա էտապային ձգտում էր։ Երբ ես ծանոթ չէի բեմի շնչին, ինձ համար ավելի կարևոր էր հայտնի լինելը։ Առաջին անգամ պատահական հայտնվեցի բեմում։ Ներկայացումից հետո լույսերը դեռ չէին անջատել, բարձրացա բեմ։ Ինչ–որ ներքին էներգետիկա կար, որը չեմ կարող բացատրել։ Հետո 1-2 ներկայացման մեջ խաղացի ու հասկացա, թե դա ինչ հաճույք է։ Նույնիսկ փոշմանում եմ, որ հրաժարվեցի Ստանիսլավսկու թատրոնում խաղալու հնարավորությունից։

 

–«Էլենի օրագիրը» քեզ բերեց սպասված ճանաչումը, բայց դա միայն  փայլուն կյանք չի ենթադրում։ Հաճախ զրկվում ես ամենապարզ «առանձնանալու» հնարավորությունից։ Ի վերջո, սա ա՞յն էր, ինչ ուզում էիր։

 

-Սկզբում շատ հաճելի էր։ Երբ գրում էին միանգամից պատասխանում էի։ Հիմա հասկանում եմ այն մարդկանց, ում  մասին խոսում են, որ աստղայինը տարել է։ Իրոք, հնարավոր չէ այդքան մարդու  պատասխանել։ Հիմա ուղղակի ուզում եմ ընկերներիս հետ ինչ–որ տեղ գնալ, բայց հնարավոր չէ հանգիստ վայելել այդ 2 ժամը։ Դա պետք է լինի կամ կեսգիշերն անց, կամ չպետք է լինի։ Ամեն դեպքում հաճելի է, բայց, երբեմն, առանձնանալու ցանկություն ես ունենում։

 

 

-Աստղային հիվանդությունը որևէ մեկին չի շրջանցում, ուղղակի ամեն մեկի կողքով մի կերպ է անցնում։ Քո դեպքում ի՞նչ դրսևորումներ է ունենում։ Նկատե՞լ ես։

 

-Իմ դեպքում, երևի, դրա դրսևորումն այն է, որ որոշ մարդկանց սկսեցի անտեսել ու չշփվել։ Կային մարդիկ, որոնց առաջ ժպտում էի, թարս նայում էին, չէին էլ բարևում։ Հայտնի դառնալուցս հետո սկսեցին իրենք մտերմություն անել, գրել, զանգել, ինչը տարօրինակ էր։ Սկսեցի արհամարհել իրենց։ Երևի, մտածում են աստղայինս տարավ, բայց ինձ ուղղակի տհաճ է այդ իրավիճակը։

 

–Ինչպես հասկացա, կտրուկ ես, եթե մեկի նկատմամբ բացասական վերաբերմունք ունես, ընդգծում ես դա։

 

–Հա, միանշանակ, ունեմ այդ կտրուկությունը, բայց դա պայմանավորված չէ քիթս ցցած, հայտնի կամ կայացած լինելով։ Դա  միշտ է եղել։ Կեղծավորություն, առհասարակ, չկա մեջս։ Եթե ինձ ինչ–որ բան դուր չի գալիս, կարող եմ շատ տգեղ (ընդունում եմ, որ դա տգեղ է) ու արհամարհական, ցուցադրական վեր կենամ, գնամ կամ ուղիղ ասեմ, որ ինձ դուր չի գալիս այն մարդը, որը հիմա նստած է դիմացս։

 

–Դա քեզ չի՞ խանգարում։

 

–Չգիտես ինչու, մարդկանց գերում է  բնավորությանս այդ գիծը։ Դա ձևականություն չէ, թեև, երբեմն, մարդիկ դա ընդունում են ձևական ստեղծված բնավորություն, որով ուզում ես տարբերվել, իմ գռեհկությունն ընդունում են որպես  խաղ, որն իրենց գերում է։

 

Բնականաբար, դրա պատճառով քիչ կորուստներ չեն լինում, սակայն սովորել եմ բալանսի բերել։ Փորձում եմ այդքան կտրուկ չլինել այն մարդկանց հետ, ովքեր կարևոր են ինձ համար։

 

Առաջ ում հետ ասես շփվում էի, հետո պարզվում էր, որ այն մարդիկ չեն, ում հետ կարելի է շփվել։ Ես ինձ վեր չեմ դասում, ուղղակի հասկացել եմ, որ շատ մարդկանց հետ չարժե մոտ հարաբերություններ ունենալ։ Հիմա միանգամից հասկանում եմ դա։

 

 

–Կոնֆլիկտայի՞ն ես։

 

-Ես էլ չեմ կարողանում բռնել այդ գիծս։ Կարող եմ ամիսներով դիմանալ, հետո միանգամից պայթել կամ կարող եմ չնչին մի բանից  կոնֆլիկտ ստեղծել ու ինքս էլ չհասկանամ` ինչո՞ւ այդպես արեցի։ Առհասարակ, կյանքս իմպուլսային է, չեմ կարողանում կառավարել էմոցիաներս։

 

–Լիդիա, հանրությունը հաճախ քննարկում է քո արտաքին տեսքը, քեզ վերագրում են պլաստիկ վիրահատություններ։ Վիրահատական միջամտությունների դիմե՞լ ես։

 

–Իմ հայտնիության սկզբնական շրջանում շատ վատ բաներ էին գրում, որ շատ տգեղ եմ, դեմքս տգեղ է սարքած։ Սկզբում նման բաներից շատ էի նեղվում։

 

Իրականում, որևէ  միջամտություն չկա։ Միակ «լանցետը», որ ինձ կպել է, եղել է կույրաղիքիս  վիրահատության  ժամանակ։ Ես դեմ չեմ վիրահատական միջամտություններին,  եթե հետագայում ինչ–որ բան ինձ դուր չգա, կդիմեմ վիրահատության, բայց հիմա որևէ միջամտություն չկա` հայրիկիս քիթն եմ ժառանգել, մայրիկիս շրթունքները։ Անբնական են միայն լինզաները, որոնք դնում եմ տեսողական խնդրի պատճառով, որոշեցի նաև գույն ընտրել։ Իմ աչքերի բնական գույնը բաց շագանակագույն է։

 

–Շատ աղջիկներ հաշտ չեն իրենց արտաքինի հետ։ Դու էլ չես բացառում, որ հնարավոր է հետագայում դիմես վիրահատության։ Որքանո՞վ ես հաշտ արտաքինիդ հետ։ Ի՞նչը կցանկանայիր փոխել։

 

–Արտաքինիս հետ հաշտ կլինեմ, թե ոչ, կախված է իմ հոգեվիճակից։ Դա շատ փոփոխական է։ Բնականաբար, երբ շատ հաճոյախոսություններ ես ստանում, քեզ թագուհի ես զգում։ Երևի թե, շրթունքներիս ձևը կփոփոխեի։ Ես կոմպլեքս ունեմ` վերևի շուրթս ավելի հաստ է, քան ներքևինը։ Դա ազդում է նաև խոսակցականիս վրա, թեև ես շատ եմ աշխատում այդ ուղղությամբ։ Ում ասում եմ, որ ուզում եմ փոփոխություն անել, ջղայնանում է, բայց աննշան կոմպլեքս է, որը ես եմ տեսնում։

 

 

–Առհասարակ, շա՞տ կոմպլեքսներ ունես։

 

–Ես ոչ թե կոմպլեքսավորվող եմ, այլ փակվող։ Ես կարող եմ առանց դիմահարդարման կամ «բոմժի» պես հագնված գնալ շոփինգի, սակայն ինձ փակելը շատ հեշտ է, թեկուզ դերասանական խաղի առումով։ Ինձ համար շատ կարևոր է` ինչպես եմ տեղ հասցնում կերպարս ու, անգամ, թեթև կատակի պատճառով կարող եմ հրաժարվել ինչ–որ ժեստից, արտահայտությունից։ Անգամ եթե գիտեմ, որ դա պահի տակ արված ապուշ կատակ էր։

 

–Մարդկանց  հետ շփման դեպքում է՞լ ես շուտ փակվում։ Կարծրատիպ կա, որ եթե շփվող մարդ ես, ուրեմն բաց ես, մինչդեռ կարելի է լինել շփվող, բայց փակ, երբ հերթը հասնում է քո զգացմունքներին, անձնական կյանքին։

 

–Վերջերս ընկերոջս հետ խոսում էինք մեր հարաբերությունների մասին, թե որքանով ենք  հետաքրքիր իրար։ Շատ ճիշտ արտահայտություն արեցի, որ եթե տվյալ պահին խոսելու բան չկա, նախընտրում եմ չխոսել։ Առհասարակ, եթե ինչ–որ թեմայից տեղյակ չեմ, լռում եմ։ Ինչ վերաբերում է իմ ներաշխարհի մասին խոսելուն` հատուկենտ մարդիկ կան, ովքեր տեղյակ են իմ անձնականից, ապրումներից։ Նրանք մանրակրկտորեն ընտրված են։ Ամեն դեպքում պետք է ունենաս այնպիսի մարդ, որը ծնողդ չի, բայց իրեն վստահում ես, գրեթե, այնքան, որքան ծնողիդ։ Իրեն կարող ես պատմել քեզ հետ կատարվածը, խորհուրդ հարցնել։  Նրանք են` իմ շատ մոտ ընկերը, իր ընկերուհին և արդեն իմ ընկերը։

 

–Ծնողներիդ հետ հարաբերություններդ ինչպե՞ս են։ Կարողանո՞ւմ ես նրանց հետ էլ անկեղծ լինել ու պատմել այն, ինչ կատարվում է քեզ հետ։

 

– Ծնողներս վաղուց են բաժանվել։ Պապայիս հետ շփումը շատ քիչ է, որովհետև Ռուսաստանում է ապրում։ Բնականաբար շատ քիչ բանի մասին կարող ես խոսել այն մարդու հետ, որի հետ չունես ընտանեկան կապի կոնտակտ։ Իսկ մաման իմ ամենա–ամենա ընկերներից է։ Վերջերս ասում էի` մամ, նկատե՞լ ես որքան ժամանակ է, քեզ «մամա» չեմ ասել, միշտ անունի փաղաքշական տարբերակներով եմ դիմում։ Շատ ընկերական հարաբերություններ ունենք։ Երբեմն, սկզբում քաշվում եմ ասել իրեն, բայց ինձ տանջում է, որ ինչ–որ բան կա, որն ինքը չգիտի ու սկսում եմ ակնարկներ անել, ի վերջո, ասում եմ։ Ամեն անգամ հասկանում եմ, որ ասելը ճիշտ էր, որովհետև այն քիչ ծնողներից է, որն  իրավիճակը սառն է դատում, չի գոռգոռում, արգելքներ չի դնում։ Ամեն ինչ ճիշտ դասավորում է, խորհուրդ է տալիս, վերջում, թեթև ծնողություն է անում ու մեկ–մեկ ջղայնանում։)

 

 

-4–5 տարեկան ես եղել , երբ ծնողներդ բաժանվել են։ Մի կողմից քեզ համար սովորական է դառնում առանց հայրիկի ներկայության մեծանալը, մյուս կողմից, որքան էլ ցույց տաս, որ դա չի անդրադառնում քեզ վրա, այսպես, թե այնպես, ունի իր ազդեցությունը։ Ինչպե՞ս ծնողներիդ բաժանումն անդրադարձավ քեզ վրա։ Բարդություններ ունեցե՞լ ես հայրիկիցդ հեռու լինելու պատճառով։

 

–Այն ժամանակ, երբ իրենք միասին էին, մենք մի ընտանիք էինք, ես ավելի լարված էի, քան հետո։ Ես ոչ չարացա ուրիշների հանդեպ, ովքեր լիարժեք ընտանիք ունեն, ոչ կարոտ էի զգում, ոչ թախիծ։ Նման բաներ չեղան, որովհետև մամայի հետ տեղափոխվեցինք իր հայրական տուն, որտեղ ընտանիքի զգացողությունը շատ մեծ է։ Փաստացի, ես չզգացի կորուստը։ Քեռիս, կարծես, մեծ եղբայրս լիներ, պապայություն էր անում, պապիկս էլ էր պապայություն անում ու շատ տաք մթնոլորտ էր։ Պաշտպանվածություն միշտ զգացել եմ ու ընտանիքի գաղափարը մնաց իմ մեջ։

 

–Տարածությունն ու ժամանակն ունենում են իրենց ազդեցությունն ու հարաբերությունների մեջ որոշակի  սառնություն է մտնում։ Ամեն դեպքում, հայրիկիդ մեղադրո՞ւմ ես քեզանից հեռու լինելու համար։

 

–Ես փոքր եմ եղել, շատ բան չեմ հիշում։ Անցումն էլ սուր չի եղել ինձ համար։ Երևի, իմ դաստիարակությունից է, ես ընկալում եմ, որ մարդը պատկանում է տվյալ տեսակին և իրեն այդպես եմ ընդունում։ Երբ մի քիչ հասունացա, հասկացա, որ ամեն ինչ այդպես եղավ, որովհետև ինքն ընտանիքի մարդ չէ, շատ է սիրում իր ազատությունը։ Դա մեղադրելու չէ, որովհետև գոյություն ունի մարդու խառնվածք, բնավորություն։ Ես որքան էլ չունեմ պապա–աղջիկ կապը իր հետ, բայց մարդն ինչ–որ բան անում է ինձ համար։ Իր սերն էլ արտահայտվում է ֆինանսական օգնությամբ, նոր իրեր գնել, ուղարկելով։ Ամեն դեպքում, չեմ կարող խաբել ու ասել, թե հայր–աղջիկ կապ ունեմ իր հետ։ Ինքը լավ բարեկամ է ինձ համար։

 

 

–Դերասանուհի դառնալու որոշմանդ ինչպե՞ս արձագանքեցին հայրդ ու մայրդ։ Ի՞նչ ազդեցություն են ունեցել քեզ վրա կայացմանդ փուլում։

 

–Յուրաքանչյուր որոշում կայացնելիս, անգամ, եթե սխալ որոշում եմ կայացնում, մաման ազատ է թողնում ինձ։ Նա խորհուրդ է տալիս, բացատրում է, բայց չի արգելում։ Պիտի ինքդ անես, նոր համոզվես, որ սխալ էիր։ Նա դա հասկանում է։ Երևի թե, իմ տարիքում անցել է նույնի միջով ու հասկանում է, որ ինչքան էլ համոզի, չեմ համոզվելու։ Մամաս ինձ շատ է սատարել։ Երբ ջղայնացած գալիս էի տուն, ասում` էլ չեմ ուզում, գնալ նկարահանման (նման բաներ հիմնականում լինում էին բացասական մեկնաբանություններից հետո), հանգստացնում էր ինձ կամ փախչում սենյակ, որովհետև իմ հիստերիաներին ոչ ոք չի դիմանում։) Իսկ պապան... շատ դժվար է հասկանալ իր վերաբերմունքն իմ կայացրած  որոշմանը... չեմ հասկանում` ինքն անտարբեր է, թե իր մեջ հավատ չկա, որ կարող եմ անել, թե իրեն թվում է, որ մանկական ցանկություն է... Երևի թե, դա նրանից է, որ իրեն թվում է, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում, կապիկություն է։ Ինքը մեծ շրջապատ ունի, 90-ականներից հիմք դրած մարդկանցից է, որոշակի կապ ունի Ռուսաստանի շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ, երևի, դրա համար էլ էստեղի վիճակն իրեն ուղղակի զբաղվելիք է թվում։ Էնպես չի, որ կուզեի իր աջակցությունը, մամայի ընտանիքից շատ–շատ եմ ստանում այդ աջակցությունը, բայց իր խոսքն ինձ չէր խանգարի, հաճելի կլիներ։

 

–Տան միակ երեխան լինելով` սովորում ես, որ ամեն ինչ դեպի քեզ պիտի գա, ամեն ինչ քո շուրջը պիտի պտտվի ու անկախ քեզանից եսասիրություն է ձևավորվում։ Եսակենտրո՞ն ես։

 

Դա բալանսավորված է։ Սխալ կլինի ասել, որ նման դրսևորումներ չունեմ։ Ալտրուիզմս արթնանում է այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է շատ մտերիմ մարդու։ Թեև ես կարծում եմ, երբ մարդու մեջ արթնանում է ալտրուիզմը, այդտեղ իր լուման ունի նաև էգոն։ Այսինքն` ես կարող եմ ինչ–որ բան անել իմ մտերիմ մարդու համար, բայց իրականում ես դա անում եմ, որ ինձ լավ զգամ։ Ես հանգիստ ասում եմ, որ էգոցենտրիկ եմ, սակայն չունեմ «իշխանություն» ասվածը։ Ես չեմ սիրում դիմացինիս պարտադրել իմ ասածը։ Հո գազան չեմ։) Թե ինչ կանեն իմ շրջանից դուրս, ուշադրություն չեմ դարձնում։

 
 

Իրանը լիովին պարտված է և գործարք է ցանկանում, բայց ոչ այնպիսի գործարք, որը ես կընդունեի․ ԹրամփՀյուսիսային Կորեան шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Այս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանLoud luxury և 11,000 դոլար արժողությամբ կերպար. Օքսի Ավդալյանի շքեղ զգեստապահարանն ու ոճըՄեծ գումարներ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին, սակայն արդյունքը դեռ չի երևում․ Ատոմ ՄխիթարյանՄսուրների մասին. Հրայր ԿամենդատյանՎերադառնալու´ ենք մեր տները. արցախցիներն անկոտրում են, «ՀայաՔվեն»` նրանց կողքին Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում 85 օր հետո Հայաստանը կունենա իրական ժողովրդավարություն. Աշոտ ՄարկոսյանԱրևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակում Էլցանցերը զավթեցին Սամվել Կարապետյանի ձեռքից, որ ի՞նչ անեն. տեսանյութԲարերար Սամվել Կարապետյանին կալանքի տարան եկեղեցուն պաշտպանելու համար. տեսանյութՎովային կգործուղեն Սահմանադրական դատարանԻշխանությունը բացահայտ ռեպրեսիաների է դիմում, այդ եղանակով. տեսանյութ Նիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով. Շիրազ ՄանուկյանՆոր բաժանում է արվել, սա այլեւս սեւ-սպիտակի խնդիր չէ. Մարուքյան Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ունեցող վայրեր. Արեգ ՍավգուլյանՀաղթելու ենք ոչ թե մրցակցությամբ, այլ միասնականությամբ. Սամվել Կարապետյանի թիմի համար սա ռազմավարական հրամայական է. Արթուր Միքայելյան Ժողովրդին մեղադրում եք 5000 դրամի համար, ինքներդ էլ բացում եք երկրի դարպասները․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսով Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» շարժումը ուժեղացնում է հասարակական մոբիլիզացիան․ Սյունիքը՝ ուշադրության կենտրոնում (տեսանյութ) Սամվել Կարապետյանը՝ լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետ. Ռուբեն ՎելիցյանԸնտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվին Խոշոր հարկատուները՝ պետբյուջեի կայունության հիմքում Առողջ քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ երկրի ապագան պաշտպանելու համար․ Աննա Կոստանյան36 հազար թոշակի գնողունակության մասին. Հրայր ԿամենդատյանԻնչքան շատ գնան հեռու վայրեր, այդքան ազգակործան որոշումներ չեն իրականացնի. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպե'ս է Չարենցն «օգտագործվում» քպ-ական ստոր քարոզչության կողմից. Մենուա ՍողոմոնյանՓաշինյա՛ն, քեզնի՛ց ենք հրաժարվելու, ոչ թե մեր ինքնությունից. Ավետիք Չալաբյան Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ Կարապետյան
Ամենադիտված