Հայերեն


Շարքային Ռազմիկը սպանել է ծառայակից ընկերոջը հայհոյանքի պատճառով

Հասարակություն

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Ռազմիկ Խուդավերդյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:

1998 թվականին ծնված Ռազմիկ Խուդավերդյանը ժամկետային զինծառայող է եղել՝ նռնակաձիգի օգնական:

2016 թվականի հոկտեմբերի 7-ին նա, լինելով երեք ամսվա զինծառայող, առաջնագծում նշանակվել է մարտական հերթապահության, կատարել է դիտորդի պարտականություններ համածառայող Վահագն Վ.-ի հետ, ով մեկ տարվա զինծառայող էր:

Ըստ մեղադրանքի՝ Վահագն Վ.-ն առաջնագծում դիտորդի պարտականությունների կատարման ժամանակ քնել է: Ռազմիկը նրան հաճախ արթնացրել է, խնդրել ու պահանջել է, որ չքնի: Սակայն Վահագնը շարունակել է քնել:

Ռազմիկը տեղյակ է պահել վերադաս սպաներին, խնդրել է իրեն մեկ ուրիշ զինվորի հետ նշանակել հերթապահության, պատճառաբանել է, որ Վահագնը քնում է, ինքը մենակ վախենում է դիրքում:

Սակայն փոփոխություն չի կատարվել, Ռազմիկն ու Վահագնը շարունակել են միասին հերթապահել:

Հոկտեմբերի լույս 15-ի կեսգիշերից մինչև գիշերվա ժամը երեքը Ռազմիկն ու Վահագնը եղել են հերթապահության մեջ: Վահագնը նորից քնել է, Ռազմիկը արթնացրել է նրան, դիտողություն է արել: Վահագնը Ռազմիկին վիրավորել է՝ վերադասին տեղեկություններ հայտնելու համար, սպառնացել է՝ երբ վերադառնան զորամաս, զինծառայողներին ասելու է Ռազմիկի վարքագծի մասին, նրան «գ…ելու են»:

Ռազմիկը զգուշացրել է, որ Վահագնը իր հետ նման արտահայտություններով չխոսի:

Վահագնը հայհոյանք է հնչեցրել Ռազմիկի ծնողի հասցեին:

Ռազմիկ Խուդավերդյանը այդ հայհոյանքից անմիջապես հետո լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգը ու երկու կրակահերթով փամփշտատուփի բոլոր 30 փամփուշտներով կրակել է Վահագնի վրա և տեղում սպանել է նրան:

Ռազմիկ Խուդավերդյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Ռազմիկ Խուդավերդյանը, մինչև սպանությունը, կատարել է ևս մեկ անօրինական արարք՝ նա համածառայողներից մի քանիսի հետ ուղեգրվել է զինհոսպիտալ՝ հետազոտության: Նրան ու համածառայող Նարեկ Խ.-ին հոսպիտալում ստացիոնար բուժման չեն պահել: Նարեկը Ռազմիկի հետ պայմանավորվել է, որ վերջինս զորամասում ասի, թե Նարեկին պահել են հոսպիտալում, իսկ իրականում Նարեկը զորամաս է վերադարձել հաջորդ օրը: Այսինքն՝ Ռազմիկն օժանդակել է, որ Նարեկ Խ.-ն կարճ ժամանակով խուսափի զինծառայությունից:

Այս դրվագով Ռազմիկ Խուդավերդյանին մեղադրանք էր առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-361 հոդվածի 1-ին մասով:

Այս գործի շրջանականերում դատվել է նաև Նարեկ Խ.-ն, բայց նա վերաքննիչ բողոք չէր բերել, նրա մասով դատական ակտը մտել է ուժի մեջ:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ռազմիկ Խուդավերդյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 38-361 հոդվածի 1-ին մասերով և վերջին հաշվով դատապարտել է 9 տարի 9 ամիս ազատազրկման:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Ռազմիկ Խուդավերդյանի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Ապրեսյանը:

Պաշտպանը խնդրել է վերաորակել իր պաշտպանյալին մեղսագրված արարքը, նրան մեղավոր ճանաչել ոչ թե դիտավորյալ սպանության, այլ՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածով: Արարքը չվերաորակելու դեպքում պաշտպանը խնդրել է մեղսագրված հոդվածով նախատեսված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ սահմանել Ռազմիկ Խուդավերդյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառմամբ, կամ սահմանել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված նվազագույն պատժաչափը՝ 8 տարի ազատազրկում:

Վերաքննիչ քրեական դատարանում ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ապրեսյանը նախ ցավակցություն հայտնեց տուժողի ընտանիքին. «Ամեն դեպքում՝ հայոց բանակի զինվոր է սպանվել:

Պաշտպանյալիս և ինձ համար դա շատ ցավալի է…»:

Պաշտպանը նշեց, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը անօրինական ու անհիմն է, չի բխում քր. դատ. օր.-ի բազմաթիվ հոդվածների պահանջներից: Դատարանը չի կիրառել քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը պիտի կիրառեր՝ 105 հոդվածը, այլ Ռազմիկ Խուդավերդյանին մեղավոր է ճանաչել ու դատապարտել է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Պաշտպանն ընդգծեց, որ երեք ամսվա զորակոչված Խուդավերդյանին առաջնագիծ՝ մարտական հերթապահության ուղարկելը արդեն իսկ ճիշտ չէր, նա չէր անցել վեցամսյա պարտադիր ուսուցումը: Բայց Ապրիլյան պատերազմից հետո, ելնելով իրավիճակից, Խուդավերդյանն ուղարկվել է առաջնագիծ:

Ցավոք, նրան հերթապահության են նշանակել մեկ տարվա զինծառայող Վահագն Վ.-ի հետ, ով հերթապահության երրորդ օրից սկսել է քնել դիրքում՝ նոր զորակոչված զինվորի ուսերին թողնելով հերթապահության ծանրությունն ու պատասխանատվությունը:

Ռազմիկը նրան բազմիցս դիտողություն է արել, խնդրել է, բայց Վահագնը ուշադրություն չի դարձրել:

Ռազմիկը վերադասին խնդրել է իրեն հերթապահության նշանակել մեկ ուրիշ զինվորի հետ, ասել է, որ Վահագնը քնում է դիրքում:

Պաշտպանը նշեց՝ դիրք հասնելուն պես Վահագնը «պլաշչը» գցում էր վրան ու քնում էր: Իսկ երբ Ռազմիկը փորձում էր նրան արթնացնել, նա ասում էր՝ ինձ հետ գործ չունես, ես մտքերով տանն եմ…

Պաշտպանը նշեց՝ Վահագնը իմանալով, որ Ռազմիկը վերադասին տեղյակ է պահել դիրքում իր՝ քնելու վերաբերյալ, ասել է՝ դա «լավ տղու» քայլ չի: Վահագնը սպառնացել է՝ երբ զորամաս գնան, ծառայակիցներին տեղյակ է պահելու Ռազմիկի արարքի մասին, Ռազմիկին «գ…ելու են»:

Ռազմիկն ասել է՝ ոչ ոք իմ նկատմամբ չի կարող նման արտահայտություն անել:

Վահագնը ի պատասխան՝ հայհոյել է Ռազմիկի ծնողին:

Հայհոյանքին անմիջապես հաջորդել է Ռազմիկի արձակած կրակահերթը՝ 30 փամփուշտն էլ կրակել է, ու Վահագն Վ.-ն տեղում սպանվել է:

Պաշտպանն ընդգծեց՝ Վահագնը Ռազմիկ Խուդավերդյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորել է, նրա ծնողների հասցեին հայհոյանք է հնչեցրել: Ռազմիկն ընկել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակի մեջ ու այդ վիճակում է կրակահերթերն արձակել:

Պաշտպանը նշեց, որ նախաքննության ժամանակ կատարվել է դատահոգեբուժական ու դատահոգեբանական համալիր փորձաքննություն:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ Ռազմիկ Խուդավերդյանը դեպքի պահին ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի գտնվել:

Սակայն ըստ պաշտպանի՝ փորձագետի եզրակացությունը գործով ձեռք բերված ապացույցներից միայն մեկն է, մինչդեռ բոլոր ապացույցների համակցությամբ, ըստ պաշտպանի, հիմնավորված է, որ Ռազմիկ Խուդավերդյանը սպանությունը կատարել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում՝ տուժողի անօրինական, հակաբարոյական վարքագծի պատճառով:

Ընդհանուր իրավասության դատարանը, ըստ պաշտպանի, օբյեկտիվ գնահատական չի տվել գործով ձեռք բերված ապացույցների համակցությանը:

Պաշտպանը նաև ընդգծեց՝ եթե անգամ վերաքննիչ դատարանը ևս հանգի եզրակացության, որ Ռազմիկ Խուդավերդյանը արարքը չի կատարել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, ապա անպայման պետք է անդրադառնա պատժի մեղմացման հարցին, քանի որ առաջին ատյանի դատարանը Ռազմիկի նկատմամբ սահմանել է նրա անձին, արարքի հանրային վտանգավորությանը ոչ համաչափ խիստ պատիժ:

Պաշտպանը նշեց, որ առաջին ատյանի դատարանում դատախազը ավելի մեղմ պատիժ է միջնորդել՝ սպանության համար՝ 9 տարի ազատազրկում, իսկ դատարանը դատախազի միջնորդածից էլ ավելի խիստ պատիժ է նշանակել:

Պաշտպանը խոսեց նաև կատարվածի բարոյական կողմի մասին, ասաց, որ մեկ տարվա զինծառայող Վահագն Վ.-ն երեք ամսվա զինծառայողի նկատմամբ, ում մարտական հերթապահության էին նշանակել առաջնագծում, պետք է ուշադիր լիներ, նրան սովորեցներ, օգներ, իսկ նա, հակառակը, հերթապահության ամբողջ ծանրությունը բարդել է Ռազմիկի վրա և ինքը դիրք մտնելուն պես քուն է մտել:

Երբ կրակահերթից հետո գետնատնակում գտնվող զինվորները դուրս են եկել ու Ռազմիկ Խուդավերդյանին հարցրել են՝ ինչո՞ւ նման բան արեց, նա պատասխանել է. «Լաբավոյ քֆուր էր անում ծնողիս հասցեին, ի՞նչ անեի…»:

Պաշտպանը մեկ անգամ ևս ընդգծեց՝ եթե դեպքի պահին Ռազմիկ Խուդավերդյանը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում չլիներ, 30 փամփուշտը չէր կրակի: Պաշտպանը նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանում միջնորդել է կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակել, բայց դատարանը մերժել է իր միջնորդությունը:

Ամբաստանյալ Ռազմիկ Խուդավերդյանը միացավ պաշտպանի բողոքին:

Դատարանի հարցին նա պատասխանեց, որ տուժողի ընտանիքին իր ընտանիքի կողմից ոչ մի օգնություն, օժանդակություն չի եղել:

Պաշտպանի բերած բողոքի դեմ առարկեց մեղադրող դատախազը: Նա ասաց, որ Ռազմիկ Խուդավերդյանի արարքը ճիշտ է որակված, առաջին ատյանի դատարանը կայացրել է պատճառաբանված ու հիմնավոր դատական ակտ, որը պետք է թողնել անփոփոխ, իսկ պաշտպանի բողոքը ենթակա է մերժման:

Դատախազը անդրադարձավ դատահոգեբանական փորձաքննության եզրակացությանը, նշեց, որ ըստ այդ եզրակացության՝ դեպքից հետո Ռազմիկ Խուդավերդյանը ծառայակիցների հարցերին պատասխանել է «պարզ ուղեղով», նա չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:

Դատախազը նշեց, որ առաջին ատյանի դատարանը պատիժ նշանակելիս արդեն իսկ հաշվի է առել տուժողի հակաբարոյական, հակաօրինական վարքագիծը, այդ պատճառով Ռազմիկ Խուդավերդյանի նկատմամբ սահմանել է տվյալ հոդվածով նախատեսված նվազագույն պատժին մոտ պատիժ, պատժի մեղմացում կատարելու անհրաժեշտություն ևս, ըստ դատախազի, չկա, 30 փամփուշտով կատարված սպանություն «քիչ է պատահում»:

Վերաքննիչ քրեական դատարան չէր ներկայացել տուժողի իրավահաջորդը: Նա վերաքննիչ դատարանին տեղյակ էր պահել, որ կարող է ներկայանալ հաջորդ դատական նիստին:

Նախագահող դատավոր Մ. Պետրոսյանը տարակուսանք հայտնեց, որ այս գործով տուժողի իրավահաջորդին անգամ դատական ակտը չի ուղարկվել, նրան, փաստորեն, զրկել են դատավճիռը բողոքարկելու իրավունքից:

Դատական հաջորդ նիստին վերաքննիչ դատարան կհրավիրվի նաև տուժողի իրավահաջորդը:

Նյութի աղբյուրը՝ այստեղ

5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենՀանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըԻնչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանՄեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըՆույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանԴեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԹրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա Կոստանյան
Ամենադիտված