Հայերեն


Ամուսինս անասնական բնազդով էր մոտենում ինձ.Անբուժելի հիվանդություն, մարմնավաճառություն....Վանաձորցի կնոջ խեղաթյուրված ճակատագիրը

Life

Ընտանեկան վատ պայմաններ, չստացված ամուսնական կյանք, անբուժելի հիվանդություն, մարմնավաճառություն… Սա է վանաձորցի 44-ամյա լքված ու միայնակ Ն.Պ.-ի ճակատագիրը: «Ծնվել եմ բանվոր դասակարգի ընտանիքում: Հերս մեխանիկ էր, մերս դպրոցում հավաքարար էր աշխատում: 10-րդ դասարանում էի, մերս մահացավ: Խորթ մերս էկավ, գնացի աշխատելու՝ կարող բանվորուհի, որ չասեին՝ աշխատում ենք, քեզ պահում: Հետո շատ պրոբլեմներ առաջացան: Հերս մահացավ, խորթ մերս էղածը գողացավ, տարավ: Ինձ ոչինչ չի տվել: Էղել ենք 7 երեխա՝ 4 քույր, 3 եղբայր: Չգիտեմ որն եմ, չեմ հիշում (Ն.Պ.-ն ընտանիքի 5-րդ երեխան է- հեղ.): Ախպերս շատ հարուստ ա, խանութ ունի, բայց քրոջը չի ճանաչում: 20 տարեկան էի, ամուսնացել եմ, Չիգդամալում եմ էղել հարս, տալս սաբաբն էղավ: Նոյեմբերի 7-ին հարսանիքս էր, դեկտեմբերի 7-ին աղետն էղավ: Կեսրարս մահացավ, օրենքն ընկավ տան կանանց ձեռքը: Ամուսինս «նեգոդնի» էր. ես «վոեննի» գրքույկը տեսել էի: Իրանից զզվել եմ: Անասնական բնազդով էր մոտենում ինձ: Ծեծել ա, ջարդել. լուսացրել եմ դռանը: Ուղեղը մտցնում էին՝ Ն.Պ.-ի ծեծի, հետը մի քնի: Սոված էին պահում, որ վատ բաներ անեի, դուրս անեին: Տալս էր սովորացնում: Էրեխեքի խաթեր հետը մնացել եմ 10 տարի, համ էլ որ տուն չունեի՝ հետ գայի… Յոլա եմ գնացել նամուսի խաթեր: «Նամուս»՝ լսե՞լ եք էդ գիրքը, Սուսանը իմ մեջ կա: Որ ինձ հալածել են, մարմնավաճառ են ասել, սաղ իմ մեջ ա: Ու ես դա ներ եմ շնչել: Բայց որ իրա հետ էի, մաքուր եմ էղել: Հետո արդեն դժբախտություն… Սոված էի, ցուրտ էր, ծեծում էին, վախացնում էին… Ես իմ մահը զգացել եմ. կլինիկական մահ էի տանում: Էդ պահին տենում էի Հիսուսին, հրեշտակներ: Էրեխեքին քնած թողել եմ, ինձ քցել սկեսրարիս ախպոր տուն: Ինձ տաքացրել են ուժեղ ջերմությամբ, էփեկան չայ են տվել: Հաջորդ օրը տարել են բժշկի: Բժիշկը ասավ՝ ուզում ես ամուսնուդ տենաս, ասի՝ հա, ասեց՝ նա քեզ լքել ա: Էրեխեքս իրանց մոտ էին: Իրանց սխալ բաներ են սովորացրել: Ես գնում էի տենալու, ինձ հալածում էին՝ շաշ, անբարոյական անվանելով: Էլ չեմ գնացել: Չեմ հիշում՝ վերջին անգամ երբ եմ տեսել. փոքր էին: Բժշկուհին ասել ա՝ մեծանան, քո էրեխեքն են: Ես ենթարկվում եմ բժշկուհուն: Բաժանումից հետո դիմել եմ փողոցային կյանքի: Քաղաքապետի խաչմերուկում էի կանգնում, նեղացնում էին չուժոյները: Էկա ըստեղ: Ոստիկանները չեն նեղել: Հաշիվ-մաշիվ չկա: Օրենքը ինձ ներել ա: Տուգանել են մի 3 անգամ, մուծել եմ քաղաքապետարանում: Ամաչել եմ, բայց ոչինչ: Նեղացրել են, օրենքին եմ ասել, մարդիկ կան միլիցեքի մեջ, շուկայի մոտի միլիցիայությունում, իրանց հետ եմ մոտ: Սաղ ինձ գիտեն, բա «կանգնել» եմ, ոնց չգիտեն: Գինը ասում էի, չունեին, պետք ա հարմարվեի: Էն որ ասում ա՝ շատին վազողը քչից էլ ա ընկնում, էդքանն էր, պետք ա բավարվեմ: 2000, 3000, 50 դոլար տվել են մարդիկ: Ուրիշ գործ չկա ինձ համար: Ոչ մի տեղ չեմ կարում երկար աշխատեմ: Ամեն տեղ վիճաբանություն, ու դուրս եմ գալիս. ներվերս չի հերիքում: Կլիենտների հետ էլ էի վիճում: Կիսատ թողել եմ, փախել: Փողը հետ էին ուզում, չէի տալիս: Ներվերս չէր հերիքում»: 1995 թվականից Ն.Պ.-ն հաշվառված է Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում: Առաջին անգամ դիսպանսեր է ներկայացել խորթ մոր և եղբոր ուղեկցությամբ՝ հետևյալ հոգեվիճակով. էյֆորիկ (անհոգ, երջանիկ, առանց քննադատական վերաբերմունքի իր իրական վիճակի նկատմամբ), գերագնահատել է իր հնարավորությունները, արտահայտել զառանցական մտքեր, որ կապված է Հիսուսի հետ, նա ազդում է իր վրա, ինքը եկել է հիվանդանոց՝ բուժելու հիվանդներին: Նույնիսկ իրեն հղի է համարել Տիրոջից: Ն.Պ.-ի բժշկական քարտում նկարագրված է հիվանդության պատմությունը: Կան նաև նրա խոսքերը հավաստող գրառումներ. դիսպանսերում հաշվառվելուց մի քանի տարի առաջ Ն.Պ.-ի և ամուսնու միջև վեճերն այնքան հաճախակի են դարձել, որ ամուսնալուծության խնդիր է ծագել: Ամուսինները տունը բաժանել են 2 մասի և առաձին ապրել նույն տան մեջ: Ն.Պ.-ն մշտական սպառնալիքների և ճնշման տակ է եղել ամուսնու և նրա հարազատների կողմից: Ամուսինը հաճախակի ծեծել է նրան: Մի անգամ էլ փորձել է ջարդել դուռը և մտնել Ն.Պ.-ի տարածք, որից հետո վերջինիս մոտ արտահայտված տարօրինակ վարք է սկսվել: Բժշկական քարտի մեջ արձանագրված է նաև դատական քաշքշուկների մասին: Հավանաբար, այդ պահից արդեն դատական գործընթաց է սկսվել Ն.Պ.-ին մայրական իրավունքից զրկելու համար: Երեխաները մնացել են հոր մոտ, Ն.Պ.-ին ոչ մի անգամ չեն թույլատրել տեսակցել նրանց: Ստացիոնար բուժօգնությունը ստանալուց հետո էլ Ն.Պ.-ն մինչ օրս բժիշկների հսկողության տակ է: Ամիսը մեկ անգամ կամ ավելի հաճախ կամավոր դիսպանսեր է գնում՝ դեղորայք ստանալու կամ ուղղակի բժիշկներին տեսնելու: Գիտի, որ հիվանդություն ունի, բայց այն ուղղակի կապում է նյարդային վիճակի հետ: Հոգեկան հիվանդությամբ տառապող այլ անձանց նման կոնկրետ ախտորոշումը նրան չի հետաքրրքում, կամ, ավելի ճիշտ, այդ անվանումը նրան ոչինչ չի ասում: Ն.Պ.-ի ախտորոշումն է՝ մանիակալ շիզոաֆեկտիվ պսիխոզ: Այս հիվանդության դեպքում հիվանդի օրգանիզմում սոմատիկ՝ մարմնական, որևէ փոփոխություն չի կատարվում: Փոփոխությունը կապված է վարքի և հոգեկան վիճակի հետ: Շիզոաֆեկտիվ խանգարումն ուղեկցվում է աֆեկտների՝ տրամադրության պերիոդիկ փոփոխությամբ: Այսինքն՝ կյանքի որոշակի շրջանում հիվանդի մոտ լինում են դեպրեսիվ և ակտիվացման վիճակներ: Եթե դեպրեսիային բնորոշ են տրամադրության անկումը, ընկճվածությունը, մեկուսացումը, շփվելու անկարողությունն ու անտարբերությունը, ապա ակտիվացման վիճակում հիվանդը, հակառակը, իրեն լավ է զգում, տրամադրությունը բարձր է, երգում է, պարում, ուրախ հոգեվիճակ է դրսևորում: Այս վերջին խանգարումը կոչվում է մանիակալ վիճակ: Մանիակալ սրացման վիճակում հիվանդը վտանգ է ներկայացնում շրջապատի համար (դեպրեսիայի դեպքում՝ սեփական անձի): Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի բժիշկ Հովհաննես Ամիրխանյանի փոխան սրացումներով է ընթանում: Իսկ մանիակալ խանգարում ունեցող հիվանդները, հատկապես կանայք, հակված են ուշադրության կենտրոնում լինելու, շփվելու, նոր ծանոթություններ հաստատելու: Առաջանում է հիպերսեքսուալ վարք, որը սխալ է ընկալվում շրջապատի կողմից, և փորձում են օգտագործել այն: «Աֆեկտիվ խանգարումների դեպքում, երբ հատկապես աֆեկտը մանիակալ տիպի է ընթանում, կանանց հաճախ են օգտագործում,- ասում է բժիշկ Ամիրխանյանը: -Բնական է, որ 1-2 անգամ այդ ձևով օգտագործվելով՝ նաև հիվանդի մոտ են առաջանում որոշ փոփոխություններ, ինչը կարող է բերել անբարո վարքի»: Բժիշկը հիշում է բազմաթիվ դեպքեր իր պրակտիկայում, երբ նշված հիվանդությամբ տառապող կանայք նման ճակատագրի են արժանացել: Ն.Պ.-ի դեպքում էլ նրա անբարոյական վարքը պայմանավորում է նախևառաջ հոգեկան հիվանդությամբ՝ չնայած Ն.Պ.-ի արդարացումներին, թե այդ կյանքին է դիմել սոցիալական անապահով վիճակից դրդված: Իսկ Ն.Պ.-ի հիվանդության պատճառներն են՝ ներընտանեկան հարաբերությունները՝ մանկությունից մինչև հասուն, ամուսնական կյանք, բռնությունն ու ճնշումները, հասարակության և հարազատների կողմից մերժված լինելը: «Միշտ ուշադրության կենտրոնում եմ: Հետաքրքրվել են ինձանով: Հըմի էլ չեմ կարում ազատվեմ: Օրենքը չըլի, ինձ կուտեն: Հլա մի հատ սիրունանում եմ, կարում չեմ, որ անցնեմ: Ոչ մի բան չեմ անում, սովորական եմ, բայց իրանց հըմար՝ անսովոր: Մեկը փող ունի, մեկը՝ ճաշակ: Մարդ կա՝ պաշտոնում նստած տեղն ա երևում, բայց դրսում չի երևում: Իսկ ես դուրս եմ գալիս, նայում են: Դրա հըմար նախանձողները շատ են: Ճաշակ, գեղեցկություն, աստղ: Ես տարով կապիկ եմ, գնում ես գազանանոց, կապիկներն են ճարպիկ, աչքի են ընկնում, երկվորյակ եմ. նրբություններ կան: Հոգիս նուրբ ա, բայց չորով եմ՝ տղու կյանքի նման, որովհետև բաժանումից հետո տղերանց հետ ա գործս էղել»,- իրեն այսպես է ներկայացնում Ն.Պ.-ն:

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ Վարդևանյան Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. Reuters
Ամենադիտված