Հայերեն

Գցեց մեքենայի հետևի նստարանին, ինքն էլ ներս մտավ և... Տղաս ու ամուսինս եկան աչքերիս առաջ.Բռնաբարություն, որ անպատիժ է մնացել

Life

Երկար եմ մտածել այս նամակը գրելուց առաջ, բայց էլ չեմ դիմանում, ուզում եմ պատմել մարդկանց, թե ինչ անտանելի ու զզվելի բան է կատարվել ինձ հետ: Էլ չեմ կարողանում ներսումս պահել: Թվում է երկար չեմ դիմանա, եթե չօգնեք ինձ խորհուրդներով... աղաչում եմ օգնեք: Շուտով 5-րդ տարին կլրանա, որ ամուսնացել եմ: Մեկ տղա երեխա ունեմ 3 տարեկան: Ամուսնուս ու երեխայիս հետ ապրում ենք վարձով: Ամուսինս անցյալ տարի հաշմանդամ դարձավ: Շենքի բակում հարևանը կռվի էր բռնկվել մի քանի հարբած լակոտի հետ: Շատ խնդրեցի, որ բակ չիջնի, բայց չլսեց ինձ: Կռվողներին իրարից բաժանելու ընթացքում հարբածներից մեկը քարով հարվածում է ամուսնուս գլխին: Հիվանդանոցում հազիվ են փրկում կյանքը, բայց, ինչպես ասեցի, հաշմանդամ դարձավ: Մեծ դժվարությամբ է քայլում, ձախ թևն ու ոտքն ամբողջությամբ անշարժ են: Այլևս չի կարողանում աշխատել: Ես սկսեցի աշխատել: Մասնագիտությամբ աշխատանքի տեղավորվել չստացվեց: Ընդունվեցի սուպերմարկետ որպես գանձապահ:

Ցերեկը տանն եմ լինում, խնամում եմ որդուս ու ամուսնուս, իսկ երեկոյան աշխատանքի եմ գնում: Էդպես հարմար է ժամերի առումով: Շատ եմ հոգնում, բայց կարողանում եմ ընտանիքիս հոգսը հոգալ: Աշխատանքից հետո տուն վերադառնալն է մի քիչ պռոբլեմ, որովհետև ահագին տեղ ոտքով եմ քայլում: Ու այդպես համարյա ամեն օր, արդեն մեկ տարի: Արդեն համակերպվել էի իրավիճակին, բայց... 50-ին մոտ մի տականք կա, ով հաճախ է մեր սուպերմարկետից առևտուր անում գիշերը: Անընդհատ հաճոյախոսում էր ինձ, մի քանի անգամ էլ ծաղիկ ու այլ նվերներ տվեց. չընդունեցի: Ասում էի, որ ամուսնացած եմ: Դեպքի նախորդ օրն էլ վիրավորեցի: Երևի դրանից էլ կատաղեց էդ տականքը: Սովորականի պես դուրս եկա աշխատանքից: Ճանապարհին զգացի, որ թիկունքումս մեկը կա, որ հետևում է ինձ: Կտրուկ շրջվեցի ու տեսա դրան: Քայլերս արագացրի: Մի անգամ էլ շրջվեցի ու տեսա անհետացել է: Սիրտս հանգստացավ: Արդեն քիչ էր մնում, որ հասնեի կանգառ, երբ մեքենան կտրուկ արգելակեց դիմացս, դուրս եկավ մեքենայից, մի քանի անգամ ուժեղ հարվածեց գոտկատեղիս(թոքերիս), գցեց մեքենայի հետևի նստարանին, ինքն էլ ներս մտավ և...

Չնստեցի ավտոբուս, ոտքով տուն եկա, ճանապարհին հազիվ զսպեցի ինձ, որ կյանքիս վերջ չտամ: Տղաս ու ամուսինս եկան աչքերիս առաջ... հետո որոշեցի պատմել ամուսնուս, բայց փոխեցի որոշումս: Վստահ եմ, որ կգտներ դրան ու կսպաներ և էդ վիճակով կհայտնվեր բանտում: Անցավ մի քանի օր:

Աշխատանքի չգնացի, զանգեցի ու ասացի, որ հիվանդացել եմ: Ուզեցի ոստիկանություն դիմել, բայց էդ դեպքում էլ ամուսինս կիմանար... չգիտեմ ինչ անեմ... դեռ ոչ ոքի չեմ ասել, չեմ կարողանում խոսել ինչ որ մեկի հետ: Թվում է՝ շուտով կխելագարվեմ... շատ եմ ուզում, որ էդ տականքը սատկի, բայց... ի՞նչ անեմ, օգնեք, շատ եմ խնդրում:

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել
Ամենադիտված