Վանո. ուշացած վերադարձին սպասելիս
Բաց մի թողեքԱռաջին լրատվական | Անցնող շաբաթը հագեցած էր հատկապես քաղբանտարկյալների, քաղաքական դրդապատճառներով կալանավորվածների ազատ արձակմամբ։ Անկախ դրանց հետագա քաղաքական ու անվտանգային հեռանկարներից ու սպառնալիքներից՝ հրաշալի է՝ հանիրավի ազատազրկված մարդիկ այլևս ազատության մեջ են։ Կեցցե հեղափոխությունը։
Այս ազատումների ու ազատագրումների համատեքստում ավելի է ընգծվում մի կարևորագույն խնդրի բացակայությունը, որը կարծես անտեսանելի ձեռքով հանվել է քաղաքական օրակարգից ու կարծես պատվել է ինչ-որ տեղից պատվիրված լռությամբ։ Վանո Սիրադեղյանը դեռևս Հայաստանում չէ։
Բայց Հայաստանում չէ, որ միայն Վանո Սիրադեղյանը, այլ նաև նրա բացակայության մասին հանրային-քաղաքական բարձրաձայնումը։ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն է միայն երկու անգամ ԱԺ ամբիոնից խոսել Վանո Սիրադեղյանի վերադարձի անհրաժեշտության մասին, սակայն դա ևս լռեցվել է հեղափոխական աղմուկի մեջ։
Վանո Սիրադեղյանի գործը դասական քաղաքական հետապնդման գործ է։ Նա Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության ամենահնչեղ քաղաքական վտարանդին է՝ իր գործի բնույթով ու իշխանական պատվերի համակարգվածությամբ, եզակի վտարանդին։
Վանո ՍԻրադեղյանի գործը Ռոբերտ Քոչարյանի իշխանության խարաններից մեկն է,Հոկտեմբերի 27-ից ու Մարտի 1-ից հետո։ Վանո Սիրադեղյանին վտարանդի դարձնելով Քոչարյանը լուծեց իր իշխանության պահպանման կենսական խնդիրներից մեկը, քանի որ Վանո Սիրադեղյանի ներկայությունը Հայաստանում ամեն օր սպառնալիք էր ներկայացնելու նրա իշխանությանը։ Անկախ քաղաքական դիրքավորումից, Վանո Սիրադեղյանն իր խարիզմայով ու տեսակով լինելու էր համախմբող, ընդդիմացող ու այդմով՝ վտանգ ներկայացնող գործոն։
մանրամասն՝ կայքում