Հայերեն


Ո՞րն է Խաչատուրովի նշանակման վտանգը

Բաց մի թողեք
 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը

– Երեկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվել Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը: Նախ, մեծ հաշվով սա Հայաստանին որևէ առավելություն տալի՞ս է գոնե ՀԱՊԿ շրջանակներում:

– Ոչ մի առավելություն չի տալիս: Ավելին, բավականին մեծ վտանգ է պարունակում: Ակնհայտ է, որ հայտնվելով միջազգային մեկուսացման մեջ` Ռուսաստանը փորձում է իր ազդեցության ներքո գտնվող երկրներին ներքաշել կեղտոտ խաղերի մեջ` կապված Սիրիայի հետ: Իսկ դա նշանակում է` իր հետ մեկուսացման տանել նաև այդ երկրներին: Դեռ չհաշված այն, որ Ռուսաստանը ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կփորձի «ծախել» Հայաստանի վրա որպես լավություն: Ես բազմիցս եմ ասել, որ ՀԱՊԿ–ն ռազմական դաշինք չէ, այլ զսպաշապիկ: Մի քանի օր առաջ Պուտինը հայտարարեց, որ իրենք թույլ չեն տա գունավոր հեղափոխություններ թե՛ Ռուսաստանում, թե՛ ՀԱՊԿ անդամ երկրներում: Այսօր Ռուսաստանը տարվել է մի պարանոյիկ մտքով, որ ՀԱՊԿ տարածքում հանկարծ թույլ չտա, որ իշխանության ղեկին գան ուժեր, որոնք կարող են դեմ լինել Ռուսաստանին: Իսկ այդ կառույցը ընդամենը լծակ է` ուժային ճանապարհով այդ բանը թույլ չտալու համար: Այլ գործառույթ` որպես ռազմական դաշինք, այդ կառույցը չունի: Իսկ ընդհանրապես, ՀԱՊԿ–ում Հայաստանը դաշնակիցներ չի ունեցել, չունի և դժվար թե ունենա:

– Մի քանի ամիս Հայաստանի ներկայացուցչի նշանակումը այդ պաշտոնում արգելափակվել էր: Փաստորեն քաղաքական վիճա՞կ է փոխվել:

– Այդ արգելափակումը նախևառաջ փորձեցին բարդել Ղազախստանի և Բելառուսի վրա: Դա ընդամենը քարոզչական հնարք էր: Այն ժամանակ Ռուսաստանն ինքը դա չէր ցանկանում: Պուտինը երբեք չի թաքցրել, որ ցանկանում է, այսպես կոչված, խաղաղարար զորքեր մտցնել ԼՂ հակամարտության գոտի: Եվ նաև պարզ էր, որ նա շատ կուզենար դա անել ՀԱՊԿ դրոշի ներքո: Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի գտնվելը կարող էր բարդացնել այդ հարցը` պայմանավորված Ադրբեջանի դիրքորոշմամբ: Ուստի այդ արգելափակումը կապված էր դրա հետ: Բայց քանի որ հիմա առաջնահերթությունները փոխվել են, այդ քայլին գնացին` հաշվի առնելով բոլորովին այլ հարթության վրա գործող ինչ–ինչ հաշվարկներ:

– Խաչատուրովի թեկնածությունը միաձայն է հաստատվել: Հաշվի առնելով գոնե ռուս–բելառուսական բավականին բարդ հարաբերությունները, ինչպե՞ս Ռուսաստանին հաջողվեց համոզել Լուկաշենկոյին:

– ՀԱՊԿ կոչվածը բռնապետությունների ակումբ է: Հիշեցնեմ նաև Freedom House–ի զեկույցը, որ հետխորհրդային տարածքը ավտորիտար երկրների ամենամեծ տարածքն է երկրագնդի վրա: Եվ այո, այսօր այդ բռնապետությունները որոշել են կոնսոլիդացվել Պուտինի շուրջ, քանի որ վտանգ են տեսնում: Բացի այդ, կրկնեմ խոսքս` ես վստահ չեմ, որ Բելառուսն ու Ղազախստանն այդքան դեմ էին Հայաստանի ներկայացուցչի նշանակմանը: Դա նրանց համար առանձնապես մեծ նշանակություն չուներ: Այլ հարց է, որ Ռուսաստանն էր դա փորձում անել նրանց միջոցով:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 
Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տիբեթում
Ամենադիտված