ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ Գևորգի և Քրիստինայի նշանադրությունից
LifeՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
StarNews–ը երեկ առաջինն էր գրել, որ Գևորգ Մկրտչյանի և նրա սիրելիի`Քրիստինա Հովհաննիսյանի նշանադրության օրն է: Մենք նաև ներկայացրել էինք առաջին կադրերը`նախապատրաստական աշխատանքներից:
Զույգը շքեղ երեկո էր կազմակերպել, որին հետևել է StarNews–ն ու նկատել, որ աստղային զույգի նշանադրությանը ներկա է եղել 120 հյուր:
Նշանադրության կարևոր արարողությանը`կոնյակները բացելու պարտականությունն իրենց վրա էին վերցրել Գևորգի եղբայրն ու Քրիստինայի պապիկը:
Հանդիսությունը վարել է երգիչ, դերասան Ավո Ադամյանը, ում երգի ներքո էլ եղել է զույգի առաջին պարը:
Գևորգն ու Քրիստին հետաքրքիր և չկրկնվող տորթ էին ընտրել իրենց կարևոր օրվա համար, ինչպես նաև շքեղ ձևավորում և գեղեցիկ տարոսիկներ` տարոսը ներկաներին բաժանելու համար:
Նշենք, որ տարոսիկները բաժանվեցին Գևորգի կատարման ներքո:
Նշենք նաև, որ երեկոյի ընթացքում իրենց կատարումներով են հանդես եկել մի շարք երգիչ-երգչուհիներ