Հայերեն


ԱԱ․ Սլավիկ Գալստյանը 8:0 հաշվով հաղթեց մրցակցին

Սպորտ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը վստահ հաղթանակով դուրս եկավ եկավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչ:

67 կգ քաշային կարգի որակավորման փուլում Գալստյանը ժամանակից շուտ առաջին մրցափուլում 8:0 հաշվով հաղթեց Իտալիան ներկայացնող  Իգնացիո Սանֆիլիպոյին:

Երրորդ մրցումային օրը հաղթանակով է մեկնարկել նաեւ Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ): Մ23 աշխարհի փոխչեմպիոն, Մ23 Եվրոպայի բրոնզե մեդալակիր Թադեւոսյանը  որակավորման փուլում 5:1 հաշվով առավելության է հասել կուբացի Դանիել Գրիգորիչ Հեչավարիայի նկատմամբ:

Այսօր պայքարի մեջ կմտնի նաեւ Հրաչյա Պողոսյանը (63 կգ): Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Մ23 աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Մ23 Եվրոպայի չեմպիոն Հրաչյա Պողոսյանը (63 կգ) մրցագորգ դուրս կգա 1/8 եզրափակիչից։ Նրա մրցակիցը հայտնի կդառնա որակավորման փուլի Աբու Մուսլիմ Ապտիեւիչ Ամաեւ(Բուլղարիա) - Ակմուրատ Գելդիեւ (Թուրքմենստան) զույգի գոտեմարտից հետո։

Երեկոյան մրցահերթում աշխարհի առաջնության 5-րդ չեմպիոնության համար կպայքարի Արթուր Ալեքսանյանը (97կգ):

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում ոսկե մեդալը կվիճարկի Պանամերկյան խաղերի եւ Պանամերիկյան առաջնության չեմպիոն, Կուբայի ներկայացուցիչ Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլյո Քինդելանի հետ: Նշենք, որ գյումրեցի ըմբիշը Բելգրադի մրցագորգում 4 հաղթանակ տանելուց հետո (10:4, 9:0, 9:0, 9:0) դուրս է եկել եզրափակիչ:

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալի եւ Փարիզ-2024-ի ուղեգրի համար կպայքարի Գեւորգ Ղարիբյանը (60 կգ): 2020 թվականի Եվրոպայի չեմպիոնը Բելգրադի մրցագորգում երեք հաղթանակ տանելուց հետո (9:0, 3:1, 1:1), կիսաեզրափակիչում պարտվել է օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Ասիայի կրկնակի չեմպիոն Ճապոնիան ներկայացնող Կյենիչիրո Ֆումիտայի հետ եւ պարտվեց 1:5 հաշվով:

Գեւորգ Ղարիբյանի մրցակիցը հայտնի կդառնա սփոփիչ գոտեմարտերից հետո:

Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականից բրոնզե մեդալակիր է դարձել Մալխաս Ամոյանը (77կգ): Աշխարհի չեմպիոն, արդեն կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Մ23 աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9:7 հաշվով հաղթել է աշխարհի եւ Ասիայի փոխչեմպիոն, Ղազախստանի ներկայացուցիչ Դեմեւ Ժադրաեւին:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն է: Հայաստանի հավաքականից Փարիզի Օլիմպիական խացերի ուղեգրեր են արդեն նվաճել Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը:  Հունահռոմեակ ոճի ըմբշամարտի օլիմպիական քաշային կարգերն են` 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ, 97 կգ եւ 130 կգ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 24-ին:

Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն Հայտնի է, թե ովքեր են Երևան- Մեղրի ավտոճանապարհի զոհերըՀայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցԻ՞նչ իրավիճակ է Կիրանցում Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Ցնցող լուր՝ ԹուրքիայիցՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Ուղիղ միացում. Լարված իրավիճակ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհինՎիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞ Մայիսի 7 ամենավտանգավոր օրերը Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ Սեւանի ռեստորաններից մեկում Պատահար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին․ կան տուժածներ Նոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Մահացել է Հովսեփ Ալեքսանյանը «Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ) ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Երևան-Գյումրի ճանապարհին Քաղաքացիները «սահմանազատել» են ԱԺ-ի շենքը, ինչպես Փաշինյանը՝ Տավուշի գյուղերըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըՉինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Ահազանգ է ստացվել՝ քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել
Ամենադիտված