Հայերեն


Ինչո՞ւ են Գագիկ Խաչատրյանի գործով դատավորին «վաղաժամ թոշակի» ուղարկում. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտի 20-ին Բարձրագույն դատական խորհուրդը մի շատ հետաքրքիր և, ըստ շատ իրավաբանների որակման, ապօրինի որոշում է կայացրել, որով ՀՀ նախագահին առաջարկում է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին նշանակել Սյունիքի մարզի դատավորի պաշտոնում: Որոշումն ինքնին շատ հարցեր է առաջացնում, ի մասնավորի՝ թե ի՞նչ հիմքով է ԲԴԽ-ն նման տարօրինակ որոշում կայացրել և ինչո՞ւ հենց հիմա։ Նախ՝ նշենք, որ ԲԴԽ որոշումը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ «Դատական օրենսգրքի» 120-րդ հոդվածի համաձայն, երկու տարբեր դատարանների դատավորներ դիմում են ներկայացրել ԲԴԽ-ին՝ խնդրելով փոխանակել իրենց պաշտոնները. խոսքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի և Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանի մասին է։

«Փաստը» գրավոր հարցում է ուղարկել ԲԴԽ՝ պարզելու և հանրությանը ներկայացնելու դատավորների կողմից նշված տեղափոխման դիմումների պատճառները, իսկ մինչ կստանանք պատասխանը, փորձենք ընդհանուր գծերով հասկանալ, թե ինչի՞ հետ գործ ունենք, և թե ինչո՞ւ կարող էր անհրաժեշտ լինել Գագիկ Խաչատրյանի գործը քննող դատավորին «վաղաժամ ուղարկել թոշակի»։ Ուշագրավն այն է, որ դատավոր Մկրտչյանի 65 տարին լրանում է այս տարվա հունիսի 21-ին։ Այսինքն, կա՛մ իշխանությունները վախենում են, որ հետագա պաշտոնավարման կաշկանդվածություն չունենալով՝ մինչև թոշակի անցնելը դատավորը Գագիկ Խաչատրյանի գործով կարող է կայացնել իրենց ոչ հաճելի որոշում, կա՛մ ուղղակի չի հասցնի վերջնական դատական ակտ կայացնել, հետևաբար, ավելի լավ է՝ մեկ այլ դատավորի համար նախօրոք «տեսնել պատրաստություն»։

Այդ առումով իշխանությունը, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ունի իր սրտի թեկնածուներին՝ Մնացական Մարտիրոսյան և Կարեն Ֆարխոյան, որոնք հանրությանը հայտնի են անվերապահ իշխանահաճո որոշումներ կայացնելու անգերազանցելիությամբ։ Մյուս կողմից՝ իշխանությունները շատ լավ հասկանում են, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակով պայմանավորված՝ գործը փակուղում է։ Խոշտանգման փաստը ճանաչելու մասին ՄԻԵԴ որոշումները «դամոկլ յան սրի» պես կախ ված են դատավորի գլխին . Մկրտչյանը անցնող երեք ամսվա ընթացքում երկու անգամ մերժեց Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը, ինչը նշանակում է, որ, ըստ երևույթին, դատավորը չի ցանկանում թոշակի գնալուց առաջ իր վրա վերցնել առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձին կալանավորելու բեռը, որի հետ հայտնի չէ՝ ինչ կպատահի կալանավայրում։

Ի դեպ, ուշադիր ընթերցողը երևի նկատեց, որ հապճեպ կայացրած այս որոշմամբ ԲԴԽ-ն փոխանակել է ոչ թե Երևանի ու Արմավիրի կամ Երևանի և Սյունիքի դատարանների դատավորներին, այլ Արմավիրի դատավորին առաջարկում է տեղափոխել Երևան, իսկ Երևանի դատավորին՝ Սյունիքի դատարան։ Այսինքն, բացառված չէ նաև, որ այս որոշմամբ Արմավիրի մարզի դատավոր Վահե Ջիվանյանը «վաստակում է» իր տեղը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։ Դե, ինչ վերաբերում է Արթուր Մկրտչյանին, ապա պարզ է, որ մինչ թոշակի անցնելը, այսինքն՝ երկու ամսում Սյունիքի դատարանում չի կարողանալու որևէ գործի ծանոթանալ և լուծում տալ։ Մնում է միայն հասկանալ, թե ո՞րն է այստեղ արդարադատության շահը, արդյո՞ք սա է Կարեն Անդրեասյանի պատկերացրած անկախ դատական համակարգը։

Ի դեպ, դատավորներին տեղափոխելու մասին որոշումը երեկվա դրությամբ դեռ չէր ստորագրվել նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից. գուցե պարզվի, որ Հանրապետության նախագահը, այնուամենայնիվ, որոշակի գործառույթներ կարո՞ղ է իրականացնել…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ) ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Երևան-Գյումրի ճանապարհին Քաղաքացիները «սահմանազատել» են ԱԺ-ի շենքը, ինչպես Փաշինյանը՝ Տավուշի գյուղերըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըՉինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Ահազանգ է ստացվել՝ քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Քաղաքացիները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ. Այս գրությամբ պաստառներ են փակցվել նաև Հայաստանի մարզերում (լուսանկարներ) 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ Շոյգու Հրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն է (տեսանյութ) Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի ՍարգսյանՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի հանգամանքները․ ՔԿ «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլինԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է Դավաճանը հող է հանձնում․ երիտասարդների ակցիան՝ Օպերայի մեծ դահլիճում (տեսանյութեր) Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԴիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանՍտամբուլում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Ողբերգական դեպք․ 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից ընկել է, հետո հիվանդանոցում մահացել Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան
Ամենադիտված