Հայերեն


Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի

Աշխարհ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՌԴ-ն մանրամասն ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին տեղեկությունները։ Այս մասին երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանը պաշտոնապես հերքել է Կիևին զենք մատակարարելու մասին լուրերը։ «Մոսկվայի համար զենքի մատակարարման թեման սկզբունքային է, քանի որ նման գործողությունները աճող սպառնալիք են ստեղծում Ռուսաստանի և նրա քաղաքացիների համար»,- նշել է նա։

Ուշագրավ է, որ վերջին շրջանում ջրի երես են դուրս եկել բազմաթիվ ապացույցներ, որոնք ապացուցում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Ուկրաինային զինելու փաստը: Այսպես, թուրքական «Canik» սպառազինության մասնավոր ընկերությունը Ուկրաինային մատակարարել է 600-ից ավելի ծանր գնդացիր, իսկ ապագայում էլ ավելին կմատակարարվի։ Այս մասին աղբյուրներին հղումով գրում է բրիտանական Middle East Eye կայքը։  Աղբյուրներից մեկն ասել է, որ մարտին մի քանի պայմանագրեր են կնքվել «Canik»-ի հետ։ Երկրորդ զրուցակցի համաձայն՝ արդեն ավելի քան 600 զինատեսակ է առաքվել Ուկրաինա մի շարք, այդ թվում՝ ռազմական ու հետախուզական ծառայությունների համար։ «Գործարքը նախատեսում է 600-ից ավելի սարքերի մատակարարում, իսկ առաջիկա ամիսներին ավելի շատ սարքեր կուղարկվեն»,- հավելել է նա։ Բացի այդ, մամուլը գրել էր, որ Ուկրաինան Թուրքիայից, որպես օգնություն, ստացել է «Բայրաքթար TB2» հարվածային ԱԹՍ-ների նոր խմբաքանակ և արդեն դրանք բերել մարտական վիճակի: Թուրքիան ու Ուկրաինան նաև նախատեսում էին «Բայրաքթարների» համատեղ արտադրություն ծավալել Ուկրաինայի տարածքում: Մեկ այլ տեղեկության համաձայն էլ Թուրքիան 2022 թվականի նոյեմբերից Ուկրաինա է մատակարարում ամերիկյան տեսակի կասետային զինամթերք, այս մասին հայտնել է «Foreign Policy»-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և ԵՄ ներկայացուցիչներին։

Բացի այդ,  մի շարք ռուսական Telegram–յան ալիքներ  հաղորդագրություններ տարածեցին Ադրբեջանից Ուկրաինային QFAB-250 LG գերճշգրիտ կառավարվող ավիառումբեր մատակարերելու մասին: Խոսքը լազերային թիրախավորմամբ և 205 կգ կշռող բեկորա-ֆուգասային ռումբի մասին է, որը մշակել են համատեղ պաշտպանության արդյունաբերության նախարարության գիտահետազոտական ինստիտուտն ու թուրքական ASELSAN ընկերությունը և առաջին անգամ ցուցադրել են 2019 թ., այսինքն՝ ամենանորագույն դասի զենք է: Ադրբեջանցիների այդ ահեղ զենքը կիևյան վարչակարգին մատակարարելու մասին աղմկոտ  տեղեկության սկզբնաղբյուրը, որին հղում են անում ռուսական աղբյուրները, իրաքյան TG Sabereen News-ն է, որը համապատասխան փաստական ապացույցներ է բերում, ներառյալ ավիացիոն ներբեռնվող փաստաթղթերի «սկանները»: Այդ փաստաթղթերը ցույց են տալիս, որ օդային մատակարարումներն արվել են Սուդանի «Հարթում» օդանավակայանից Լեհաստանի «Ժեշուվ» օդանավակայան և իրականացվել են ուկրաինական «Մերիդիան» ավիաընկերության միջոցով: Այնուհետև ցամաքային փոխադրամիջոցներով դեպի Ուկրաինա: Միայն ապրիլին կատարվել է նման 8 չվերթ: Չվերթների  և մատակարարված ռումբերի փաստացի քանակը դժվար է որոշել, բացառված չէ, որ առայժմ երևում է կիևյան վարչակարգին ավիազենքի մատակարարման այսբերգի միայն վերջրյա հատվածը:

Նախօրեին տելեգրամյան որոշ ալիքներում լուրեր էին տարածվել այն մասին, որ 2022-2023 թվականներին Պաշտպանական արդյունաբերության նախարարության գծով Ադրբեջանը մի քանի խմբաքանակով Ուկրաինա է ուղարկել 82մմ տրամաչափի շուրջ 25 հազար ականանետային արկ։

Օրեր առաջ էլ «Հարավային Կովկաս. միտումներ և հեռանկարներ ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ  Ադրբեջանի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության և միգրացիայի բաժնի ղեկավար, պատմաբան Արիֆ Յունուսովը հայտարարել է, որ ադրբեջանցիները ուկրաինական կողմից կռվում են Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ վրացական լեգեոնի մաս կազմող Ադրբեջանի քաղաքացիներ։ «Ադրբեջանը, համաձայնեցնելով Թուրքիայի և Մոլդովայի հետ, Կիևին մատակարարել է նաև «Բայրաքթարներ» և այլ զինատեսակներ։ Մինչ այժմ ուկրաինական կողմում մարտերում 150 ադրբեջանցի է զոհվել, եւս 70-ը անհայտ կորած են համարվում»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը աջակցում է Ուկրաինային, որը Բաքվին զենք է մատակարարել հայկական կողմի հետ պատերազմի ժամանակ։

Սակայն, սա էլ դեռ ամբողջը չէ: Avia.pro կայքի տեղեկություններով ադրբեջանական երեք ՄԻԳ-29 ինքնաթիռներ հայտնվել են ուկրաինական զինանոցում: Դրանք վերանորոգվել և ներկվել են ուկրաինական ռազմաօդային ուժերի գույներով, կից ներկայացնում ենք նաև ասվածը ապացուցող լուսանկարը։

Ինչպես տեսնում ենք՝ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը ցանկանում են խաղալ միանգամից երկու դաշտի վրա․ մի կողմից ի ցույց դնելով իրենց նեյտրալությունը՝ Անկարան ընդհանրապես միջնորդ դառնալու հայտ է ներկայացնում, մյուս կողմից՝ չխորշելով գումար աշխատել և հանդես գալ բացահայտ հակառուսական քայլերով՝ աջակցելով Կիևի ռեժիմին:

Մայիսի 7 ամենավտանգավոր օրերը Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ Սեւանի ռեստորաններից մեկում Պատահար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին․ կան տուժածներ Նոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Մահացել է Հովսեփ Ալեքսանյանը «Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ) ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Երևան-Գյումրի ճանապարհին Քաղաքացիները «սահմանազատել» են ԱԺ-ի շենքը, ինչպես Փաշինյանը՝ Տավուշի գյուղերըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըՉինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Ահազանգ է ստացվել՝ քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Քաղաքացիները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ. Այս գրությամբ պաստառներ են փակցվել նաև Հայաստանի մարզերում (լուսանկարներ) 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ Շոյգու Հրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն է (տեսանյութ) Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի ՍարգսյանՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի հանգամանքները․ ՔԿ «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլինԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է Դավաճանը հող է հանձնում․ երիտասարդների ակցիան՝ Օպերայի մեծ դահլիճում (տեսանյութեր) Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԴիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանՍտամբուլում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Ողբերգական դեպք․ 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից ընկել է, հետո հիվանդանոցում մահացել Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին
Ամենադիտված