Հայերեն


Տավուշի գյուղերն ադրբեջանցիներին հանձնող Փաշինյանը 2015-ին այդ քայլն անընդունելի էր համարում

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ինչպես և բազմաթիվ այլ հարցերում, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հայացքները Տավուշի մարզի անվտանգության ապահովման վերաբերյալ կտրուկ տարբերվում են վարչապետ Փաշինյանի՝ նույն հարցի վերաբերյալ հնչեցրած կարծիքից:

Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ընթացքում Տավուշի հետ կապված մի շարք սկզբունքներ է նշել, ըստ որոնց՝ ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը, Ալմա Աթայի հռչակագրով, որը վերահաստատվել է Պրահայում, դարձել է միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմք: Մինչդեռ 2015-2016 թվականներին Տավուշի ճակատագրի և անվտանգության վերաբերյալ այլ տարբերակներ էին առաջ քաշվում:

Ահա հատված՝ Փաշինյանի ընտանեկան թերթում 2015 թվականին հրապարակված հոդվածից:

«Այսպիսով, Հայաստանի սահմանամերձ շրջաններից շարունակում են պատերազմականին շատ մոտ լուրեր ստացվել: Ի տարբերություն Ղարաբաղի շփման գծի, Տավուշի մարզում քաղաքացիներն անմիջականորեն զգում են ադրբեջանական զորքերի ակտիվությունը: Խնդիրն այն է, որ Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի մոտակայքում բնակավայրեր չկան, եւ Ղարաբաղում նրանք չեն կարողանում խոցել հայկական բնակավայրեր: Կարծում ենք նաեւ այս է պատճառը, որ ադրբեջանցիները ակտիվություն են ցուցաբերում Տավուշի մարզում: Նրանց անհրաժեշտ է, որ պատերազմի շունչը զգա քաղաքացիական բնակչությունը եւ ոչ միայն բանակը: Միեւնույն ժամանակ, Տավուշի մարզի սահմանապահ գյուղերի բնակիչները շատ տրամաբանական հարց են բարձրացնում. ինչքա՞ն կարող է այս ամենը շարունակվել: Հասկանալի է, որ մարդիկ անդադար սթրես են տանում՝ մահվան անընդհատ սպառնալիքի տակ ապրելով: Մեր տեղեկատվությունը վկայում է, որ սահմանամերձ գյուղի բնակիչները այս խնդրի կոնկրետ լուծում են պահանջում: Եւ հարցը, ըստ էության, կարող է լուծվել երեք տարբերակով:

Տարբերակ 1 - Հայկական զինված ուժերը ոչնչացնում են Մովսես-Այգեպար-Ներքին Կարմիրաղբյուր-Չինարի հատվածում գտնվող ադրբեջանական դիրքերը: Նման իրական հնարավորություն կա, որովհետեւ մեր բազմաթիվ դիրքեր այս հատվածում գերիշխող են ադրբեջանականների նկատմամբ եւ մեր բանակն ունի դիրքային էական առավելություն:

Տարբերակ 2 - Կայուն խաղաղություն է ձեռքբերվում բանակցությունների ընթացքում: Ի դեպ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր մեկնում է Գերմանիա, որտեղ, ըստ ամենայնի, հանդիպումներ կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:

Տարբերակ 3 - Կրակոցների, հարձակումների երկարատեւ շարքի հետեւանքով սահմանապահ գյուղերը կամաց-կամաց կդատարկվեն, որովհետեւ մարդիկ իսկապես չեն կարող ապրել դեշեկայի կրակահերթերի տակ: 

Պրոցեսները ցույց են տալիս, որ մեծ հաշվով՝ Հայաստանը պետք է ընտրի այս երեք տարբերակներից մեկը: Լավագույնը, իհարկե, երկրորդ տարբերակն է: Բայց Ադրբեջանի գործողությունները կասկածի տակ են դնում դրա ռեալությունը: Երրորդ տարբերակը Հայաստանի համար անընդունելի է ուղղակի: Եւ պրոցեսների այսպիսի շարունակության դեպքում կարծես թե առաջին տարբերակին այլընտրանք չի լինելու»: 

Ինչպես տեսնում ենք՝ այսօր տավուշցիներին սեփական տները լքելու կոչ անող ու հակառակվելու դեպքում պատերազմով վախեցնող Փաշինյանը 2015-ին այդ սցենարը Հայաստանի համար անընդունելի էր համարում և գտնում էր, որ չկա այլընտրանք այն սցենարին, երբ հայկական զինված ուժերը ոչնչացնում են Մովսես-Այգեպար-Ներքին Կարմիրաղբյուր-Չինարի հատվածում գտնվող ադրբեջանական դիրքերը: Նա 2015 էլ էր առաջ քաշում կայուն խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին թեզը, սակայն, ինչպես տեսնում ենք, ոչ հայկական հողերն ադրբեջանցիներին հանձնելու և այդ տարածքները դատարկելու միջոցով:

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Ուղիղ միացում. Լարված իրավիճակ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհինՎիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞ Մայիսի 7 ամենավտանգավոր օրերը Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ Սեւանի ռեստորաններից մեկում Պատահար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին․ կան տուժածներ Նոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Մահացել է Հովսեփ Ալեքսանյանը «Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ) ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Երևան-Գյումրի ճանապարհին Քաղաքացիները «սահմանազատել» են ԱԺ-ի շենքը, ինչպես Փաշինյանը՝ Տավուշի գյուղերըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըՉինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Ահազանգ է ստացվել՝ քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Քաղաքացիները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ. Այս գրությամբ պաստառներ են փակցվել նաև Հայաստանի մարզերում (լուսանկարներ) 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ Շոյգու Հրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն է (տեսանյութ) Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի ՍարգսյանՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի հանգամանքները․ ՔԿ «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլինԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ
Ամենադիտված