Հայերեն


Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն

Քաղաքականություն
Մինչ Հայաստանի գործող իշխանությունները փորձում են ներկայացնել, թե Եվրամիությունից և ԱՄՆ-ից գումարներ են ստանալու Հայաստանի ռազմական հզորությունն ավելացնելու համար, առայժմ հաջողվել է նախնական համաձայնություն ձեռք բերել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելու շուրջ, ընդ որում, Երևանին հատկացվելու է ընդամենը 10 միլիոն եվրո, որը պետք է ծախսվի 30 ամսվա ընթացքում։
 
Գումարը, ըստ «Ազատության» ձեռքին հայտնված փաստաթղթերի, պետք է տրամադրվի մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար, որը կներառի նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես և համապատասխան ծառայություններ ու կարողություններ։ Մի կողմից, իհարկե, կարելի է գնահատել Եվրամիության՝ Հայաստանին օգնելու մղումները, մյուս կողմից, սակայն, սա չափազանց ցածր ցուցանիշ է և ավելի շուտ ծաղր է հիշեցնում։
 
Ընդհանրապես, ռազմական հզորության և հավասարակշռության վերականգնման համար Հայաստանին անհրաժեշտ է մի քանի միլիարդ դոլար։ Ադրբեջանի տարեկան ռազմական բյուջեն գերազանցում է 3 միլիարդ դոլարը, և թշնամի պետությունն առանց դադարի զենք է գնում Թուրքիայից, Իսրայելից, Բուլղարիայից, այլ պետություններից, իսկ Հայաստանին ընդամենը չնչին գումար է հատկացվում, որը գործող վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն։
 
Եվրամիության համար, իհարկե, լավ է մի քանի գրոշ շպրտելով՝ տպավորություն ստեղծել, թե օգնում են վերականգնել Հայաստանի ռազմական հզորությունը, բայց այս կերպ Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտուց հանելով ու դեմ հանդիման թողնելով Ադրբեջանին՝ ընդամենը հանրության մեջ սին հույսեր են առաջացնում, իսկ դրա հետևանքները մենք արդեն իսկ տեսել ենք 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում։ Նույնիսկ Եվրամիության և ամերիկյան առաջատար փորձագետներն են քննադատում Հայաստանին հատկացված օգնության ծավալները, նշում, որ դրանով ոչ թե կարգավորում են խնդիրը, այլ, հակառակը նոր վտանգների առաջ կանգնեցնում Հայաստանը։
 
Աննա Սարիբեկյան
Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղելԴպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մшհшցել է 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՈղբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Ինպիսի՞ եղանակ կլինի մայիսի առաջին օրերին Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ վերադարձի ճանապարհ չկա․ Ֆրանկ Շվաբե ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Լույս չի լինելու Երևանում և մարզերում Լրագրող Դավիթ Լևոնյանը ճանաչվել է տուժող. ՔԿ «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 11-ամյա դպրոցականի ՊՆ խորհրդակցությանը մասնակցել է ռազմական կցորդ Էրիկ վան Վուրենը ՀՀ–ն և Ադրբեջանը հաստատել են, որ մասնակցելու են Ալմաթիի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել Ինչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Առեղծվածային դեպք՝ Երևանում․ 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գարեգին Բ-ին և Մայր Աթոռին Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՄիրզոյանը և Կուպմանը քննարկել են տարածաշրջանային ծրագրերը Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ ԱլավերդյանՀայտնի են Հայաստանի ձիասպորտի առաջնության հաղթողները Թուրքիան հետևում է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացին Քաղաքացիների իրազեկման ակցիան՝ Արմավիրում (լուսանկարներ) Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր «Զզիջումների շղթան միայն Տավուշով չի սահմանափակվելու»․ մտավորականներն արձագանքում են Բագրատ Սրբազանի կոչին Ողբերգական դեպք՝ Արարատում․ 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կարևոր․ սողանք է եղել Լծեն-Տաթև ճանապարհին Հզոր փոշու փոթորիկը պատել է Ռուսաստանի Իրկուտսկի մարզը (տեսանյութ) 36 ժամ գազ չի լինի Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Կարևոր․ սողանք է եղել Լծեն-Տաթև ճանապարհին Անչափահասները սարսափելի ավտովթարի զոհ են դարձել. նրանք սթափ չեն եղել Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցել 2 կողմից անհայտ կորածների որոնման գործում 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՓաշինյանը ջուրը թափեց վրան, երբ փորձում էր ներկայացնել, թե որն է քաղաքացու իրավունքը ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Տեղեկություն՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի մասին Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներիցԱրտակարգ դեպք՝ Արարատում. «Opel»-ը բախվել է իր առջև հայտնված ձիուն, վիրավորներ ու զոհ կան Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից
Ամենադիտված