Հայերեն


Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին

«Հակակոռուպցիոն կոմիտեն, ելնելով իր նորարարական գործելաոճից,  հանրայնացրել է վարույթի բովանդակությունը, և ըստ էության մենք չենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի ռեժիմի մասին, որովհետև ձայնագրությունը հանրայնացվել է։ Ավելին՝ այն հանրայնացվել էր 2026 թվականի հունիսի 5-ին», –ԿԸՀ դիմաց  լրագրողների հետ զրույցում ասաց «Ոժեղ Հայաստան» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի դեմ հարուցված վարույթին;

Հիշեցնենք, որ ԿԸՀ ընթացող նիստում քննարկվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունները, որը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Վարդևանյանի խոսքով, երկար ժամանակ բոլոր տվյալները եղել են հանրային հասանելիության պայմաններում, հետևաբար անհասկանալի է քննարկել կալանքի կամ քրեական հետապնդման համաձայնության հարցը։

«Ես դեռ չեմ հիշում դեպք, երբ նախաքննական գաղտնիք կազմող տեղեկությունը քննչականը հանրայնացնի, հետո անցնի երկու շաբաթ և դրանից հետո մենք խոսենք խափանման միջոցների մասին նման ինտենսիվությամբ։ Վստահ եմ՝ դատախազությունից պետք է ներկա լինի հսկող դատախազը… այստեղ նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի։ Գործընթացի իրական նպատակը քաղաքական ազդեցությունն է։ Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը… ոչ թե իրավական տրամաբանությունն է, այլ պարզապես հերթական վախի մթնոլորտի ձևավորումը»,-ընդգծեց նա։

Վարդևանյանը պնդեց՝ կալանքի կիրառման իրավական հիմքերն այս դեպքում բացակայում են։

Նա այսպես հիմնավորեց. «Չէ՞, որ կալանքը վերաբերում է այնպիսի դեպքերին, երբ անձը կարող է խոչընդոտել, թաքնվել կամ կատարել նոր հանցանք։ Դուք ուզում եք ասել, որ հունիսի 5-ից հանրային հասանելիություն ունեցող քրեական վարույթի վերաբերյալ ինչ-որ ոչ պատշաճ վարքագծի ռի՞սկ կարող է լինել»։

Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակած ձայնագրության մեջ Դավիթ Ղազինյանի անվան վերաբերյալ հատվածին՝ Վարդևանյանն ընդգծեց, որ խոսքը երրորդ անձի մասին է, և տվյալ ձայնագրությունը չի առնչվում Դավիթ Ղազինյանի հետ։

«Այստեղ մենք խոսում ենք քրեական վարույթի տեսանկյունից հիմնավորվածության կամ առնչության զրո մակարդակում գտնվող իրավիճակի մասին։ Եթե մի երրորդ անձի վերաբերյալ լիներ նման խոսակցություն, նույն հաջողությամբ կարո՞ղ էին քրեական վարույթ հարուցել։ Սա ուղղակի աբսուրդ է»,- ընդգծեց նա։

ԿԸՀ նիստն այս պահին ընթանում է դռնփակ։ Նշենք, որ գլխավոր դատախազությունը  քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանի, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ասատուր Քոչարյանի վերաբերյալ։

Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԴավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Չենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել էՈւղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԳնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ ՀԴՄ կանոնների խախտման, վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտումներ. ՊԵԿ–ի ամփոփումը Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից «Որևէ մեկին գումար չեմ տվել»․ Դավիթ Ղազինյանը՝ քրեական վարույթի մասին ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը լսել եք, խոսքը գնում է լրիվ այլ՝ 3-րդ անձի մասին․ Վարդևանյան Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու մասին բանաձևը Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Այն մասին, թե ով էր անցած ընտրությունների ընթացքում ամենամեծ ընտրակաշառք բաժանողը. Ավետիք ՉալաբյանՀերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ին«Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին Ո՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն ՄարուքյանԻնդոնեզիայում Սեմերու հրաբխի առնվազն յոթ ժայթքում է գրանցվելԴատարանը մերժել է գաղտնիքների գողության մեղադրանքով OpenAI-ի դեմ Մասկի հայցը․ WSJԻրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Հուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր ԿամենդատյանՎաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, և Դուք կարող եք շարունակել ապավինել մեր հանձնառությանը. Մելոնին՝ Փաշինյանին44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըՀորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT
Ամենադիտված