Հայերեն

Սարսափելի իրավիճակ Մանկական երկաթուղում

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մանկական երկաթուղին ու դեպի երկաթուղի տանող ճանապարհը սարսափ-ֆիլմ են հիշեցնում: Օգտագործված պահպանակներ, ալկոհոլային խմիչքների շշեր, թմրանյութի ասեղներ, քարուքանդ ճանապարհ, լաբիրինթ հիշեցնող թունել ու անցած դարի գնացք: Այս ամենը 21-րդ դարում է` մայրաքաղաք Երեւանում: Մինչ քաղաքապետի ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը ֆանտաստիկայի ժանրից խոստումներ են տալիս, Երեւանում ամենաէլեմենտար աշխատանքները չեն տարվում:

Մենք փոքրիկ ուսումնասիրություն կատարեցինք երկաթուղու այգում: Այն, ինչ տեսանք, ուղղակի զարհուրելի էր: Նախկինում գործող սրճարանները փակ էին, կային հատուկենտ թվով մարդիկ` հարբած վիճակում, ինչպես նաեւ իրանցի զբոսաշրջիկներ: Դեպի երկաթուղի իջնող աստիճանները քանդված են, իսկ երկաթուղին, չնայած հին եւ կիսաժանգոտված վիճակին, աշխատում է: Անմխիթար վիճակում է նաեւ երկաթուղու կայարանի գեղեցիկ շենքը: Իսկ նախկին կանաչապատ տարածքի մասին խոսելն այս պարագայում թերեւս ավելորդ է: Կանաչի փոխարեն` միայն աղբ: Երեւանի Մանկական երկաթուղին բացվել է 1937 թվականի հուլիսի 6-ին։ Մայրաքաղաքում մանկական երկաթուղի ունենալու առաջարկն արել է Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը, ով 1936թ․ ապրիլին դրել է «Փարոս» (հետագայում՝ «Հայրենիք») կայարանի հիմնաքարը, սակայն երկաթուղու բացումն այդպես էլ չի տեսել, քանի որ մի քանի ամիս անց, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան է եղել։ Մանկական երկաթուղու այգու գլխավոր ճարտարապետը Միքայել Մազմանյանն է։

Երկաթուղու երկարությունը 2,1 կմ է, գործում են 2 կայարան («Հայրենիք» եւ «Պիոներական»), 1 կառամատույց («Ուրախություն»), 45 մետր երկարություն ունեցող մեկ թունել: Այստեղ պահպանվել է ամենահին շոգեքարշը, որն աշխատել է քարածխով, այն մոտ 80 տարեկան է, ներկայում չի շահագործվում։ Գործող վագոնները եւս նոր չեն։ Նկատենք, որ վերջին անգամ երկաթուղու կայարանների վերանորոգման եւ արդիականացման աշխատանքներն արվել են 2011 թվականին՝ Երեւանի քաղաքապետարանի եւ «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության միջեւ ստորագրված սոցիալ-տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում։ Ինչպես նշվում է ՀԿԵ հայտարարությունում, վերանորոգվել են Մանկական երկաթուղում շահագործվող շոգեքարշն ու ջերմաքարշը, երեք ամառային վագոնները, նաեւ իրականացվել է երկաթուղու 1,2 կմ գծերի վերանորոգում, մոտակա տարածքների բարեկարգում։ 2012թ․ օգոստոսի 2-ին վերանորոգումից հետո տարածքի շահագործման առիթով ընկերության տնօրեն Վիկտոր Ռեբեցը նշել է․ «ՀԿԵ կողմից իրականացված շարժակազմի եւ գծերի վերանորոգումը հանդիսանում է այգու վերակառուցման համալիր ծրագրի միայն առաջին մասը: Երկրորդ փուլի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Պատանի երկաթուղայինի դպրոց, որտեղ մանուկները կծանոթանան երկաթուղային մասնագիտությունների առանձնահատկություններին, երկաթուղու ընդհանուր գործունեությանը»։ Ավելի վաղ այն նորոգվել էր Վանո Սիրադեղյանի նախաձեռնությամբ: 

2014թ․ մարտին «Անվտանգ քաղաք» ծրագրի աշխատանքների շրջանակում նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կարգի բերել արտաքին լուսավորության ցանցն ու տեսախցիկներով կահավորել Մանկական երկաթուղու, ինչպես նաեւ դեպի երկաթուղի տանող թունելի տարածքը: Փաստացի, երկաթուղու նորոգման տարեթվից անցել է ավելի քան 12 տարի: Ինչո՞ւ է Երեւանի նախկին կոլորիտային կառույցներից մեկը` Մանկական երկաթուղին, այսօր անտերության մատնված, ինչո՞ւ գոնե հարակից տարածքը չի հայտնվում Երեւանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում։ Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ քաղաքապետարանից: Քաղաքապետարանի լրատվականից Տարոն Գեւորգյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ Մանկական երկաթուղին մասնավոր է, ուստի իրենք ոչինչ անել չեն կարող՝ այն վերականգնելու համար: Հարցին, թե ինչու է երկաթուղի տանող ճանապարհն այդչափ անմխիթար վիճակում, ինչու են քարուքանդ երկաթուղի տանող թունելները, ի վերջո՝ դրանք Երեւան քաղաքի սեփականությունն են հանդիսանում, Տարոն Գեւորգյանն ասաց. «Այո, թունելները քաղաքապետարանինն են եւ մեր ծրագրով վերանորոգվելու են, նախատեսվում է ապագայում: Կոնկրետ կիրճի տարածքի մասին է խոսքը, սակայն երկաթուղին մեզ հետ որեւէ կապ չունի»: Ե՞րբ է նախատեսված թունելների նորոգումը։ Տարոն Գեւորգյանն ասաց. «Նախագծման մրցույթն արդեն իսկ կայացել է` երկու թունելների համար, այսինքն` երկուսն էլ նորոգվելու են, հաղթել է «Մայրուղի» ՍՊԸ-ն, այժմ պետք է նրանց հետ համաձայնագիր կնքվի: Շինարարական աշխատանքները, հավանաբար, կսկսվեն 2024-ին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/e719edfcf420ac23df3ff45a489f1216

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ Զախարովա
Ամենադիտված