Հայերեն

Հայաստանը՝ «կա՛մ-կա՛մ» քաղաքականության ծուղակում. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընթացիկ համաշխարհային գործընթացներում ժամանակակից միջազգային հարաբերություններին բնորոշ երևույթ է դարձել հակամարտությունների սրացումը։ Եվ հիմնական դիմակայությունն ընթանում է աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների միջև, որոնք իրենց առաջ աշխարհը վերաբաժանելու խնդիր են դրել, ինչի արդյունքների հիման վրա էլ ձևավորվելու է նոր աշխարհակարգը։ Իսկ այն միջին ու փոքր պետությունները, որոնք հայտնվում են աշխարհաքաղաքական շահերի բախման ու հակասությունների կիզակետում, էապես տուժում են։

Օրինակ՝ Ուկրաինան, հայտնվելով Արևմուտքի ու Ռուսաստանի բախման կիզակետում, ներկայում դարձել է պատերազմական թատերաբեմ ու անխնա ձևով ավերվում է։ Թե ինչ տեղի կունենա Ուկրաինայի հետ ապագայում, դեռ պարզ չէ։ Բազմաթիվ վերլուծաբաններ նույնիսկ կանխատեսում են Ուկրաինայի բաժանումը կամ կիսվելը Արևմուտքի ու Ռուսաստանի միջև։ Իսկ հնարավո՞ր էր խուսափել Ուկրաինայի ավերումից։ Փորձը ցույց է տալիս, որ հնարավոր էր, եթե այդ երկիրը բալանսավորված քաղաքականություն վարեր ու անխուսափելիորեն եվրատլանտյան ռազմաքաղաքական միավորմանն անդամակցելու հայտ չներկայացներ՝ արտաքին քաղաքականության ծանրությունը թեքելով միայն Արևմուտքի կողմը։

Ուկրաինան Արևմուտքի համար դարձել է գործիք ՆԱՏՕ-ի և եվրատլանտյան ինտեգրացիայի գոտին ընդլայնելու ու Ռուսաստանին թուլացնելու համար։ Բայց պատերազմի ավերները իր մաշկի վրա զգում է ոչ թե Արևմուտքը, այլ ուկրաինացի ժողովուրդը։ Ժամանակի ընթացքում Հայաստանը ևս հայտնվել է Արևմուտք-Ռուսաստան շահերի բախման հարթակում, բայց Հայաստանի ղեկավարությունը տարիներ շարունակ փորձել է ամեն կերպ բալանսավորել մի կողմից՝ Ռուսաստանի, իսկ մյուս կողմից՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները։ Չնայած Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու որոշում ընդունեց, այնուամենայնիվ, Երևանին հաջողվեց առաջընթաց ունենալ նաև ԵՄ-ի հետ հարաբերություններում, և 2017 թվականին Ասոցացման համաձայնագրի փոխարեն ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Միանշանակ է, որ եթե Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը կառուցեր «կա՛մ-կա՛մ»-ի սկզբունքով կամ միակողմանիության տրամաբանությամբ, ապա էականորեն կտուժեր։ Մի դեպքում՝ կհայտնվեինք Արևմուտքի պատժամիջոցային մահակի ճնշման ներքո, իսկ մեկ այլ դեպքում՝ Ռուսաստանը կոշտ քայլեր կձեռնարկեր Հայաստանի դեմ։ Իսկ «և՛-և՛»-ի քաղաքականությունը կամ միաժամանակ երկու աշխարհաքաղաքական կենտրոնների հետ աշխատելու կարողությունը հնարավորություն տվեց մեր երկիրը զերծ պահել ցնցումներից։ Սակայն ներկայում «և՛-և՛»-ի արտաքին քաղաքական սկզբունքն այլևս արդիական չէ Փաշինյանի իշխանության համար։ Վերջինս սկսել է դադարեցնել հայկական կողմի մասնակցությունը այն հարթակների աշխատանքներին, որտեղ հիմնական դերը Ռուսաստանն է ստանձնել։

Օրինակ՝ Փաշինյանը հոկտեմբերին չմասնակցեց Բիշքեկում ընթացող ԱՊՀ երկրների գագաթաժողովին, իսկ նոյեմբերին հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին։ Սեպտեմբերին Հայաստանն անգամ հետ կանչեց ՀԱՊԿ-ից իր մշտական ներկայացուցչին ու արդեն տևական ժամանակ դադարեցրել է այդ կազմակերպության հետ աշխատանքները։ Այս ամենի հետ մեկտեղ Հայաստանն իր արտաքին քաղաքականության վեկտորն ամբողջությամբ վերաուղղում է դեպի Արևմուտք։ Պատահական չէ, որ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը օրերս հայտարարեց, թե մտադիր են Հայաստանում ավելացնել Հայաստանի ներսում զինվորական դիտորդների թիվը, հնարավորություն գտնել Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Երևանին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ, իսկ մյուս կողմից էլ դիտարկել վիզաների ազատականացման հնարավորությունները։

Եթե հաշվի առնենք, որ Խաղաղության եվրոպական հիմնադրամը Ռուսաստանին դիմադրություն ցույց տալու շրջանակներում ակտիվորեն զենք էր մատակարարում Ուկրաինային, ապա պարզ է, որ նույնը կարող է անել Հայաստանի հետ։ Մանավանդ հետաքրքիր է, որ, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Ֆրանսիան Հայաստանին այնպիսի զենք է տրամադրում, որն ի սկզբանե Ուկրաինայի համար է նախատեսված եղել։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե դրական է, որ Հայաստանը Եվրոպայից աջակցություն է ստանում, չէ՞ որ մեր երկիրը թուրքադրբեջանական սպառնալիքին դիմակայելու խնդիր ունի։ Բայց այդ դեպքում 2021 թվականին, երբ Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածք էր ներխուժում, ինչո՞ւ Եվրոպան նույնպիսի վճռականությամբ հանդես չէր գալիս Հայաստանին աջակցելու օգտին։

Մյուս կողմից էլ՝ ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե մտադիր են դիվերսիֆիկացնել երկրի անվտանգությունը, բայց մեր պետությունն ամբողջովին հրում են դեպի Արևմուտք ու բացահայտորեն դա անում են ի հակադրություն Ռուսաստանի։ Պատահական չէ, որ վերջերս Հայաստանից Բրյուսել էին մեկնել արևմտամետ հատվածի ՀԿների ներկայացուցիչները և, այսպես կոչված, լիբերալ-սորոսականները, որոնց մասնակցությամբ էլ տեղի ունեցավ ՀայաստանԵվրոպա առաջին համաժողովը։ Համաժողովի ընթացքում հռչակագիր ընդունվեց, որում ընդգծվում էր, թե Հայաստանի ռազմավարական ապագան ԵՄ լիիրավ անդամակցությունն է։ Միևնույն ժամանակ, հռչակագրում հակառուսական շեշտադրումներ ներառվեցին՝ իմասնավորի ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից ու ԱՊՀ-ից դուրս գալու պահանջի տեսքով։

Ըստ երևույթին, այս հռչակագրի ընդունման հարցում խառն է նաև ՀՀ իշխանությունների մատը, քանի որ Բրյուսել մեկնածները, մեծ հաշվով, գործող իշխանության շահառու են, ակտիվ մասնակցություն են ունեցել 2018 թվականի իշխանափոխությանը և մինչ այժմ Փաշինյանի իշխանության կողքին են։ Բայց այսպիսի նախաձեռնություններով Հայաստանը մուտք է գործում շատ վտանգավոր գոտի, քանի որ Ռուսաստանը մի քանի անգամ զգուշացնելուց հետո կարող է անցնել կոշտ գործողությունների, իսկ մյուս կողմից էլ՝ մեծ է թուրք-ադրբեջանական ներխուժման հնարավորությունը։ Ուկրաինան ևս նման քայլերով սկսեց ընթանալ դեպի Արևմուտք, ու արդյունքում տեսանք, թե ինչ տեղի ունեցավ այդ երկրի հետ։ Իհարկե, տեղին է Ռուսաստանից դժգոհությունը, քանի որ իր դաշնակցին ինչպես որ պետք է, չի աջակցել, դրա համար անհրաժեշտ է այնպիսի քայլեր ձեռնարկել, որ Մոսկվան փոխի իր դիրքորոշումը։ Բայց Հայաստանն եվրատլանտյան ռազմաքաղաքական միավորմանն ինտեգրելու միաբևեռ քաղաքականությունը կարող է մեր պետության համար նոր կորուստների պատճառ դառնալ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»
Ամենադիտված