Հայերեն


«Ամեն ինչ իմ դեմ էր, բայց անվերապահ հավատը հաղթեց». Բաբկեն Չոբանյան

Life

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Բաբկեն Չոբանյանի հետ հանդիպեցինք Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի հետնաբակում: Թռչունների ձայների ներքո ու գեղեցիկ կանաչով շրջապատված էլ խոսեցինք հնարավոր բոլոր թեմաներից: BRAVO.am-ի համար դերասանը պատմել է յուրահատուկ ձայնի, հայտնիությանը լուրջ չվերաբերվելու ու ինքն իրեն բացահայտելու մասին:

- Ինչպե՞ս է անցել Ձեր օրը մինչեւ մեր հանդիպումը:

- Բավական հանգիստ. ժամանակ ունեի ամեն ինչ առանց շտապելու անելու: Արթնացա, արեւը տեսա, ուրախացա եւ պայծառ տրամադրությամբ հասա այստեղ: Աշխատում եմ օրերս հիմնականում ծրագրել, որ որեւէ բան բաց չթողնեմ կամ պայմանավորվածություն խախտեմ, դա ինձ համար կարեւոր է:

- Իսկ կա՞ որեւէ բան, որ օրվա ընթացքում անպայման ուզում եք հասցնել:

- Մարզումներն են. տարիքի հետ դրանց կարիքը զգացվում է: Բացի այդ էլ էներգիա եմ ստանում, ինձ թեթեւ ու ամուր զգում:

Բաբկեն Չոբանյանը


- Թատրոնի դերասանների մասին ասում են, որ նրանք ավելի թիմային որակներ ունեն: Իսկապե՞ս կան այդպիսի առանձնահատկություններ:

- Այդ մասին շատ չէի մտածել, բայց թատրոնում ավելի շատ է ենթադրվում թիմային աշխատանքն՝ ուզես, թե չուզես: Դրանից միայն գործն է շահելու: Եթե թիմային չեղանք, բոլորս ենք տուժելու: Կինոյում, ի տարբերություն թատրոնի, ժամանակավոր խումբ է հավաքվում, բայց այդ ժամանակ էլ կա թիմային աշխատանքի կարիքը: Միայնակ ոչինչ չես կարող ու պետք էլ չէ, որ անես:

- Դերասանը նույնը չպետք է լինի. ինչպե՞ս են Ձեր փոփոխման փուլերը տեղի ունենում:

- Երբ խնդիր չես դնում՝ անպայման ուրիշը դառնալու, սկսվում է ճշմարիտ աշխատանքը: Պետք է ճանաչես այդ կերպարը, ուսումնասիրես, հասկանաս, հետո փորձես «դառնալ» այդ մարդը: Վերջում ես հասկանում՝ ինչքանով կարողացար նրան ստանալ ու որքանով համոզիչ դարձար:

- Ի՞նչ եք Ձեզնից տալիս նրանց:

- Ամբողջն ինձնից է. իմ օրգանիկությամբ է, իմ մարմինն է, ձայնը: Ինձ համար կերպարն առաջին հերթին մտածողություն է. եթե կերպարի միտքը կարողացա հասկանալ, մնացածը կգտնեմ: Փորձում եմ հասկանալ, թե ինչպես է մտածում, աշխարհին ոնց է նայում, ինչ բնավորություն եւ խնդիրներ ունի, եւ վերջում՝ ինչ է ուզում: Համապարփակ աշխատանք է, որը պետք է ժամանակի ընթացքում կարողանաս անել: Երբ հանդիսատեսը հավատում է, որ նրա անունը Պողոս է, ոչ թե՝ Բաբկեն, ուրեմն՝ գործիդ կեսն արել ես:

- Ունեցե՞լ եք վատ ներկայացում, որ Ձեր սրտով չի եղել:

- Իհարկե, մեծամասամբ դժգոհ եմ մնում. ոչ թե ձախողվում են, այլ որեւէ բան կարելի էր այլ կերպ անել: Ներկայացումների լավն այն է, որ միշտ հնարավորություն ունես հետո փոխելու, պրոցեսն անընդհատ է: Իսկ ֆիլմում մի 15 անգամ փորձում ես, մեկն է ֆիքսում ու այդպես էլ մնում է: Թատրոնում միշտ կարող ես որեւէ նորություն փորձել, դա շատ հետաքրքիր ու կենդանի գործընթաց է: 3-4-րդ անգամից սկսած՝ ներկայացումը սկսում է իր առանձին կյանքով ապրել:

- Իսկ ինչո՞ւ ոչ հենց ամենասկզբից:

- Պրեմիերային նախորդում է մի քանի ամսվա քրտնաջան աշխատանք, փորձեր, որոնումներ, հաջողություններ, ձախողումներ, ի վերջո, գալիս է այդ ամենն ամփոփելու օրը: Առաջին ներկայացումը սովորաբար լավն է լինում, ամենավատը 2-րդ օրն է, հատկապես, եթե պրեմիերան հաջողված է եղել: Այդ օրը շատ լարված ես լինում, հուզված ու ոգեւորված, չափաբաժինը քչանում է, ու 2-րդն անհաջող է ստացվում, 3-րդը՝ կամ այս կողմ, կամ՝ այն: Պրեմիերան մեծ սթրես է, բայց քանի որ դու ձգտում ես դրան, օրգանիզմիդ վրա այդքան էլ չի անդրադառնում: Մեր ամբողջ կյանքը սթրեսից մինչեւ մյուս սթրեսն է:

- Կերպարին տուն տանո՞ւմ եք, թե՞ թողնում ենք թատրոնում:

- Միշտ: Գործի մեծ մասը տանն է լինում, թատրոնում դրա արդյունքն է երեւում: Մեր աշխատանքը գրասենյակային չի, որ թղթապանակը ծալես ու գնաս տուն: Անընդհատ բացահայտումներ ես անում, նորություն ես ուզում փորձել: Ինչքան շատ ես սիրում դերդ ու մեծ է մարտահրավերը, այնքան ընթացքը բուռն է ու հետաքրքիր: Ժամանակ է եղել, այնքան տարված եմ եղել դերով, որ տնից հողաթափերով եմ դուրս եկել, կամ իմ կանգառն անցել եմ: Հրաշալի էտապ է, այ, եթե դա ճաշակում ես, էլ դրանից պակաս բան չես ուզում:

- Երբ նոր էիք անում առաջին քայլերը, ովքե՞ր են մեծ ազդեցություն գործել Ձեր կայացման վրա:

-Բոլորից, որոնց հետ առիթ եմ ունեցել մասնագիտության բերումով շփվել, որեւէ բան սովորել եմ՝ ե՛ւ լավ, ե՛ւ վատ իմաստով: Դրանք թանկ դասեր են, որոնք քիչ տեղ կկարդաս կամ որեւէ մեկը քեզ կբացատրի: Ինձ համար ավելի շահեկան է տեսնել գործընկերներիս վարքը, քան ինձ խրատ կարդան: Սիրում եմ ինքս գողանալ, լցվել կամ հարցնել: Դա անընդհատ ընթացք է, չկա հանգրվան, որ հասնես ու գոհանաս, հատկապես՝ մեր մասնագիտության մեջ:

- Իսկ ի՞նչ եք կարծում, Դուք ո՞ւմ վրա եք թողնում ազդեցություն եւ Ձեզ ասո՞ւմ են այդ մասին:

- Ասում են, ճիշտն ասած, բայց դա ինձ ավելի է պարտավորեցնում, խուսափում եմ նման բաներից: Երբ իմանում ես, փորձում ես ակամա ուրիշ կերպ լինել, իսկ ես ուզում եմ ինձ հարազատ մնալ, ապրել, աշխատել, շարժվել ինչպես ինձ է հատուկ: Դրան շատ լուրջ պետք չի վերաբերվել. լսեցիր ու մոռացիր: Եթե բոլորը քեզ սիրում են ու լավ են վերաբերվում, ուրեմն՝ մի բան այն չէ:

- Դերասանների բախտը բերում է. մենք թոշակի ենք անցնելու, իսկ դուք կարող եք ամեն տարիքում որեւէ կերպար կերտել:

- Մեծամասամբ՝ այո, բայց դաժան բաներ էլ կան: Բախտի գործոնն ու հանգամանքներն են շատ բան որոշում դերասանի կյանքում. ո՞ւմ կհանդիպի, ե՞րբ, ո՞նց կստացվի:

- Ձեզ այդ առումով հաջողակ համարո՞ւմ եք:

- Միանշանակ: Ում հանդիպել եմ, ինձ համար հավասարաչափ կարեւոր են եղել: Շատ մարդկանցից սովորել եմ՝ ինչ չի կարելի անել կամ ինչպես չի կարելի անել:

Բաբկեն Չոբանյանը


- Ասում են, որ մենք հանդիպում ենք այն մարդկանց, որոնց ինքներս ենք պատրաստ տեսնել մեր կյանքում:

- Դա իսկապես ճշմարտություն է: Վերջերս կրկնել եմ մի քանի անգամ՝ մեր կյանքը մեր մտքերի արդյունքն է: Մենք ինչ մտածում ենք, ինչին ձգտում ենք ու հավատում, անպայման լինում է՝ մարդկանց տեսքով, դիպվածների, անգամ՝ անհաջողությունների: Տիեզերքը քեզ բերում է դրան: Դրա համար մտքերի ու ցանկությունների հետ պետք է զգույշ լինել:

- Իսկ ի՞նչ եք թաքցնում մարդկանցից:

- Ես շատ բաց չեմ ու չեմ էլ պատրաստվում լինել: Բեմում պետք է քեզ թույլ տաս ուրիշ լինել, իսկ կյանքում, եթե այդպես արեցիր, քո ու այդ ուրիշի մեջ ընտրության առաջ ես կանգնելու: Բայց դա չի էլ նշանակում միշտ քարացած մնալ. հիմա փոփոխությունների համար ավելի բաց եմ, քան մի տասնամյակ առաջ:

- Ի՞նչն է պատճառը, տարիքի հե՞տ է կապված:

- Երեւի ավելի խելացի եմ դարձել: Ոչ մի բան ինձ համար վերջնական չի, կատեգորիզմից եմ հրաժարվել, ինչը հրաշալի է, ազատություն է տալիս: Գնահատականներիս մեջ եմ ավելի մեղմ դարձել:

- Ինքներդ Ձեր նկատմա՞մբ էլ:

- Ոչ, ինձից դուրս (ծիծաղում է,- հեղ.): Իմ հանդեպ միշտ նույնն եմ: Եթե դադարեմ իմ նկատմամբ քիչ խստապահանջ լինել, դա մասնագիտությանս մեջ անպայման կանդրադառնա, միանգամից կտեսնեք, իսկ ես դա ինձ չեմ ների:

- Ի՞նչ են արել Ձեր կերպարները, որ ինքներդ երբեք չէիք համարձակվի:

- Այ, իմ մասնագիտության ամենահաճելի պահն է, որ դու պաշտոնապես կարող ես ապրել ուրիշի կյանքով ու անել բաներ, որոնք ինքդ երբեք չէիր փորձի: Դրա համար նաեւ արժանանում ես ծափերի ու քեզ վճարում են: Այդ իմաստով ամենահրաշալի մասնագիտությունն է: Ուրիշ մարդկանց կաշվի մեջ 1-2 ժամ ապրելը հիասքանչ է. բացահայտում ես նոր մասնագիտություններ, հոգեբանություն ուսումնասիրում: Մեր մասնագիտության կենտրոնում մարդն է, ինչքան շատ բան ես իմանում, այնքան հետաքրքիր է:

- Աշխատանքը Ձեզ ավելի շատ տվե՞լ է, թե՞ վերցրել:

- Ինձ համար միշտ փոխադարձ գործընթաց է եղել՝ տալ, վերցնել. այլ կերպ չի կարող լինել: Նախ ես այդքան հարուստ չեմ, որ միայն տամ, ավելի շատ փորձում եմ վերցնել:

- Վերջերս «Օսկար» ստացած Էնթոնի Հոփքինսը թատրոնի մասին այդքան էլ լավ բաներ չի ասել: Նշել է, որ խաղում ես դերեր, որոնք քեզնից առաջ 15 հազար դերասաններ արդեն արել են: Ի՞նչ անել, որ հենց դու հիշվես:

- Դե, Հոփքինսն իրեն կարող է թույլ տալ: Եթե սկսելու ես հիշվելու համար անել, ավելի լավ է՝ չանես: Կերպարը խաղալիս մի շատ կարեւոր հանգամանք կա. ինձ պետք է հետաքրքրի, մարտահրավեր լինի ու վախեցնի: 40 հազար մարդ արած լինի, թե առաջինը լինեմ, ինձ չի հուզում: Երեւի դրանից է, որ որեւէ դերի երազանք չունեմ: Ցանկացած դերի էլ նույն կերպ եմ մոտենում՝ նույն մտավախությամբ ու աշակերտի պատրաստակամությամբ:

- Փաստորեն նաեւ պետք է վախեցնի, դա՞ էլ Ձեզ համար շարժիչ ուժ է:

- Շատ: Ոչ մի կերպարի մասին չեմ ասում՝ այդ ինչ է, կխաղամ: Գուցե, ինքնավստահությունը լավ բան է, բայց ինձ շատ խորթ է: Հակառակը՝ ինչքան շատ ես խաղում, այնքան վստահությունդ պակասում է: Քիչ բան է մնում անելու:

- Դուք խաղացել եք պատերազմի մասին եւ նաեւ մասնակցել 2020-ին տեղի ունեցածին: Ինչպիսի՞ն է իրական պատերազմը, ի՞նչը երբեք չենք տեսնի ֆիլմերում:

- Պատերազմի մասին, ճիշտն ասած, դժվարանում եմ խոսել: Հիմա չեմ կարող դրա միջից պատառիկ առանձնացնել (լռություն,-հեղ.): Ինձ համար փակ թեմա է, որ դրել եմ մի կողմ, այս ամբողջ ընթացքում մտքիս մեջ պատառ-պատառ մարսում եմ ու վախենում բարձրաձայնել: Կիսատ է հնչում, զգացողություն ունեմ, որ մի կարեւոր բան բաց եմ թողնում, հետո իմ ընկալումներն էլ դեռ չեն ամբողջացել: Ահագին թարմ է, ուզում եմ՝ հուզական մասն անցնի, որ կարողանամ մտքերի վերածել: Գուցե երբեք չխոսեմ էլ այդ մասին:

- Դուք Գյումրիից եք, ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները քաղաքի հետ:

- Որդիական են: Շատ սիրում եմ իմ քաղաքն, ու ինչքան մեծանում եմ, սերս ավելի իմաստուն ու գիտակցված է դառնում: Ուրախ եմ, որ Գյումրին է իմ քաղաքը. ամեն քարը, պատը, ծառը հարազատ են, նաեւ՝ մարդիկ: Հիմա ավելի հաճախ եմ ձգտում գնալ:

- Ժամանակի ընթացքում քաղաքն ինչպե՞ս է փոխվել ու թաքնված ի՞նչ գեղեցկություն ունի:

- Բավական մաքրվել են երկրաշարժի հետքերը: Քաղաքն ինձ համար շենքերն ու մարդիկ են բնորոշում, որոնք դեպի լավն են փոխվել: Երկրաշարժի դեպրեսիան անցել է, ավելի շատ են ժպտում: Քաղաքն աշխուժացել է, տարբեր տեղերից զբոսաշրջիկներ են գնում, պահանջվածության զգացողությունը վերադարձել է: Կյանքն աշխուժացել է, շատ լավ, չհանձնվող, պայքարող, ինքնատիպ երիտասարդություն կա, ինչի համար շատ եմ ուրախանում: Մտածողությունն ու քաղաքի էներգետիկան է փոխվել, դա չտեսնել անհնար է:

Հասմիկ Բաբայանը եւ Բաբկեն Չոբանյանը


Վերջերս «Բարեւ, էրգիր» հաղորդման շրջանակում Կարսին ծանոթացա: Երբ շենքերը տեսա, սիրտս լցվեց, լաց եղա, որովհետեւ այնքան նման էր մեր Գյումրու «Կումայրի»  արգելոցի շենքերին, որտեղ ես մեծացել եմ: Հետո ուսումնասիրեցի ու տեսա, որ «Կումայրին» սարքել են Կարսից գաղթած քարագործներն ու ճարտարապետները:

Հիմա սկսում են գնահատել քաղաքի ճարտարապետական արժեքը, ինքնատիպությունը, մթնոլորտը, որն օտարի համար կարող է մռայլ թվալ, բաց ինձ հարազատ է: Շատ ջերմ է, որովհետեւ մանկությունս այդ պատերի մեջ է անցել: Իմ բակում, որտեղ մեծացել եմ, 10 տարուց ավելի չէի եղել, երբ նորից գնացի, տեսա, թե ինչքան փոքր տեղ ենք ապրել, վազվզել, բայց այն ժամանակ շատ մեծ էր թվում: Գյումրին իմ սրտի կարեւոր մասն է:

- «Անհայտ բաժանորդ» ֆիլմում ամեն ինչ պտտվում է հեռախոսների շուրջը: Ինչպե՞ս եք խուսափում այդ մոլուցքից, որ կյանքի առանցքը չդառնա:

- Եթե սթափ հայացքով նայեմ, կախված եմ այնքանով, որքան բոլորը: Ինձ համար ինֆորմացիայի թիվ մեկ աղբյուրն է: Գտել եմ հուսալի աղբյուրներ, մնացածը ֆիլտրում եմ: Աշխատում եմ կախվածություն չունենալ, բայց օրվա վերջում ինձ էլի նախատում եմ, որ ահագին ժամանակ անցկացրի հեռախոսի մեջ: Ինձ թվում է՝ ինչ-որ դատարկ տեղեր ենք սրանով լրացնում, եթե գտնենք՝ ինչով փոխարինել, էլ կարիքն այդքան չի լինի: Ինձ համար միեւնույն է՝ նամակը ոչ մի բանի չի փոխարինի: Ժամանակ առ ժամանակ ստանում եմ, այնքան եմ ուրախանում: Ինչքան էլ չոր տառեր են, ոգին ավելի շատ է երեւում, քան այսօրվա ձայնային հաղորդագրություններում:

- Ո՞ր պահին հասկացաք, որ յուրահատուկ ձայն ունեք:

- Այնքան ասացին, սկսեցի ուշադրություն դարձնել, բայց մինչեւ հիմա էլ չեմ հասկանում՝ այդ յուրահատուկը որն է: Որոշակի տարիքից այս ձայնն իմ ականջին հնչում է ու ինձ համար սովորական է:

Փաշինյանը ջուրը թափեց վրան, երբ փորձում էր ներկայացնել, թե որն է քաղաքացու իրավունքը ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Տեղեկություն՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի մասին Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներիցԱրտակարգ դեպք՝ Արարատում. «Opel»-ը բախվել է իր առջև հայտնված ձիուն, վիրավորներ ու զոհ կան Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա ՍողոմոնյանԳիշերը Երասխում արտակարգ է եղել 36 ժամ ջուր չի լինի Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» 5 զnհ, 32 վիրավnր. հրթիռային հարվածների հետևանքը Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի. «Ժողովուրդ»Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանՍա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ջուր չի լինի Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» Խնձորի չափ կարկուտ Չինաստանում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Տասնյակ հասցեներում լույս չի լինի Օդի ջերմաստիճանը կհասնի +30 աստիճանի Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո (լուսանկարներ) 24 ժամ ջուր չի լինելու «Եվրատեսիլ 2024»․ «Լադանիվա» խմբի փորձնական ելույթը (տեսանյութ, լուսանկարներ) Կիրանցիներն արտասվելով դուրս եկան Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ) Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Փարիզամերձ Առնուվիլ քաղաքում ոգեկոչել են Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Տաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանին Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ում Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղել Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՄարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ 4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է․ ՀՀ արդարադատության նախարարություն Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են 4-ամյա երեխայի դին գտել են լվացքի մեքենայում Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Մի շարք հասցեներում նորից ջուր չի լինի Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները
Ամենադիտված