Հայերեն


Կառավարման «տիկտոկերյան» մոդելը. ո՞րն է լինելու հաջորդ «հանգրվանը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը, որ, չմոռանանք հիշեցնել, ՀՀ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում, պատկերավոր ասած՝ «քոչել է» «Տիկտոկ» սոցիալական ցանց: Սա Փաշինյանի առաջին «սոցցանցափոխությունը» չէ: Նա «թավիշի» շրջանում ակտիվ էր «Ֆեյսբուքում»: Հետո միառժամանակ կարճ հանգրվան ունեցավ «Թվիթերում», հիմա էլ փոխադրվել է «Տիկ-տոկ»: Ու... երկար-բարակ ճառում է, իր խոսքով՝ զրուցում է... պետության, իրավունքի, պարտականությունների մասին: Դեռ կվերադառնանք Փաշինյանի «տիկտոկերային» զրույցների բովանդակային մասին, որքան էլ դրա վերաբերյալ առանձնապես շատ բան չկա ասելու: Բայց, նախքան այդ, դիտարկումների մի ամբողջ շարք կա, կարծում ենք, շատ ավելի էական: Ամենի՛ց առաջինը՝ Փաշինյանի «սոցցանցային» վարքը բացարձակապես անհամարժեք է առկա աղետառատ իրավիճակին, որը, նկատենք, գերազանցապես իր գործունեության հետևանքով եփված «շիլան» է կամ «բորշը», եթե կուզեք՝ թունավոր «աջաբսանդալը»:

Պարզապես նախ՝ ստացվում է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը մի պարապ «տիկտոկեր» է: Այ, այդքան պարապ է, այդքան ազատ ժամանակ ունի, որպեսզի «Տիկ-տոկ»-ով լայվ մտնի, ուղիղ միացում ունենա, «տիկտոկյան» բլոգերություն անի: Այսինքն, այնքան բանուգործ չունի, որ մտնում է «Տիկ-տոկ» ու մի կես ժամ ճառում պետության ու իրավունքի մասին: Նիկոլ Փաշինյան մի ասա, մի նոր Ցիցերոն ու Մաքիավելի ասա (թող ներեն Ցիցերոնի ու Մաքիավելու երկրպագուները): Այնպիսի տպավորություն է, որ նա՝ Նիկոլ Փաշինյանը, ձեռքերը լվացել է ամեն ինչից, երկրից էլ, ժողովրդից էլ, վարչապետությունից էլ: Գնում, հայ մարդկանց պատերազմով է սպառնում, որպեսզի իր ուզածն անեն, այսինքն՝ իրենց հողուջուրը հանձնեն թշնամուն, ավելի ճիշտ՝ չդիմադրեն իր՝ հանձնելու որոշմանը:

Երկրորդ՝ իսկապես այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական անելիքը «Տիկ-տոկի» լայվերն են, իսկ դրանից ազատ ժամանակ նա արտասահմաններում է շրջագայում, հիմնականում՝ ընտանյոք: Իսկ եթե այդքանից հետո ժամանակ է մնում, ապա ահռելի թիկնազորով մեկնում է, օրինակ՝ Ոսկեպար, Հայաստանի Հանրապետության քարտեզի մակետը՝ գրպանը դրած, մարդկանց համոզում, թե՝ հայկական տարածքները... հայկական չեն, այլ թշնամապատկան են: Ի լրումն, սպառնում է, որ եթե դրանք չհանձնվեն թշնամուն, ապա պատերազմ կսկսվի, ըստ որում, Հայաստանի, կոնկրետ՝ Ոսկեպարի վրա կհարձակվեն Ադրբեջանը, Թուրքիան, Պակիստանը, Ռուսաստանը, դե, երևի մեկ էլ՝ մարսեցիները: Այնուհանդերձ, Փաշինյանի «արտագաղթը» «Տիկ-տոկ» հավել յալ դիտարկումների տեղիք էլ է տալիս: Մասնավորապես, կան խոսակցություններ, որ «ներքին կարգով» փաշինյանական սոցցանցային քարոզիչ-ֆեյք-մեկնաբանիչ-զազրախոսիչ անձնակազմին հրահանգվել է առժամանակ թողնել «Ֆեյսբուքն» ու անգամ «Յութուբը» և համատարած ընկղմվել «Տիկ-տոկ»:

Բացի այդ, հատկանշական է, որ «Տիկ-տոկը», որպես տեսանյութային սոցցանց, էապես առանձնանում է իր «թեթև» բովանդակությամբ: Այնտեղ գերիշխում են մակերեսային, ժամանցային, զվարճալի բնույթ ունեցող նյութերը, հիմնականում՝ կարճ: Այսինքն, Փաշինյանի 20-25 րոպեանոց միացումները չափազանց երկար ու ծավալուն են համարվում «Տիկ-տոկի» համար: Ավելին, պարզվում է, որ «Տիկ-տոկը» չի հեռացնում վիրավորական ու ոչ մեջբերելի արտահայտությունները: Ու երբ Փաշինյանն առաջին «տիկտոկերությունն» էր արել, վիրավորական և անմեջբերելի արտահայտությունների հեղեղ էր սկսվել, մինչև որ մեկնաբանությունները չէին փակել: Մի փոքր շեղվելով նշվածից՝ նկատենք, որ վերջին 3-4 օրվա ընթացքում Փաշինյանին ու նրա կառավարությանը վերաբերող լուրերի հրապարակումները, օրինակ՝ ֆեյսբուքյան հարթակում, ուղղակիորեն «ջղային» սմայլիկների «սարեր» են ապահովում, դեռ «մեկնաբանությունները» չհաշված: Սա շատերդ նկատած կլինեք:

Համենայն դեպս, տողերիս հեղինակը դեռ այդքան «ջղայնիկ»-ներ չէր տեսել, որքան վերջին այս օրերին: Եվս մեկ կարևոր դիտարկում. Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, կորցրել է իր առանցքային «գործիքը», իր հիմնական հենարանը, այն է՝ փողոցը: Սա իսկապես էական է. Փաշինյանը գործնականում կորցրել է փողոցը, զուգահեռաբար՝ կորցրել է մարդկանց մեջ մտնելու հնարավորությունները: Ավելին, նա սկսել է կորցնել հենց իր քպականների աջակցությունը: Նրա հենարանը, քաղաքական հույսը մնացել են... իրավապահ-ռեպրեսիվ մարմինները, այն էլ՝ ոչ ամբողջությամբ, ու մեկ էլ՝ «Տիկ-տոկի» լայվերը: Գուցե «Տիկ-տոկից» հետո մի հատ էլ «Օդնոկլասնիկի» մտնի՞... Ի վերջո, այնքա՜ն ազատ ժամանակ ունի, որ էլ ասելու չէ:

Մի երկու խոսք էլ, ինչպես վերը խոստացել էինք, Փաշինյանի «տիկտոկերության» բովանդակային կողմի մասին: Ով ինչից է խոսում: Նիկոլ Փաշինյանը... խոսում է... պետության, պետական ինստիտուտների, իրավունքների, պարտականությունների մասին: Մի անձնավորություն, մի գործիչ, որ բազմիցս հակասական հայտարարություններ է արել, անհաշիվ անգամներ բռնվել է ստելու մեջ, իրար է խառնել պետական կառավարման համակարգը, շփոթի է մատնել այն, որ չի կատարել ու չի կատարում իր պարտավորությունները, որ մշտապես խույս է տվել պատասխանատվությունից, խոսում է պետության, իրավունքի, պարտականության մասին: Նա, որ ԱԱԾ-ին լրջորեն հանձնարարում էր հայտնաբերել... սատանային: Չնայած, գիտե՞ք, հաշվի առնելով «Տիկ-տոկի» ընդհանուր բնույթը, երևի հենց միայն այնտեղ էլ Փաշինյանը կարող է խոսել պետությունից, հայրենասիրությունից, իրավունքներից, պարտականություններից: Երևի այնտեղ է որոշել խոսել, որ ինչ ասում է, հանկած որևէ մեկը լուրջ չընդունի: Մեկ ուրիշ երկրի օտար ղեկավար այդպես վարվեր, միգուցե կխնդայինք, բայց սա մե՛ր երկրի հետ է կատարվում, որպես ռեալ ժամանակում ծավալվող ողբերգությո՛ւն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ահազանգ է ստացվել՝ քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀՀՄ-ն Երևանի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Քաղաքացիները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ. Այս գրությամբ պաստառներ են փակցվել նաև Հայաստանի մարզերում (լուսանկարներ) 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ Շոյգու Հրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն է (տեսանյութ) Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի ՍարգսյանՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի հանգամանքները․ ՔԿ «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլինԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է Դավաճանը հող է հանձնում․ երիտասարդների ակցիան՝ Օպերայի մեծ դահլիճում (տեսանյութեր) Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԴիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանՍտամբուլում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Ողբերգական դեպք․ 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից ընկել է, հետո հիվանդանոցում մահացել Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»
Ամենադիտված