Հայերեն


Գագիկ Խաչատրյանի գործով դատավորը Սյունիքի դատարանում նշանակվելուց հետո հետ է գործուղվել Երևան. ի՞նչ են պարզաբանում ԲԴԽ-ից. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ համարում հրապարակել էինք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի դատաքննությունն իրականացնող դատավոր Արթուր Մկրտչյանը առաջիկա ամիսներին կփոխատեղվի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, և նրան այդ գործով կփոխարինի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Տեղեկացրել էինք, որ թեմայի հետ կապված նաև գրավոր հարցում ենք ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ:

Եվ ահա, Դատական դեպարտամենտից ստացել ենք պատասխանը, որը ներկայացնում ենք ստորև. «Բարձրագույն դատական խորհրդի 20.03.2024 թվականի թիվ ԲԴԽ-281-65 որոշման ընդունման համար հիմք են հանդիսացել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանի կողմից ներկայացված պաշտոնների փոխանակման վերաբերյալ պատճառաբանված դիմումները: Դիմումներում ներկայացված պատճառաբանությունները պարունակում են դատավորների անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տեղեկություններ:

Դատավոր Արթուր Մկրտչյանին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու հարցը Բարձրագույն դատական խորհրդի կողմից չի քննարկվել, քանի որ վերջինս, դիմելով Բարձրագույն դատական խորհրդին, խնդրել է քննարկել իր և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանի պաշտոնների փոխանակման հարցը։

Բարձրագույն դատական խորհուրդը 20.03.2024 թվականին հրավիրված դռնփակ նիստում ուսումնասիրել է ներկայացված դիմումները և անցկացրել է խորհրդակցական սենյակում բաց քվեարկություն: Խորհրդակցական սենյակում անցկացված քվեարկության արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների կողմից ներկայացված պաշտոնների փոխանակման պատճառները համարելով հիմնավոր, որոշում է կայացրել պաշտոնների փոխանակման դիմումները բավարարել:

Բացի այդ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բարձրագույն դատական խորհրդի 26.03.2024 թվականի թիվ ԲԴԽ-31-Ո-72 որոշմամբ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը գործուղվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ շարունակելով քննել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում գտնված գործերը»:

Այսինքն, դատավորներին տեղափոխելու այս անհասկանալի օպերացիան ավելի վաղ է սկսվել. մեկ ամիս առաջ՝ 2024 թ. փետրվարի 14-ին Արմավիրի մարզի դատավորին գործուղել են Սյունիքի դատարան, որպեսզի ստացվի, որ Երևանի և Սյունիքի դատավորներն են փոխանակվում պաշտոններով, մինչդեռ իրականում Վահե Ջիվանյանը այլ դատարանի դատավոր է։ Ընդ որում, Վահե Ջիվանյանը Սյունիքի մարզ գործուղվել էր «դատարանի դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության» հիմքով, իսկ մեկ ամիս անց, չնայած այդ օբյեկտիվ հանգամանքներին, Սյունիքի դատարանում նշանակված նոր դատավորը միանգամից «լքում է» դատարանը։ Ստացվում է, որ վախենալով այն աղմուկից, որը կարող է բարձրանալ այս խիստ կասկածելի տեղափոխությունների արդյունքում, ԲԴԽ-ն որոշել է, որպես «չարյաց փոքրագույն» տարբերակ, Գագիկ Խաչատրյանի գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին հետ նշանակել Երևանի դատարանում։

Այս համատեքստում էլ հենց ԲԴԽ-ն շրջանցել է մեր այն հարցը, թե արդյո՞ք դատավոր Արթուր Մկրտչյանը, որի 65 տարին լրանում է ս.թ. հունիսի 21-ին, այլ դատարան տեղափոխվելու պարագայում օբյեկտիվորեն կհասցնի որևէ գործի ծանոթանալ և լուծում տալ։ Ըստ այդմ, այս ամենից հետո առաջանում է գլխավոր հարցը՝ իսկ ո՞րն է այս ամենի տրամաբանությունը և իրական դրդապատճառը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրագրող Դավիթ Լևոնյանը ճանաչվել է տուժող. ՔԿ «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 11-ամյա դպրոցականի ՊՆ խորհրդակցությանը մասնակցել է ռազմական կցորդ Էրիկ վան Վուրենը ՀՀ–ն և Ադրբեջանը հաստատել են, որ մասնակցելու են Ալմաթիի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել Ինչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Առեղծվածային դեպք՝ Երևանում․ 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գարեգին Բ-ին և Մայր Աթոռին Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՄիրզոյանը և Կուպմանը քննարկել են տարածաշրջանային ծրագրերը Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ ԱլավերդյանՀայտնի են Հայաստանի ձիասպորտի առաջնության հաղթողները Թուրքիան հետևում է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացին Քաղաքացիների իրազեկման ակցիան՝ Արմավիրում (լուսանկարներ) Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր «Զզիջումների շղթան միայն Տավուշով չի սահմանափակվելու»․ մտավորականներն արձագանքում են Բագրատ Սրբազանի կոչին Ողբերգական դեպք՝ Արարատում․ 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կարևոր․ սողանք է եղել Լծեն-Տաթև ճանապարհին Հզոր փոշու փոթորիկը պատել է Ռուսաստանի Իրկուտսկի մարզը (տեսանյութ) 36 ժամ գազ չի լինի Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Կարևոր․ սողանք է եղել Լծեն-Տաթև ճանապարհին Անչափահասները սարսափելի ավտովթարի զոհ են դարձել. նրանք սթափ չեն եղել Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցել 2 կողմից անհայտ կորածների որոնման գործում 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՓաշինյանը ջուրը թափեց վրան, երբ փորձում էր ներկայացնել, թե որն է քաղաքացու իրավունքը ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Տեղեկություն՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի մասին Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներիցԱրտակարգ դեպք՝ Արարատում. «Opel»-ը բախվել է իր առջև հայտնված ձիուն, վիրավորներ ու զոհ կան Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա ՍողոմոնյանԳիշերը Երասխում արտակարգ է եղել 36 ժամ ջուր չի լինի Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» 5 զnհ, 32 վիրավnր. հրթիռային հարվածների հետևանքը Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի. «Ժողովուրդ»Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ Զաքարյան
Ամենադիտված