Հայերեն


Հայաստանում մարդիկ լիովին չեն գիտակցում՝ ինչ է նշանակում թշնամանալ Ռուսաստանի հետ. Չալաբյան

Քաղաքականություն

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը կարող է վերածվել թշնամանքի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանում մարդիկ լիովին չեն հասկանում, թե ինչ է նշանակում թշնամություն Ռուսաստանի հետ։

Չալաբյանի կարծիքով՝ այսպես շարունակվելու դեպքում Ռուսաստանը կարող է դադարեցնել ազատ վիզային ռեժիմը Հայաստանի հետ, որից հետո տասնյակ հազարավոր մարդիկ չեն կարողանա մեկնել Ռուսաստան աշխատելու։

«Ռուսաստանի հետ ունենք հսկայական ծավալի առևտուր, ֆինանսական հոսքեր, ներդրումներ։ Ռուսաստանը եթե նույնիսկ ուժային որևէ գործողություն չանի, կարող է տառացիորեն տնտեսապես խեղդել Հայաստանին, որովհետև նշաններ են ցույց տալիս, ասում են՝ շատ մի գրգռեք իրավիճակը, մենք էլ լծակներ ունենք։ Չպետք է թույլ տալ, որ Ռուսաստանը սկսկի կիրառել այդ լծակները, որովհետև դա լինելու է մեր ժողովրդի, ամեն մեկի քրտինքի և արյան հաշվին»,- ասել է Չալաբյանը։

Նրա դիտարկմամբ՝ Արևմուտքը Ռուսաստանի հետ հակամարտության ամենաթեժ փուլում է գտնվում. Մակրոնը չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը, իսկ Լեհաստանն ահազանգում է, թե պատերազմը մոտենում է իրենց սահմաններին, և պետք է պատրաստ լինել կռվելու ընդդեմ Ռուսաստանի։

«Արևմուտքում հիստերիան աճում է, թեև չեմ կարծում, որ Ռուսաստանը հարձակվելու է Եվրոպայի վրա։ Արևմուտքում ցանկացած գործընթացի նայում են այս պրիզմայով։ Նրանց հետաքրքրում է սեփական անվտանգությունն ու Ռուսաստանի նկատմամբ առավելության հասնելը, ոչ թե Հայաստանը։ Սա հանգեցնում է Հայաստանի պարտությանը, որովհետեւ Արեւմուտքի հետ մեր ցանկացած պայմանավորվածություն Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հաշվին է կատարվում։ Բայց, ի տարբերություն Արևմուտքի, Ռուսաստանը տարածաշրջանում ներկայացված է ռազմական ուժով, իսկ Արևմուտքը՝ ոչ։ Արևմուտքի ազդեցությունը տարածաշրջանում փափուկ ուժի տեսքով է՝ կարող են, օրինակ, պատժամիջոցներ կիրառել կամ առևտրային սահմանափակումներ մտնել, բայց ռազմական ուժ, ի վերջո չունեն, իսկ Ռուսաստանն ունի։ Ընդ որում, չմոռանանք, որ Հյուսիսային Կովկասում, Կասպից ծովի վրա ևս ռազմական զգալի ներկայություն ունի Ռուսաստանը, որի ազդեցությունը տարածաշրջանի վրա շատ ավելի ուղիղ է։ Չմոռանանք նաև, որ Իրանը ոչ թե Արեւմուտքի, այլ Ռուսաստանի դաշնակիցն է, և Իրանի զինված ուժերն էլ են ազդում տարածաշրջանի վրա՝ հաճախ Ռուսաստանի հետ համատեղ ու կոորդինացված գործողությունների միջոցով։

Ասում են՝ վիզային ռեժիմը կարող են ազատականացնել ԵՄ-ի հետ։ Շատ լավ, հրաշալի է, միայն լավ կլինի, եթե վիզային ռեժիմն ազատականացվի, բայց սրա համար պիտի վճարենք Տավուշի գյուղերո՞վ, առանց վիզայի Եվրոպա գնալ-գալու համար պետք է Տավուշի գյուղերը հանձնե՞նք։ Կշեռքի նժարի վրա հավասար բաներ չեն դրված։ Ցավալին այն է, որ հասարակության որոշ մասն անտարբեր է Տավուշի գյուղերի նկատմամբ, բայց առանց վիզայի Եվրոպա ճամփորդելու նկատմամբ, ընդհակառակը, ավելի տարբերակված է՝ դա ավելի կարևոր է նրանց համար, քան Տավուշի գյուղերը»,- նշեց Չալաբյանը։

«Past». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կարևոր․ սողանք է եղել Լծեն-Տաթև ճանապարհին Հզոր փոշու փոթորիկը պատել է Ռուսաստանի Իրկուտսկի մարզը (տեսանյութ) 36 ժամ գազ չի լինի Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Կարևոր․ սողանք է եղել Լծեն-Տաթև ճանապարհին Անչափահասները սարսափելի ավտովթարի զոհ են դարձել. նրանք սթափ չեն եղել Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցել 2 կողմից անհայտ կորածների որոնման գործում 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՓաշինյանը ջուրը թափեց վրան, երբ փորձում էր ներկայացնել, թե որն է քաղաքացու իրավունքը ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Տեղեկություն՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի մասին Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներիցԱրտակարգ դեպք՝ Արարատում. «Opel»-ը բախվել է իր առջև հայտնված ձիուն, վիրավորներ ու զոհ կան Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա ՍողոմոնյանԳիշերը Երասխում արտակարգ է եղել 36 ժամ ջուր չի լինի Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» 5 զnհ, 32 վիրավnր. հրթիռային հարվածների հետևանքը Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի. «Ժողովուրդ»Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանՍա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ջուր չի լինի Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» Խնձորի չափ կարկուտ Չինաստանում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Տասնյակ հասցեներում լույս չի լինի Օդի ջերմաստիճանը կհասնի +30 աստիճանի Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո (լուսանկարներ) 24 ժամ ջուր չի լինելու «Եվրատեսիլ 2024»․ «Լադանիվա» խմբի փորձնական ելույթը (տեսանյութ, լուսանկարներ) Կիրանցիներն արտասվելով դուրս եկան Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ)
Ամենադիտված