Հայերեն


Մեր ապագան այդպես էլ չեկավ… հիմա հայրենիքս էլ չկա, հայրենիքիս պաշտպանն էլ, հերոսներին էլ ամեն օր արժեզրկում են

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Ես այրիացա, երբ ընդամենը 23 տարեկան էի… միայն ցավում եմ, որ երեխա չհասցրեցինք ունենալ, չստացվեց, չնայած որ ես էլ, ինքն էլ երազում էինք վայելել ծնող դառնալու բերկրանքը»,- MediaHub-ին պատմում է Օքսանա Հայրապետյանը։ 

Նրա ամուսինը՝ սպիտակցի Հմայակ Հայրապետյանը, ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, տեղափոխվել է Արցախի Ներքին Հոռաթաղի հրետանային զորամաս, մարտկոցի հրամանատար էր։ Մասնակցել է ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմներին։ Ցավոք, հոկտեմբերի 21-ին նրա վերջին մարտն էր՝ Նոր Կարմիրավան բնակավայրում։

«Նա գերազանց հրամանատար էր, իսկ որպես մարդ՝ աննկարագրելի բարի։ Ես միշտ ասում եմ, որ պատերազմում ես միայն չայրիացա, այլ կորցրեցի այս կյանքում ինձ կես խոսքից հասկացող անչափ հոգատար մի մարդու, որի բացակայությունը զգում եմ ամեն օր, ամեն վայրկյան»,- նշում է կինը։ 

Հմայակ Հայրապետյանը 29 տարեկան էր, պետական ու գերատեսչական պարգևներից բացի զորամասը նրան հետմահու շնորհել է նաև մայորի կոչում։ Հուղարկավորվել է հայրենի Սպիտակի հերոսների պանթեոնում։ 

Օքսանան, որ քիմիա-կենսաբանության ուսուցչուհի է, ասում է, որ իր ու ամուսնու սիրելի վայրը Ներքին Հոռաթաղի Սուրբ Գևորգ եկեղեցու բակն էր, որտեղ ժամերով նստում ու խոսում էին ապագայից, որն այդպես էլ չեկավ, ընդհատվեց։ 

«Ինքը շատ կապված էր ծառայությանն ու իր զինվորներին, որից մեկը եղբայրս էր։ Ես զարմանում էի, թե ինչպես կարելի է հավասարապես նվիրվել և՛ ծառայությանն ու ընտանիքին, և՛ ընկերներին ու Հայաստանում ապրող հարազատներին»,- ասում է երիտասարդ կինը:

Ամուսնու հանդեպ ունեցած սերն Օքսանան արտահայտել է Ն․Հոռաթաղի եկեղեցու բակում նրա անունով խաչքար տեղադրելով։ 

«Ամուսնուս զոհվելուց հետո քանի որ հաճախ չէի կարող գալ-գնալ, որոշեցի խաչքար տեղադրել այն վայրում, որն ամենաշատն ենք սիրել։ Միայն այնտեղ էի զգում Հմայակի ներկայությունը։ Բացի այդ, Գառնաքար գյուղի դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է ամուսնուս անունով։ Հետո զորամասի սպայակազմը զոհված հերոսների հիշատակը հավերժացնող սրբատեղ է կառուցել։ Օրեր առաջ ադրբեջանական Տիկ-տոկ ալիքներով տեսա, որ թշնամիները Սուրբ Գևորգի ու զորամասի տարածքում են ու պղծել են մեր խաչքարերը, վերացնում են հայակական հետքը, առավել ևս մաքրում են մեր հերոսներին հիշեցնող ամեն ինչ»,- ափսոսանքով նշում է կինը։ 

2023-ին Օքսանան Իվանյան՝ խաղաղապահների կենտրոնակայան է տարհանվել Առաջաձորից։ Վշտանում է, որ այդպես էլ չկարողացավ գնալ Հոռաթաղ, փրկեր ամուսնու նկարները, որ զինվորները պահում էին իր աշխատասենյակում, կամ գոնե թաքցներ խաչքարը, որ ադրբեջանցիները չպղծեն ամուսնու և հայրենիքի պաշտպանության մարտերում անմահացած հերոսների հիշատակը։ 

«Իմ 2 հորեղբայրներն էլ անմահացան առաջին ազատամարտում։ Չնայած իրենց ընտանիքների կրած դժվարություններին՝ դա հաղթանակի շրջան էր մեզ համար։ Այսինքն` իմաստավորում ուներ իրենց չլինելը։ Հիմա հայրենիքս էլ չկա, հայրենիքիս պաշտպանն էլ, իսկ հերոսներին ու նրանց կատարածն արժեզրկում են ամեն օր»։

Օքսանան ասում է, որ իր ցավին մինչ օրս ապրումակցում են Հմայակի զինվորական ընկերներն ու նրանց ընտանիքները, որ ցանկացած պահի երիտասարդ կնոջ կողքին են։ 

«Բայց նրա չներկայությունը ոչ ոք չի կարող լրացնել։ Այցելում եմ իր գերեզմանին։ 4 տարի անցնի, 104 անցնի, միևնույն է, սիրելի մարդկանց կորուստը, նրանց հանդեպ կարոտը ժամանակը ո՛չ մեղմում է, ո՛չ էլ սփոփում»,- ընդգծում է նա։ 

Հզոր փոշու փոթորիկը պատել է Ռուսաստանի Իրկուտսկի մարզը (տեսանյութ) 36 ժամ գազ չի լինի Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Կարևոր․ սողանք է եղել Լծեն-Տաթև ճանապարհին Անչափահասները սարսափելի ավտովթարի զոհ են դարձել. նրանք սթափ չեն եղել Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցել 2 կողմից անհայտ կորածների որոնման գործում 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՓաշինյանը ջուրը թափեց վրան, երբ փորձում էր ներկայացնել, թե որն է քաղաքացու իրավունքը ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Տեղեկություն՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի մասին Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներիցԱրտակարգ դեպք՝ Արարատում. «Opel»-ը բախվել է իր առջև հայտնված ձիուն, վիրավորներ ու զոհ կան Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա ՍողոմոնյանԳիշերը Երասխում արտակարգ է եղել 36 ժամ ջուր չի լինի Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» 5 զnհ, 32 վիրավnր. հրթիռային հարվածների հետևանքը Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի. «Ժողովուրդ»Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանՍա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ջուր չի լինի Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» Խնձորի չափ կարկուտ Չինաստանում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Տասնյակ հասցեներում լույս չի լինի Օդի ջերմաստիճանը կհասնի +30 աստիճանի Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո (լուսանկարներ) 24 ժամ ջուր չի լինելու «Եվրատեսիլ 2024»․ «Լադանիվա» խմբի փորձնական ելույթը (տեսանյութ, լուսանկարներ) Կիրանցիներն արտասվելով դուրս եկան Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ) Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Փարիզամերձ Առնուվիլ քաղաքում ոգեկոչել են Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Տաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանին
Ամենադիտված