Հայերեն


Ինչպիսին է «Էլենի օրագրի» Մարիամը` էկրանից այն կողմ․ լուսանկարներ

Life
 

 

 

Դերասանուհի Հասմիկ Խոջյանին հեռուստադիտողները ճանաչեցին «Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը» հեռուստասերիալով, որտեղ նա մարմնավորում է Մարիամին։ Առաջին հայացքից գրքերից այն կողմ ոչինչ չտեսնող Մարիամին Հասմիկը միանգամից է սիրել։ Սա այն կերպարն է, որով նա համարձակ ու ինքնավստահ մուտք գործեց հեռուստատեսություն` այն ներկայացնելու համար ներդնելով դերասանական բոլոր կարողությունները, ամեն օր ուսումնասիրելով ու նոր գծեր բացահայտելով նրա մեջ։

 

Որևէ կերպար խաղալիս այն դառնում է դերասանի մի մասնիկը, Մարիամն էլ Հասմիկի մի մասնիկն է, սակայն իրենից շատ տարբերվեղ մասնիկը։ Դերասանուհու համար լավագույն հաճոյախոսություններից մեկն այն է, որ կերպարն իրենից շատ տարբեր է։ Ասում է` դա նշանակում  է, որ իրեն հաջողվել է մասնագիտական ճիշտ մոտեցում ցուցաբերել և կերպար ստեղծել։

 

Tert.am Life–ը հետաքրքիր զրույց է ունեցել Հասմիկի հետ ինչպես մասնագիտական ուղու, այնպես էլ առօրյա կյանքի, հետաքրքրությունների ու իր տեսակի մասին։

 

 

Հասմիկ, ինչպես ճանապարհդ քեզ բերեց Թատերական ինստիտուտ։

 

–Մինչև Թատերական ընդունվելը երկար տարիներ եղել եմ «Մետրո» թատրոնում, էդտեղից էլ  ուղղորդվել եմ դեպի դերասանական կյանք։ Շատ փոքր տարիքից, երբ հասակակիցներս բակում խաղում էին, ես գնում էի երգի, պարի, գեղասահքի, երաժշտական դպրոց, հաղորդավարական դասընթացների` գերզբաղված գրաֆիկ ունեի։ Ես ինչ ճանապարհ էլ ընտրեի, արվեստի մեջ էր լինելու, որովհետև այդպես էի մեծացել։ Մի անգամ էլ գնացի «Մետրո» թատրոն, որտեղից այլևս չկարողացա կտրվել։ Խաղում էի ներկայացումներում, իսկ դա ուղղակի «հիվանդություն» է։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոնա Մարտիրոսյանը շատ մեծ  նշանակություն ունեցավ հետագայում այս մասնագիտությունն ընտրելուս համար։ Թատերական գնալս ինքնըստինքյան ստացվեց, այլ ելք, կարծես, չկար։

 

–«Էլենի օրագիրը» առաջին հեռուստասերիալն է, որում նկարահանվել ես։ Հեռուստատեսություն մտել ես ուսումդ ավարտելուց հետո միայն։ Ինչո՞ւ ուսանողական տարիներին ակտիվ չէիր այս դաշտում։

 

–Ես ոչ մի սերիալում չէի նկարահանվում, որովհետև ինձ նյարդայնացնում էր, երբ տեսնում էի, որ դերասանն ինքն իրեն է խաղում էկրանին։ Սերիալում ավելի դժվար է կերպար ներկայացնելը, քան թատրոնում։ Մարիամի կերպարն ինձ շատ ոգևորեց ու մինչև հիմա նույն ոգևորությամբ եմ խաղում, քանի որ ամբողջությամբ ստեղծված կերպար է, բացարձակ կապ չունի ինձ հետ, հատկապես, արտաքին նշաններով՝ հագուկապով, սանրվածքով։

 

Ես ավարտել եմ Ռաֆայել Քոթանջյանի կուրսը։ Իմ դասախոսներից ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել Լալա Մնացականյանը, ով մինչև հիմա օգնում է ինձ իր խորհուրդներով։ Երբ ընդունվեցի, ռեկտորը Արմեն Մազմանյանն էր։ Նա արգելում էր  նկարահանվել։ Ինձ մոտ մնացել էր նստվածքը, որ ուսանողը սովորելու շատ բան ունի։ Կարծում եմ` դերասանն առաջնային պետք է կայանա  թատրոնում ներկայացումներ խաղալով, հետո միայն սերիալում։

 

 

–Ի՞նչ ներկայացումներում ես ներգրավված եղել։ Կարողացե՞լ ես կայանալ բեմում։

 

–Կայանալու տեղ դեռևս շատ կա։ Հիմնականում ներգրավված եմ եղել ուսանողական ներկայացումներում։

 

–Որքան էլ դերասաններն ասում են` մասնագետի համար բարդ կերպարներ չկան, գոնե, դեբյուտային դերի դեպքում շատերին օգնում է իրենց ավելի մոտ, քան լրիվ խաղարկային դեր ներկայացնելը։ Մարիամի կերպարը կերտելիս բարդություններ չկայի՞ն։

 

–Բարդ է պահել կերպարի օրգանիկան, ինչն առաջնային է սերիալի համար։ Ամեն անգամ մտածում ես` ինչ կհագներ, ինչ սանրվածք կընտրեր, ինչպես կխոսեր այդ աղջիկը։ Ամենօրյա աշխատանք է պահանջում, եթե մի օր չաշխատես, կերպարդ կկորի, սակայն ինձ համար դա ավելի հաճելի է։

 

–Զգեստապահարանումդ կարողանո՞ւմ ես կերպարիդ համապատասխան հագուստ գտնել։

 

–Ցավոք, չէ։ Շատ քիչ դեպքերում եմ հագել այն, ինչն իրական կյանքում հագնում եմ։ Անընդհատ նոր հագուստներ եմ գնում, բայց վերջերս անձամբ ինձ համար ոչինչ չեմ գնել։ Երբ բացում եմ զգեստապահարանս, թվում է` Մարիամիկի զգեստապահարանն է։)

 

 

–Շատերը խոստովանում են, որ հայտնիության հետ շատանում է նաև հակառակ  սեռի ուշադրությունը, սակայն քո էկրանային կերպարը գայթակղիչ, գրավիչ լինելու շեշտադրում չունի։ Շատ աղջիկների համար ցանկալի  չէ նման կերպարով ներկայանալը, որովհետև այս տարիքում կարևորում են գրավչությունն ընդգծելը։ Ի սկզբանե, մտածե՞լ ես այս մասին։

 

–Չեմ մտածել, որովհետև կյանքում չեմ ունեցել ուշադրության պակաս, թերարժեքություն։

 

Կողակից ունե՞ս։

 

–Ոչ։

 

–Կերպարը վերապրելը, հույզերը թատրոնում և կինոյում շատ տարբեր են։ Ի՞նչ տվեց քեզ սերիալում խաղալը։

 

–Ինձ շատ բան է տվել։ Այն աշխատանքը, որ պահանջվում է սերիալում, կարևոր է։ Ես ամեն օր նայում եմ սերիալը, ուզում եմ հասկանալ` ինչն է սխալ, ինչն է ճիշտ, ինչն է պետք պահել, ինչը` փոփոխել։ Ամենօրյա աշխատանքը շատ հավես է։

 

Իհարկե, պետք է կարողանաս հոգևոր սնունդ ստանալ, որպեսզի էներգիա ունենաս սերիալում ծախսելու։ Թատրոնում էներգետիկան ավելի շատ է, քանի որ երկար ժամանակ փորձեր ես անում, 1 օր խաղում ես, տալիս ամբողջ էներգիադ ու ստանում պատասխանը հանդիսատեսից։

 

 

–Եթե թատրոնում խաղիդ «պատասխանը» հանդիսատեսի ծափողջույններն են, սերիալի արձագանքը հայտնիությունն է։ Քեզ արդեն ճանաչու՞մ են։ Հայտնիությունը հասցրե՞լ է մտնել քո անձնական տարածք։

 

–Այո, բայց անձնական տարածք դեռևս չի մտել։ Կարծում եմ` երբ ունես դերասանի մասնագիտություն, խաղում ես սերիալում, հայտնիությունը սպասելի է և նորմալ։

 

Հայտնի դառնալուց հետո բոլորը սպասում են, որ «աստղայինդ պիտի տանի»։ Հաճա՞խ են քեզ  ասում` քո աստղայինն էլ տարավ։)

 

-Չեմ անում այնպիսի բաներ, որ այդպես ասեն։ Ես նույնն եմ, գուցե, մասնագիտական աճ եմ ապրել, սակայն որպես Հասմիկ` նույնն եմ մնացել։

 

–Թատրոնում քեզ տարբեր կերպ դրսևորելու  հնարավորություն ունես։ Դերասանությունն ի՞նչ դրսևորում ունի իրական կյանքումդ։

 

Չունի։ Մեկ–մեկ ասում են` կարծես դերասանուհի չլինես, ինչու չես շփվում, ինչու ազատ չես։ Ես այսպիսին եմ։ Շփվող եմ, բայց միջավայրից շատ բան է կախված։ Բնավորությամբ հանգիստ մարդ եմ, իսկ ազատություն ասվածն ինձ համար այսքանն է։

 

 

– Քեզ ճանաչում  են էկրանային կերպարով և շատերին թվում է` իրականում էլ խելոք, հանգիստ «երեխա» ես։) Ինչպիսի՞ն է իրական Հասմիկը, որը տարբերվում է Մարիամից։

 

–Մարիամը շատ արագախոս է, արագաշարժ։ Ես ավելի հանգիստ եմ։ Նա բացարձակ չշփվող էր մինչև Էլենի  հայտնվելը, ես բոլորի հետ շփվում եմ, կապ եմ պահում։ Որքան էլ կարդամ, սովորեմ, միայն դրանով չեմ ապրում։ Ես հանդարտ կլինեմ, թե ոչ, կախված է տեղից, հանգամանքներից, միջավայրից։ Ես բաց, ազատ, շփվող, չկաշկանդվող մարդ եմ։ Երբեմն, ասում են, նույնիսկ, շատախոս։ Դա երևի, տրամադրությունից է կախված։

 

Կարծում եմ, բնական է, որ կլինեն նաև նմանություններ։ Ի վերջո, եթերում քո ձայնն է, ժեստերը։ Սկզբնական փուլում, երբ ինձ դրսում տեսնում էին, քչփչում էին` Մարիա՞մն է, թե՞ ոչ։ Ինձ հաճելի է, որ մարդիկ երկմտում են, միանգամից չեն հասկանում` ես եմ, թե ոչ, նշանակում է` ստացվել է  կերպար ստանալ։ Թեև հիմա արդեն սկսել են ավելի շատ ճանաչել, հավանաբար, «ստաբիլ» եթերում լինելու արդյունքն է։

 

–Մասնագիտությունից դուրս ի՞նչ հետաքրքրություններ ունես։ Ինչպե՞ս ես լրացնում ժամանցդ։

 

–Արդեն չեմ էլ հիշում։ Պարզվեց, վաղուց ազատ ժամանակ չեմ ունեցել։ Ազատ ժամերին կարդում եմ։ Կյանքիս այս փուլում այլ հետաքրքրություններս ավելի քիչ են, քան աշխատանքս։

 

 

–Նշեցիր, որ սիրում ես պարել, որքանո՞վ ես մասնակից ակումբային ակտիվ կյանքին։

 

–Ակումբային կյանքը, փաբերը բացարձակ իմը չեն։ Եթե ընկերախումբը որոշի, որ նման տեղ ենք գնում, մեծ սիրով կգնամ, սկզբից մինչև վերջ կպարեմ, սակայն այս  դեպքում կարևորը կլինի ոչ թե տեղը, այլ ընկերախումբը։ Ես ավելի շատ սիրում եմ թեյի շուրջ հավաքվել մեր կամ ընկերներիցս մեկի տանը, որևէ սրճարանում։ Ավելի շատ տնային մարդ եմ։

 

Ո՞րն է ազատության սահմանը քեզ համար։

 

–Մի լավ խոսք կա` բռունցքդ մեկնիր մինչև դիմացինիդ դեմքը։ Ինձ համար դա է ազատության սահմանումը։ Ես ազատ եմ` ելնելով իմ ընտանիքի չափանիշներից, ազատ եմ այնքան, քանի դեռ չեմ վնասի դիմացինիս։

 

Հայ ընտանիքներից շատերում կարծրատիպային մոտեցում կա դերասանի մասնագիտության հանդեպ։ Ընտանիքդ ինչպե՞ս արձագանքեց որոշմանդ։

 

– Ի սկզբանե, ինձ ուղղորդել է ընտանիքս։ Ընտանիքումս դերասաններ չկան, սակայն նրանք սիրում էին այս ասպարեզն։ Ընտանիքիս անդամները գիտեն` ես ինչ եմ անում, տեղյակ են իմ ուղղուց։ Նրանք ավելի շատ ոգևորում են ինձ, քան սահմանափակում։

 

 

–Ընտանիքդ ազդեցությունը քեզ վրա շատ մեծ է։ Ովքե՞ր են ընտանիքիդ անդամները, ինչո՞վ են զբաղվում։

 

–Հայրս, հիմա չի աշխատում, մայրս, գրեթե, միշտ չի աշխատել։ Ծնողներս տարիքով  մեծ են։ Ես տան փոքրն եմ։ Եղբայրս բժիշկ է, ինձանից մեծ է 14 տարի։

 

–Ծնողներիդ հետ, գրեթե, երկու սերնդի տարբերությունն ինչպե՞ս է ազդում հարաբերությունների վրա։ Կարողանո՞ւմ եք ընկերություն անել։

 

–Տարիքային տարբերությունը չի ազդում։ Պապայից մեկ–մեկ կարող եմ «քաշվել», մամայից` չէ։ Մեր դեպքում ընկերական  հարաբերությունները պահվել են, ուղղակի, երբ ծնվողներդ մեծ են, շատ ավելի գիտակից են։ Եթե իմ ծնողներն այդքան հասուն չլինեին, գուցե, օրինակ` դերասանուհի դարձած չլինեի։ Եղբորս հետ էլ է տարիքային տարբերությունը մեծ, բայց դա հաճելի է։ Կարծես, 2 հայր ունենաս։ Քեզ պաշտպանված ես զգում։

 

–Պաշտպանության կարիք հաճա՞խ ես ունենում։

 

 –Չէ, ես կարողանում եմ պաշտպանել ինձ։ Յուրաքանչյուրի հետ իր լեզվով եմ խոսում։ Բացարձակ խեղճացող չեմ։

 

 

–Ամեն դեպքում, ի՞նչը կարող է քեզ խեղճացնել, ընկճել։

 

–Հարազատիս վատառողջ լինելը։

 

–Տեսակով հարմարվո՞ղ ես։

 

–Նայած ինչ հարցով։ Եթե պիտի հարմարվեմ այնպիսի բանի հետ, որը կխանգարի իմ ընտանիքն, իմ աշխատանքին, մինչև վերջ կպայքարեմ։

 

Եթե փոքր, կենցաղային հարցեր են, դրանց շուրջ կհարմարվեմ։ Ես հարմարվող չեմ սկզբունքային հարցերում, սակայն ինձ համար միշտ կա փոխզիջման տարբերակը։ Եթե ինձ զիջում են, ես էլ դիմացինիս կարող եմ զիջել ինչ–որ հարցերում, սակայն ոչ ամբողջովին։

 

–Իսկ որպես դերասանուհի հնազա՞նդ ես, թե՞ փորձում ես, անպայման, ներկայացնել քո կարծիքն ու հասնել դրա ռեալիզացմանը։

 

–Փորձում եմ հնարավորիս հնազանդ լինել, եթե դա ինձ շատ չի խանգարում։ Համատեղ աշխատանքը շատ եմ  կարևորում։ Պետք է միասին քննարկել զարգացումները, հնարավոր է` դերասանը խելամիտ առաջարկ անի, հնարավոր է` ռեժիսորը։ Եթե դերասանը միշտ լռի, կերպարը կտուժի, սակայն դերասանի ամբիցիոզ լինելն էլ պետք է տեղին լինի։

 

 

Դու ամբիցիո՞զ ես։

 

–Որոշ հարցերում այո, որոշ հարցերում` ոչ։ Եթե ինձ համար լինի սկզբունքային հարց, կարող եմ և ամբիցիոզ թվալ, եթե ոչ, կարող եմ զիջել։ Մեր նախագծում դեռ չի եղել նման հարց, որ ես իմ ասածն առաջ տանեմ, ռեժիսորը կամ խաղընկերս`իր։

 

Հասմիկ, քո ֆեյսբուքայան էջում կան լուսանկարներ, որտեղ ընդգծված է կանացի գրավչություն, սակայն շատ բաց չեն։ Որոշ դերասաններ ասում են, որ բաց տեսարաններում նկարահանվելը մասնագիտության մի մաս է, մյուսներն ասում են, որ իրենք չեն նկարահանվի բաց տեսարաններում։ Ո՞րն է քեզ համար բաց նկարահանվելու սահմանը։

 

–Շատ բան կախված է նախագծից, ռեժիսորի տված խնդիրներից։ Ամբողջությամբ բաց նկարահանվելը հիմա, ամեն դեպքում, բացառում եմ։ Թե հետո ինչ կլինի, չգիտեմ։ Չնայած չեմ կարծում` Հայաստանում բաց տեսարանում նկարահանվեմ։

 

Կարծում եմ` ամեն ինչ կարելի է անել գեղեցիկ, էսթետիկ։ Կարելի է ստանալ տեսարաններ, որոնք իրականում բաց չեն եղել, սակայն կա իմիտացիա։ Հաճախ նման տեսարանները նկարահանվում են «դուբլյորով»։ Կարծում եմ` դա ամենահարմար տարբերակն է։ Նման հարցերում կարելի է փոխհամաձայնության գալ։ Հնարավոր է` դերասանը  շատ համապատասխան լինի կերպարին, սակայն չհամաձայնի նկարահանվել բաց տեսարանում։ Կարելի է նկարահանել «դուբլյորով»` դերասանը նկարահանվի խոշոր պլաններում, «դուբլյորը»` ընդհանուր։

 

Մենք ապրում ենք հայաստանյան իրականության մեջ, որտեղ նման տեսարաններում «դուբլյորների» չեն օգտագործում։ Ռեժիսորներն էլ հաճախ ասում են, եթե չես ուզում նկարահանվել, այլ դերասանի կհրավիրենք։

 

–Ցավալի է, չէ՞։ Ամեն ինչ պետք է լինի Էսթետիկայի սահմաններում։ Դերասանը չի ասում` չէ, փորձում է փոխհամաձայնության գալ։

 

 

–Ո՞ւր են տանում քեզ քո նպատակները։

 

–Մի շրջան վատ սովորություն ունեի, դեռ ոչինչ չարած խոսում էի  ծրագրերիս մասին։ Հետո հասկացա, որ ճիշտ է գործ անել ու դանով ցույց տալ, թե ուր են տանում նպատակներդ։ Ամեն դեպքում, որտեղ էլ լինեմ, ծրագրերս կապված են մասնագիտությանս հետ։ Այն ժամանակ ասում էի` թատրոնը հաստատ կա, կինոն` չգիտեմ, սակայն հիմա, երբ  նկարահանվում եմ, հասկանում եմ, որ երկուսից էլ չեմ կարող կտրվել։

 

–Հասմիկ, հիմա գրեթե բոլոր նախագծերի դերասաններին քասթինգով են ընտրում, սակայն մի դեպքում դերասանին հրավիրում են մասնակցելու քասթինգի, մյուս դեպքում` դերասանն իր նախաձեռնությամբ է գնում քասթինգի։ Ինքդ հրավերի սպասող դերասանուհի՞ ես։

 

– Նորմալ եմ համարում քասթինգների մասնակցելը, սակայն ես չեմ դիմի, որ ինձ ընդգրկեն ինչ–որ նախագծում։ Չեմ կարողանում ինքս նախաձեռնել, գնալ։ Մտածում եմ, եթե պետք լինեմ, ինձ կգտնեն։

 

–Բայց չէ՞ որ քեզ պետք է ճանաչեն։ Հնարավոր է` շատ համապատասխան լինես կերպարին, սակայն քո տեղը չիմանան։

 

–Բնականաբար, կա այդ գործոնը, սակայն կարծում եմ, որ լինելու բանը կլինի։ Եթե ես պետք է լինեմ այդ տեղում, կլինեմ։

 

 

 

–Այսինքն` ինքդ քայլերի չե՞ս դիմում` մտածելով, որ ամեն ինչ կանխորոշված է։

 

–Իհարկե, մեզնից շատ բան է կախված, ամեն ինչ կանխորոշված չէ, սակայն այն տեսակի մարդ չեմ, որ ինքս դիմեմ, ինչ–որ տեղ խցկվեմ։ Գուցե և սխալ եմ։ Երբ «Էլենի օրագիրն» ավարտվի, ինքս չեմ դիմի ինչ–որ տեղում լինելու համար։

 

–Երբ ճանապարհդ տեսնում ես դերասանական ոլորտում, սակայն պատրաստ չես քո նախաձեռնությամբ մասնակցել քասթինգների, հնարավոր է, ինչ–որ պահի դադար ունենաս։ Մտածե՞լ ես ինչով ես լրացնելու այդ դադարները։

 

–Ճանապարհորդելով։ Հիմա աշխատում եմ, որ հետո ճանապարհորդեմ։)

 

 

-Որտե՞ղ ես եղել, ի՞նչ բացահայտումներ ես արել քեզ համար։

 

-Շատ երկրներում եմ եղել։ Երբ մի շրջան որևէ տեղ չեմ գնում, ոչինչ չեմ կարողանում անել։ Աշխարհում չկա այնպիսի տեղ, ուր չեմ ուզում լինել, քիչ–քիչ ցուցակս լրացնում եմ։ Այս պահին առաջնահերթություններիս մեջ է Անգլիայում ու Բրազիլիայում լինելը։ Ճամփորդել սկսել եմ 11 տարեկանից` պարի խմբի հետ։ Եղել եմ Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Հունաստանում, Սանկտ Պետերբուրգում, Արաբական Էմիրություններում։ Շատ եմ սիրում քաղաքային ճամփորդություններ, որոնց ժամանակ կբացահայտեմ, թե տվյալ երկիրն ինչ մշակույթ ունի, ինչ կյանքով է  ապրում։ Ծովափնյա հանգստի ժամանակ 3–րդ օրը  տեղս չեմ գտնում։

 

 

Tert.am Lifeի «Հարցախույզ» շարքում նշել էիր, որ նկարահանման հրապարակում քո ամենամտերիմ մարդը Իննան է։ Անձնակազմի մյուս անդամների հետ ի՞նչ հնարավորություններ ունես։

 

– Շատ ուրախ եմ, որ իմ առաջին նախագիծը հենց «Էլենի օրագիրն» է, քանի որ շատ լավ անձնակազմ է հավաքված։ Չկա ագրեսիվ վերաբերմունք, լարված մթնելորտ։ Աշխատում եմ մարդկանց հետ, ում հետ հաճելի է շփվել նաև աշխատանքից դուրս։

 

Իննայի հետ ծանոթացել ենք նախագծի շրջանակում, սակայն մեր ընկերությունը խորացավ։ Իննան ինձ գրավեց իր անկեղծությամբ։

 

–Ի՞նչը կարող է քեզ վանել մարդուց։

 

–Չեմ սիրում գռեհկություն` գռեհիկ խոսք, պահվածք։ Առհասարակ, մարդկանց ընդունում եմ այնպես, ինչպես կան, կամ շփվում եմ, կամ ոչ։

Լուսանկարները` Ամին Ավագյանի և Լուսինե Թորոսյանի

 
 

Ամալյա Հովհաննիսյան

 

Քարոզարշավը մտնում է ավելի կոշտ փուլ Մենք պետք է ոչ թե գոյատևենք, այլ արժանապատվորեն պահենք մեր ընտանիքը. Սամվել ԿարապետյանՓոփոխությունը կախված է քեզանից․ մասնակցի՛ր, քվեարկի՛ր, նպաստի՛ր փոփոխությանըՈւղիղ եթեր․ Սևան Մենք չենք ուզում Բրիտանիայի թագուհու դագաղի հետ նկարվող նախագահ ունենալ. Մարուքյան Դուք հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին այսպիսին չեք ճանաչել. դպրոցական տարիների գաղտնիքը. Ուժեղ Հայաստան ՌԴ-ն թշնամական պետությո՞ւն է համարում Հայաստանը Ադրբեջանցիների մուտքը դեպի Հայաստան՝ պետք է կանգնեցնենք․ Սամվել Կարապետյանի բացառիկ հարցազարույցը «ՀայաՔվեն»` «Ուժեղ Հայաստան» դաշինքի քայլերթին` Շենգավիթ վարչական շրջանումԱՄՆ-ում ստեղծվել է արևային էներգիայի կլանման նոր նյութ Երեխա ունեցող ընտանիքների շրջանակներում, աղքատությունը պետք է կրճատվի. Լիլիա ՇուշանյանՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտՕքենքը ընտրեք, որովհետև օրենքին ծառայողը ըստ արժանվույն է գնահատվելու. Արշակ Կարապետյան Նոյեմբերյանցիները շատ ջերմ են ընդունել Գագիկ Ծառուկյանին․ ֆոտոշարք Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով Երևանի Կոմիտաս պողոտայի բակերից մեկում վրաերթի են ենթարկել խաղացող 12-ամյա երեխայի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Բացառիկ զրույց Սամվել Կարապետյանի հետ. «Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը. Գագիկ ԾառուկյանԶՊՄԿ-ն արձագանքել է իր շուրջ տարածվող հրապարակումներին․ «Զերծ մնացեք քաղաքական նպատակներով ընկերության անունը շահարկելուց» Մեր կուսակցության կազմում ընդգրկված են հիմնականում նախկին զինվորականներ. Նաիրա ԳևորգյանՔարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատար «Ուժեղ Հայաստանի» աճող ազդեցությունը և իշխանության արձագանքը ՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը (տեսանյութ) ԱՄՆ-ը և Իսրայելը դավաճանել են դիվանագիտությանը. Բելառուսում Իրանի դեսպան Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Վեց տարի անգործություն. Բաքվի բանտերում մնացած հայերի ճակատագիրը Իրանի հարցում ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները շատ նման են. Թրամփ Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը Օր օրի մոտեցնում ենք հաղթանակը. Ավետիք ՉալաբյանԵրիտասարդներին վառ ապագայի խոստումներով չի կարելի խաբել. Էդմոն Մարուքյան Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ. Նիկոլ ՓաշինյանIDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակիցMacBook NEO․ բյուջետային մուտք Apple-ի էկոհամակարգԹուրքական ազգայնամոլական թերթն առաջարկում է վերականգնել Տիգնիսի հայկական բերդըՃակատագրական փուլում ենք. Փաշինյանի օրոք ամենատարբեր աղետները թափվեցին մեր գլխին Փաշինյանը կարող է նաև «մարդ ուտել»․ Մակրոնը չի կարող երաշխիք լինել Ավտովթար Վրաստանում. յոթ ադրբեջանցի է զոհվելՇենգավիթ համայնքը ընդունեց մեզ, մեր մասնագիտական զրույցը, անկեղծությունը․ Հրայր Կամենդատյան«Մեր քաղաքը վերափոխվելու է․ պետք է ժամանակակից գործարաններ լինեն, որպեսզի մեր աշխատավոր ժողովուրդն աշխատի ու մենք ունենանք Ուժեղ Հայաստան». Նարեկ ԿարապետյանՎերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով ԵԽԽՎ վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ պարզապես թղթի կտոր չէ. այն ինձ համար խորը հիասթափություն է․ Ռոբերտ ԱմստերդամՃիշտը գնահատող Ուժեղ Շենգավիթ․ Նարեկ Կարապետյան 500 բոքոնից պատրաստված վիրուսային զգեստը, որը «ցնցեց» կարմիր գորգը Իմ գլխավոր նպատակն եմ համարում քաղաքականության մեջ մարդկային հարաբերությունների և ներքին համերաշխության վերականգնումը․ Ռոման Մուրադյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գարեգին Նժդեհի հրապարակումԹրամփը հրավիրել է Սի Ծինփինին սեպտեմբերին այցելել ԱՄՆ Շենգավիթը պետք է վերածնունդ ապրի, այստեղ պետք է 24 ժամ աշխատանքը եռա․ Նարեկ Կարապետյան Իշխանությունները խաբում են, ահաբեկում են, շանտաժի են ենթարկում սեփական ժողովրդին․ Էդմոն Մարուքյան
Ամենադիտված